Դու կարող ես ավելին... միայն թե սկսի՛ր - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Դու կարող ես ավելին… միայն թե սկսի՛ր

Կյանքը փոխելը իրականում սկսվում է մտքերից, սովորույթներից և վերաբերմունքից, բայց փոխել այն` կարող են միայն գործողությունները: Բայց որպեսզի այդ գործողությունները լինեն արդյունավետ և նպատակաուղղված, պետք է տեսադաշտում միշտ պահել ընդհանուր, մեծ պատկերը: Ժամանակ առ ժամանակ մենք պետք է «թափ տանք» մեզ՝ չմոռանալով գլխավորը. հաջողությունը դա մեկ օրը չէ, ոչ էլ մեկ տարին: Դա բնավորության մեկ գիծը չէ, ոչ էլ մեկ սովորույթը: Դա բացված մեկ ընկերությունը չէ, ոչ էլ սկսված մեկ նախագիծը: Դա հանդիպումը չէ մեկ մարդու հետ, ոչ էլ մեկ մարդու թողած ազդեցությունը: Հաջողությունը մեկ ճիշտ որոշումը չէ, ոչ էլ մեկ գործողությունը: Դա ապրելակերպ է, մեր ապրած յուրաքանչյուր օրը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Առանց վիդիոն նայելու էլ հասկացվեց ամբողջ բովանակությունը: Ժամանակ առ ժամանակ մենք պետք է «թափ տանք» մեզ՝ չմոռանալով գլխավորը. հաջողությունը դա մեկ օրը չէ, ոչ էլ մեկ տարին: Դա բնավորության մեկ գիծը չէ, ոչ էլ մեկ սովորույթը: Դա բացված մեկ ընկերությունը չէ, ոչ էլ սկսված մեկ նախագիծը: Դա հանդիպումը չէ մեկ մարդու հետ, ոչ էլ մեկ մարդու թողած ազդեցությունը: Հաջողությունը մեկ ճիշտ որոշումը չէ, ոչ էլ մեկ գործողությունը: Դա ապրելակերպ է, մեր ապրած յուրաքանչյուր օրը: Ընտիր էր ասված ուղղակի անկրկնելի

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»