Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողակ մարդիկ

Գերմանացու արկածները ԱՄՆ-ում. Boeing ինքնաթիռների «հայրը»

1889թ-ի ամռանը հոր հետ ձուկ բռնելիս՝ փոքրիկ Վիլգեմ Բյոինգը՝ գերմանացի գաղթականների ընտանիքից, չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր դառնալու է աշխարհի խոշորագույն ավիաընկերության ղեկավարը: Նրա մանկությունը վերջանում է այն ժամանակ, երբ հանկարծակի մահանում է հայրը: Վիլգեմը ներփակվում է իր մեջ և դառնում ինքնամփոփ: Իրավիճակը ինչ-որ կերպ շտկելու համար մայրն ու նրա նոր ամուսինը ուղարկում են Վիլգեմին Եվրոպա սովորելու: Երկար տարիներ այնտեղ անցկացնելուց հետո Վիլգեմը՝ ով փոխում է իր անունը Ուիլյամ Բոուինգ, վերադառնում է ԱՄՆ՝ հասուն տղամարդ դարձած: Իսկ թե ինչ է կատարվում դրանից հետո և ինչպես է 1915թ-ին օդ բարձրանում առաջին Boeing ինքնաթիռը, կիմանաք՝ դիտելով հիանալի տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»