Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողակ մարդիկ

Ջոն Սինա. երբե՛ք մի հանձնվեք

Ջոն Սինան ամերիկացի հայտնի մարզիկ է, ով նաև նկարահանվում է ֆիլմերում, հեռուստաշոուների ցանկալի հյուր է, հետաքրքրվում է հիփ-հոփ երաժշտությամբ (նույնիսկ ձայնագրել է սեփական սկավառակը), բայց ամենակարևորը՝ նա մոտիվացնում է մարդկանց: Մոտիվացնում է պայքարող մարդու իր տեսակով, ով երբեք չի հանձնվում: Ձեզ ենք ուզում ներկայացնել մի տեսանյութ այն մասին, թե ինչպես է նա փոխում մարդկանց կյանքերը:

Իսկ այս տեսանյութը դիտելիս նույնիսկ պետք չէ անգլերեն հասկանալ՝ էներգիան զգալու համար:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»