Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Ռուբեն Հարությունյան. ամեն ինչ հնարավոր է, ցանկանալ է պետք

Henderson ապրանքանիշին ծանոթ եմ բավական երկար ժամանակ: Մորաքույրս, ով բնակվում է Մոսկվայում և ժամանակին աշխատել է Henderson-ում, մեծ ոգևորությամբ և հաճույքով էր պատմում Henderson-ի մասին և ժամանակ առ ժամանակ վերնաշապիկներ նվիրում տղամարդկանց հագուստի այդ հիանալի ապրանքանիշից: Ռուբեն Հարությունյանը Henderson ցանցի գլխավոր սեփականատերն է: Նրան առաջին անգամ հանդիպեցի 2 տարի առաջ՝ «Հաջողության բանաձև» միջոցառման շրջանակում: Բնավորությամբ հանգիստ և ցածր տեմբրով խոսող, մարդկանց հետ գրագետ շփվելու ունակությամբ օժտված և իր փորձով կիսվել ցանկացող մարդու կերպարը հենց սկզբից էլ մոտս տպավորվել էր:

Վերջերս մի քանի ստարտափներով հանդիպել էինք հանրահայտ Դավիթ Յանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուբեն Հարությունյանը: Խոսում էինք մեր պրոդուկտների, գաղափարների մասին և հետադարձ կապ ստանում: Կրկին հիանալի հանդիպում էր, կրկին հեշտ շփում և որոշեցի անպայման պատմել հաջողակ գործարար մեր հայրենակցի մասին: Իրականում ոչ թե ես կպատմեմ նրա մասին, այլ թող դա անեն պրոֆեսիոնալները 🙂 Դիտեք նրա հարցազրույցը «Աշխարհի հայերը» հաղորդաշարին, որտեղ նա պատմում է իր անցած ճանապարհի և հաջողությունների մասին: Կարդացեք նաև նրա հարցազրույցը Forbes-ին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»