Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մարդկանց հետ շփում

Ժամանակն ավելի հզոր է, քան դուք

Երբ թռչունը կենդանի է, այն ուտում է մրջյուններին: Երբ թռչունը մահանում է, մրջյուններն են ուտում նրան: Ժամանակը և հանգամանքները կարող են փոխվել ցանկացած պահի: Մի թերագնահատեք կամ ցավեցրեք ոչ մեկին կյանքում: Միգուցե դուք այսօր հզոր եք, բայց հիշեք՝ ժամանակն ավելի հզոր է, քան դուք: Մեկ ծառը հազարավոր լուցկու հատիկներ է ստեղծում: Բայց միայն մեկ լուցկու հատիկ է անհրաժեշտ, որպեսզի այրել միլիոնավոր ծառեր: Այնպես որ, եղեք լավը և գործեք լավը:

Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է: Այն, ինչ մենք անում ենք այսօր, ինչ-որ կերպ անդրադառնում է մեր վաղվա օրվա վրա: Մեր այսօրվա արարքները սերմեր են, որոնք ծիլեր են տալու վաղը: Թող այդ արարքները լավը լինեն: Մենք բոլորս գալիս և հեռանում ենք նմանատիպ: Թե որքան լավ ծիլեր կթողնենք մեզնից հետո, դա է մեզ տարբերում: Մեկը մի ամբողջ կանաչ դաշտ է թողնում, մյուսը՝ ամայի տարածություն: Մեկի ծիլերն աճում ու ծառեր են դառնում, մյուսինը՝ չորանում: Հանգստության և ներդաշնակության բոլոր շեղումները սկսում են այն ժամանակ, երբ կենդանի էակների մի տեսակը որոշում է, որ ինքն առավել է, քան մյուսները: Դա բերում է անհամաձայնության, մեծամտության, պայքարի: Բայց որքան էլ որ հզոր լինեք դուք այսօր, հիշեք՝ ժամանակն ավելի հզոր է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»