Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հետաքրքիր է

Ժակ Ֆրեսկո. ապագայի նախագծում

Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել մի պատմություն, մի տեսանյութ, որը դիտելով, կարծում եմ, կհասկանաք, որ դրանում միանշանակ «ինչ-որ բան կա»: Սա հաջողության պատմություն չէ, սակայն հնարավորություն է տալիս ընդլայնել մտածելակերպի սահմանները: Այն մի մարդու մասին է, ով իր ողջ կյանքը նվիրել է գյուտարարությանը, տեխնոլոգիաներին և փորձում է դրանց միջոցով դարձնել շրջապատող աշխարհն ավելի լավը: Նա նախագծում է մի աշխարհ, որտեղ մարդն ավելի մոտ է բնությանը, հոգ է տանում դրա մասին, խելամտորեն օգտագործում է բնության ռեսուրսները: Նա կիսվում է իր տեսակետով, թե ինչպես պետք է վերացնել մարդկանց անհավասարությունը: Նրա տեսության հիմքում ոչ թե խնդիրները լուծելն է, այլ դրանց պատճառները վերացնելը: Անչափ հետաքրքիր տեսանյութ է, անպայման խորհուրդ եմ տալիս դիտել:

Հ.Գ.
Պետք չէ այս տեսանյութին վերաբերվել որպես կատարյալ մի լուծման, մի փորձեք վերլուծել այս կամ այն բանը. պարզապես դիտեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Ես սրա հայերենն եմ տեսել,ու Ինձ համար ամենալավ դոկումենտալնի հայերեն թարգ. ֆիլմերից է.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»