Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

Կարգավորեք Ձեր ֆինանսական կյանքը

Ձեզ ծանո՞թ է հետևյալ սցենարը.

Երեխան գնում է դպրոց, ավարտում է այն, աշխատանքի է անցնում և շուտով նրա մոտ սկսում է որոշակի գումար հայտնվել, որը նա կարող է ծախսել: Արդեն հասուն երիտասարդը կարող է իրեն թույլ տալ տուն վարձել, հեռուստացույց և հագուստ գնել, ձեռք բերել ինչ-որ կահույք և իհարկե՝ մեքենա: Բայց հետո… սկսում են գալ հաշիվները: Մի օր էլ երիտասարդը հանդիպում է մի աննման աղջկա, սիրահարվում է նրան և զույգը, վերջիվերջո, որոշում է ամուսնանալ: Ինչ-որ ժամանակ կյանքը նրանց հիասքանչ է թվում, քանի որ երկուսով նրանք կարող են ապրել նույն հաշվարկով, որքան մեկը: Այժմ նրանք կրկնակի եկամուտ ունեն, բայց վճարում են ընդհանուր վարձեր, հետևաբար կարող են իրենց թույլ տալ որոշակի գումար խնայել բոլոր նորապսակների երազանքն իրականացնելու համար՝ սեփական տուն գնել:

Նրանք գտնում են իրենց երազանքի տունը, օգտագործում են իրենց խնայողությունները և միաժամանակ վարկ են վերցնում և ձեռք են բերում այդ տունը: Սակայն այժմ նրանք ունեն պարտավորություններ: Նաև, քանի որ նրանք ունեն նոր տուն, նրանց պետք է նոր միջավայր: Նրանք գտնում են կահույքի մի սրահ, որտեղ գովազդը մոտավորապես հնչում է հետևյալ կերպ. «Դուք չե՛ք կորցնի Ձեր գումարները: Ամսեկան փոքրիկ վճարումներ»: Կյանքը հիասքանչ է… Երիտասարդ զույգը որոշում է խնջույք կազմակերպել և հրավիրել իրենց ընկերներին՝ ցույց տալու համար նոր տունը, կահույքը, մեքենան և մնացած այլ «խաղալիքները»: Անցնում է ժամանակ, բայց շուտով նրանք հասկանում են, որ խրված են պարտքերի մեջ, որը պետք է վճարեն իրենց ողջ կյանքի ընթացքում: Եվ այստեղ… հայտնվում է առաջին երեխան 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»