Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Անձնային աճ

Զարթուցիչ. ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»

Երկար ժամանակ է, ինչ ես ուսումնասիրում եմ անձնային աճի և մարդու ներքին ուժերը բացահայտելու թեմաները: Մի քանի բան կա, որ ինձ կարող է անչափ ոգևորել: Դրանցից մեկը Սյուզան Բոյլի մասին պատմող տեսահոլովակն է, որն ամեն անգամ դիտելուց մարմնովս սարսուռ է անցնում: Հաջորդը Զարթուցիչն է. թրեյնինգ մեզ մոտ՝ Հայաստանում, որին կարող են մասնակցել բոլորը և որին ամեն անգամ մասնակցելուց թվում է, որ ես դեռ ոչինչ չգիտեմ: Էներգիան և գիտելիքների մեծ պաշարը, որ տալիս է Զարթուցիչը, անփոխարինելի են և այսօրվա հոդվածս կնվիրեմ դրան:

Ինչպես նշեցի հոդվածի վերնագրում, ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»: Կայունությունից և առօրյա, միանման կյանքից մենք հաճախ «ննջում ենք» և այդպես ննջած կարող ենք անց կացնել տարիներ: Այդ վիճակում գտնվող «Ես»-ը մեր լավագույն «Ես»-ը չէ. մեր լավագույն, արդյունավետ «Ես»-ը դեռ ննջած է: Զարթուցիչը հնարավորություն է տալիս արթնացնել այդ «Ես»-ը: Այն սովորեցնում է, թե ինչպես լինել ավելի արդյունավետ, ինչպես ապրել ավելի գիտակից, ինչպես ղեկավարել ժամանակը, ինչպես կառուցել հարաբերությունները, ինչպես վերցնել կյանքի պատասխանատվությունը քեզ վրա և սա միայն մի մասն է այն ամենի, թե ինչ են սովորում մարդիկ Զարթուցիչի ժամանակ:

Զարթուցիչ Կան բաներ, որոնց մասին չես մտածում, քանի որ դրանք չեն մտնում քո ապրելակերպի մեջ, բայց երբ սկսում ես մտածել և կիրառել, կյանքդ սկսում է փոխվել: Զարթուցիչի թրեյնինգներից մեկի ժամանակ թեման նվիրված էր տոնուսին, այսինքն ինչպես անել, որ տոնուսդ միշտ բարձր լինի. միշտ լինես առույգ, բարձր տրամադրությամբ, էներգիայով լի՝ անկախ նրանից, թե որտեղ ես աշխատում, որքան ես աշխատում, աշխատանքից բացի ինչով ես զբաղվում և այլն, և այլն: Այդ օրվա թրեյնինգից վերցված խորհուրդները սկսեցի կիրառել անմիջապես ու անում եմ մինչ այսօր, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հասկանում եք ինչումն է բանը. դու ստանում ես այն գիտելիքները, որոնք չես ստանում դպրոցում, համալսարանում կամ այլ ընդունված կրթական կառույցներում, բայց հենց սրանք են այն գիտելիքները, որոնք սովորեցնում են ապրել:

Զարթուցիչ Դիտեք նաև Զարթուցիչ 2-ի մասին պատմող տեսանյութը և զգացեք մասնակիցների ոգևորությունը: Պետք չէ երկար մտածել, եթե փոփոխության և արդյունավետ ապրելու կարիք եք զգում, հասցրեք գրանցվել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»