Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Ստարտափ

Էրիկ Ռիս. Lean Startup. 5 «ինչու»-ների կանոնը

Երեկ վերջացրեցի Էրիկ Ռիսի «Բիզնես զրոյից. Lean Startup-ի մեթոդը» գիրքը: Հիանալի գիրք էր, որից մեջբերումներ հոդվածների տեսքով անպայման կանեմ: Գիրքը նվիրված է բիզնես սկսելու մի մեթոդի, որը կոչվում է Lean Startup: Սա բավական արագ տարածվող մոտեցում է հատկապես տեխնոլոգիական և ինտերնետ ոլորտի մարդկանց շրջանակում, ովքեր ուզում են իրենց ստարտափը սկսել: Գրքում Էրիկը պատմում է այն մասին, թե ինչպես նա կարողացավ ստեղծել 3D ավատարներով շփման իր սոցիալական համայնքը, որում արդեն գրանցված է մոտ 100 միլիոն մարդ և որի եկամուտն անցնում է ամսեկան տասնյակ միլիոն դոլարները: Նա օրինակներ է բերում բազմաթիվ այլ ստարտափներից, խոսում այն ուղղության մասին, որով պետք է սկսի իր ճանապարհը ցանկացած ստարտափ և որը տարբերվում է բիզնես սկսելու ավանդական մեթոդներից: Այժմ կանեմ մի մեջբերում գրքից, իսկ հաջորդիվ հոդվածների միջոցով կհասկանաք, թե ընդհանուր ինչի մասին է խոսքը:

5 «ինչու»-ների կանոնը

Այս մեթոդը մշակել է հանճարեղ ճապոնացի գործարար Տայիտի Օնոն՝ «Տոյոտա» ընկերության արտադրական համակարգի ստեղծողը: Ըստ նրա՝ առաջին հայացքից տեխնիկական թվացող ցանկացած խնդրի հիմքում ընկած է մարդկային գործոնը: 5 «ինչու»-ների կանոնը թույլ է տալիս հասկանալ, թե ինչումն է այն կայանում: Տայիտի Օնոն ասում է, որ հանդիպելով այս կամ այն խնդրին՝ կարելի է կանգ առնել և 5 անգամ տալ հետևյալ հարցը՝ «ինչո՞ւ»: Դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Եվ նա բերում է հետևյալ օրինակը:

Ենթադրենք, հաստոցը դադարում է աշխատել: Պետք է տալ հետևյալ հարցերը.

  1. Ինչո՞ւ հաստոցը դադարեց աշխատել (այն գերծանրաբեռնվել է և ապահովիչը դուրս է եկել շարքից)
  2. Ինչո՞ւ է հաստոցը գերծանրաբեռնվել (պաշտպանիչ թաղանթը ամրացնող քսուկը վատ է քսված եղել)
  3. Ինչո՞ւ է այն վատ քսված եղել (քսուկային պոմպում համապատասխան ճնշում չի եղել)
  4. Ինչո՞ւ պոմպում համապատասխան ճնշում չի եղել (պոմպի պատերը մաշված են)
  5. Ինչո՞ւ են պոմպի պատերը մաշված (դրանում մետաղական աղբը դուրս գալու տեղ չունի)

Հինգ տարբեր «ինչու»-ների միջոցով կարելի է հասկանալ խնդրի իրական բնույթը և լուծել այն: Եթե մենք չանենք դա, ապա կսահմանափակվենք միայն պաշտպանիչ թաղանթը կամ պոմպը փոխելով: Բայց այդպես, խնդիրը մի քանի ամիս անց կկրկնվի: «Տոյոտա» ընկերության արտադրական ողջ համակարգը հիմնված է հենց այս մոտեցման վրա: 5 անգամ հարցնելով «ինչո՞ւ» և պատասխանելով այդ «ինչու»-ներին՝ կարելի է գտնել խնդրի իրական պատճառը, որը հաճախ թաքնված է լինում ավելի երևացող «ախտանիշների» ետևում:

P.S.
Մի խոսքով, իրոք հիանալի գիրք է 🙂 Այն կարող եք ներբեռնել մեր կայքի Գրքեր բաժնում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»