Օգտագործիր հնարավորությունները, որոնք ձեռքի տակ են - Հաջողության բլոգ
Գրքեր
Անձնային աճ

Օգտագործիր հնարավորությունները, որոնք ձեռքի տակ են

Մենք միշտ սպասում ենք կյանքում, որ որևէ փողոցի որևէ անկյունում մեզ կսպասի հնարավորությունը և դրանից մեր կյանքը կփոխվի: Մենք հնարավորությունը պատկերացնում ենք մի բան, որը պետք է հանկարծակի գա և ընկնի մեր գլխին: Մենք ավելի պատրաստ ենք նկատել ուրիշների հնարավորությունները, քան սեփականը: Մենք չենք նկատում հնարավորությունները, որոնք ձեռքի տակ են, քանի որ դրանք մեզ համար սովորական են դարձել:

Մենք պատրաստ ենք վճարել թանկ դեղամիջոցների համար՝ չխմելով գազարի և բազուկի թարմ քամված հյութ: Մենք պատրաստ ենք գիտելիք ստանալ արտերկրում՝ հաշվի չառնելով, որ այդ գիտելիքը վաճառվում է մեր քաղաքի գրախանութներում: Մենք փորձում ենք գտնել լավագույն վայրն ապրելու համար՝ չգիտակցելով, որ արդեն ապրում ենք այդպիսի վայրում: Մենք պատրաստ ենք տարիներով որոնել «աշխատող» բիզնես գաղափար՝ հաշվի չառնելով, որ արդեն տաղանդավոր ենք ինչ-որ բանում: Մենք երջանկություն ենք որոնում՝ չհասկանալով, որ երբ այսօրվա օրերն անցյալում լինեն, մենք հիշելու ենք դրանք որպես երջանիկ օրեր:

Վերջին ժամանակների իմ հիմնական բացահայտումներից մեկն այն է, որ կյանքը հնարավորություն է տալիս մեզ թեստավորել սեփական հնարամտությունը, խելքը, նպատակասլացությունն ու աշխատասիրությունը՝ սկսելով հնարավորություններից, որոնք ձեռքի տակ են: Աճեցնել դրանք և դարձնել հնարավորություններ, որոնք մենք սպասում էինք դրսից. ահա այն խաղն ու մարտահրավերը, որ մեր կյանքը հետաքրքիր է դարձնում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»