Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Մեր օրերի Էդիսոնը. Էլոն Մասկ

Էլոն Մասկը գործարարների այն տիպին է պատկանում, որոնց ես սիրում եմ 🙂 Այս շարքից են, օրինակ, Ռիչարդ Բրենսոնը կամ Սթիվ Ջոբսը: Սրանք այն մարդիկ են, ովքեր բիզնես են անում և փոխում են աշխարհը: Էլոն Մասկը յուրահատուկ է: Նա այն մարդն է, ով ստեղծել է iPhone ավտոմեքենաների համար՝ Տեսլան: Նա ստեղծել է SpaceX-ը, որի շնորհիվ ինչ-որ ժամանակ անց մարդիկ կթռչեն տիեզերք, այնպես, ինչպես ինքնաթիռով մի երկրից մյուսն են թռչում: Paypal-ը, որին բոլորդ եք ծանոթ, նույնպես նա է ստեղծել: Իսկ նա դեռ 42 տարեկա՛ն է:

Բոլորիս ներսում պետք է ապրի Էլոն Մասկ: Դիտեք տեսանյութը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Ես հիանում եմ նման մարդկանցով: Իրոք, ինչպես Ձեր կայքի նշանաբանն է ասում՝ կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»