Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Truthly.me. ինչով ենք այժմ զբաղված

Մարդկանց, ովքեր հետաքրքրված են Truthly.me ստարտափով, ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փուլում է այն գտնվում և ինչ է լինելու: Ստարտափը՝ անորոշություն է: Գրքերում այս արտահայտությունը կարող ես հանդիպել շատ անգամ, բայց իրոք հասկանում ես դրա իմաստը, երբ փորձում ես: Երկար ժամանակ մտածում էինք, թե ինչը կարող է ստիպել մարդկանց շաբաթական գոնե 3 անգամ մուտք գործել կայք: Եվ ընկերների ու կոլեկտիվ «ուղեղային գրոհի» շնորհիվ գտանք պատասխանը: Շուտով յուրաքանչյուր մարդու պրոֆիլում կավելանա Follow կոճակը: Դրա շնորհիվ մարդիկ իրենց պատին կտեսնեն այն ընկերների «բաց» հաղորդագրությունները, ում նրանք «հետևում են»: Հիշեցնեմ, որ Truthly.me-ում մարդիկ ստանում են գաղտնի հաղորդագրություններ իրենց ընկերներից, ընտանիքի անդամներից և բարեկամներից, սակայն իրենց ցանկությամբ այդ հաղորդագրությունները նրանք կարող են հրապարակել: Իսկ Follow-ն հնարավորություն կտա մարդկանց ոչ միայն ստանալ հաղորդագրություններ, այլ նաև թույլ տալ շրջապատի մարդկանց տեսնել և քննարկել դրանք՝ կրկին անանուն:

Շուտով կայքը կդառնա բազմալեզու և կներդրվի բիզնես պրոֆիլների նախնական տարբերակը: Բիզնես պրոֆիլները նախատեսված են լինելու ընկերությունների համար, որոնց միջոցով աշխատողները կկարողանան անմիջապես շփվել մենեջմենթի ավելի բարձր օղակների և անգամ՝ ընկերության հիմնադրի հետ: Դա կրկին կլինի անանուն և հնարավորություն կտա բիզնեսի սեփականատերերին հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց ընկերության ներսում, ինչ թաքնված խնդիրներ կան, ինչպիսի առաջարկներ կան աշխատողների կողմից, որոնց մասին նրանք երբեք չէին իմանա նախկինում: Հնարավորություն կտրվի անցկացնել անանուն հարցումներ ընկերության ներսում, հաճախորդների շրջանակում, և այլն:

Նախագիծը դեռ գործում է բետա տարբերակով և գրանցված մի քանի հազար օգտատերերի պահվածքն օգնում է հասկանալ, թե ինչն այնպես չէ, ինչը պետք է փոխել և ինչպիսին պետք է լինի նախագծի վերջնական մոդելը: Շատ ուրախ ենք, որ այդ ամենը կատարվում է Հայաստանում: Հենց այստեղ էլ մոդելը կհղկենք և մյուս տարվա սկզբներին կսկսենք ակտիվ «գրոհ» միջազգային շուկայի վրա:

Եվ վերջում մի քանի բլից նորություններ

  • Կայքում ակտիվությամբ 2-րդը կրկին իտալացիներն են (հայերից հետո)
  • Նոր օգտատերերի գերակշիռ մասը գալիս է Facebook սոցիալական ցանցից (հենց դրա վրա էլ սկզբից դրել էինք շեշտադրումը)
  • Վերջերս առաջարկ ստացանք 2014թ-ի հունվարից մասնակցել Plug and Play Startup Camp 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին Սիլիկոնային հովտում (բանակցությունների փուլում ենք)
  • Ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք տարբեր լրատվամիջոցներում, մի քանի օր առաջ՝ Startupbeat.com-ում:

Այնպես որ, մեծ ոգևորությամբ աշխատում ենք, իսկ արդյունքները կերևան ավելի ուշ: Ուրախ կլինեմ լսել կարծիքներ (ցանկալի է՝ բացասական 🙂 ) և առաջարկություններ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»