Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հեղինակային առակներ

Երջանկության գաղտնիքը. առակ

Մի մարդ լսում է, որ Տիբեթյան լեռներից մեկում մի իմաստուն է ապրում, ով գիտի երջանկության գաղտնիքը: Այդ մարդն ինքը երկար էր փնտրել երջանկությունը, շրջել էր աշխարհով մեկ, տարբեր երկրներում էր եղել, տարբեր մարդկանց էր հանդիպել, լսել նրանց երջանկության «գաղտնիքները»: Ինքն էլ իր կյանքի տասնամյակների ընթացքում շատ բան էր փորձել, բայց այն, ինչ խորհուրդ էին տալիս ուրիշները, իր կյանքում չէր գործում. նա երջանիկ չէր: Վերջապես՝ նրա ականջին է հասնում այդ իմաստունի մասին լուրը, ով, ասում էին, երբեք չի սխալվում: Նա շուտափույթ պատրաստվում է ճանապարհորդության` ինքնաթիռի տոմս է գնում, հավաքում ճամպրուկը և… առաջ դեպի Տիբեթ:

Տիբեթ հասնելուն պես պարզվում է, որ կորել է ճամպրուկը, որի մեջ էր իր ողջ ունեցվածքը՝ հագուստը, գումարը, հետադարձ տոմսը, փաստաթղթերը, անձնական այլ իրեր: Գրպանում եղած գումարով մի մարդ է վարձում, ով ուղեկցում է իրեն մինչև մոտակա հյուրանոց: Դժվար էր հյուրանոց անվանել ծուռումուռ քարերից կառուցված այդ երկհարկանի կառույցը, որը ծածկված էր ծղոտե տանիքով: Բայց դա էր այն ամենը, ինչ նա այդ պահին կարող էր իրեն թույլ տալ:

Հաջորդ օրն առավոտյան նա սկսում է հարցուփորձ անել տեղացիներին, թե որտեղ է բնակվում այն իմաստունը, ով գիտի երջանկության գաղտնիքը: Շատերը նրա մասին չէին էլ լսել: Վերջապես նա գտնում է մի կնոջ, ով մատնացույց է անում հեռավոր մի լեռ: Լե՞ռ: Երբ նայում ես այդ վեհությանը, հասկանում ես, թե ինչ փոքր արարած է մարդը: Դրա գագաթը բարձրանում էր ամպերից էլ վեր. այնտեղ հասնելու համար օրեր կպահանջվեին: Մարդը գումար չուներ, որ ձի վարձեր կամ էլ ուղեկից: Եվ նա ոտքով ճանապարհ է ընկնում: Օր ու գիշեր քայլում է ու քայլում, բայց դեռ լեռան կեսն էլ չէր անցել: Գիշերն անձրև է գալիս, և նա մինչև ոսկորները թրջվում է: Եվ, որքան բարձրանում է, այնքան ավելի է ցրտում:

Վերջապես՝ կեսօրին հասնում է լեռան գագաթին: Հեռվից նկատում է մի քարանձավ, որտեղ բնակվում էր իմաստունը: Վերջին ուժերը լարելով, հյուծված ու սոված՝ նա քայլում է դեպի քարանձավը, և նրա դիմաց դուրս է գալիս մի ճաղատ ծերունի:

— Ո՜վ իմաստուն, ես երկար ճանապարհ եմ կտրել, որպեսզի իմանամ երջանկության գաղտնիքը,- դժվարությամբ արտաբերում է մարդը:

— Երջանկությունը ա՛յս պահի մեջ է,- պատասխանում է իմաստունը:

***

Հատված Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ-2» գրքից:
Գրքում հեղինակն անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:
Կարդալ հատված:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»