Անձնային աճ Հաջողության գաղտնիքներ

Հաջողության բանալիներից մեկը. բարություն

Բարություն
Հեղինակ Մարտիրոսյան

Հաջողության հասնելու համար շատ բանալիներ կան, բայց այս անգամ կխոսեմ դրանցից մեկի մասին: Ո՞րն է այդ բանալին: Դե իհարկե, բարությունը:

Հոգու համար բարությունը նույնն է, ինչ առողջությունը՝ մարմնի. այն չի երևում, երբ ունես, և ամեն դեպքում միշտ բերում է հաջողության: Լև Տոլստոյ

Հայկական մի ասացվածք կա.

Բարություն արա, ջուրը գցիր. մի օր այն հետ կգա

Հասկանում եք՝ ամբողջ բանը նրանումն է, որ հաջողության ճանապարհին մենք շատ հաճախ չենք մտածում ուրիշների մասին, չենք օգնում նրանց: Հակառակը՝ մենք փորձում ենք վեր բարձրանալ նրանց հաշվին, բայց ցանկացած վերելքից հետո անկում կարող է լինել, իսկ անկումի ժամանակ մեզ օգնության ձեռք կարող է պետք լինել:

Ինչո՞ւ է կարևոր բարությունը

Բարությունը կարևոր է մի քանի առումով.

  1. Բարձրացնում է ձեր վարկանիշը,
  2. Ձեր մեջ ձևավորում է սովորություն բարության համար,
  3. Ավելի գեղեցիկ եք ընկալում աշխարհը,
  4. Սկսում եք գնահատել կյանքը, և այլն:

Ինչպես ձեռք բերել օգնելու սովորությունը

Շատ մարդիկ մտածում են` «Ինչո՞ւ այլ մարդկանց օգնեմ, մեկը լինի ինձ օգնի»: Բայց պետք է գիտակցենք, որ եթե ուզում ենք, որ մեզ օգնեն, նախ և առաջ պետք է մենք ուրիշներին օգնենք: Եթե կարծում եք, թե ամենից շատ օգնության կարիքը Դուք ունեք, ապա պարզապես սեղմեք այստեղ, և կհասկանաք, որ աշխարհում շատ ավելի շատ կարիքներ ունեցողներ կան:

Ամեն անգամ, երբ մեկին օգնեք, կհասկանաք, որ դա ավելին է, քան պարզապես «բարի գործ»-ը: Իսկ երբ դուք այդ հնարավորությունն ունեք, բայց չեք անում, ապա ձեր խիղճը ձեզ մեղադրում է, և դուք, այսպես ասած, «մեղքի տակ» եք ընկնում:

Եթե դուք ուզում եք հաջողության հասնել, ըստ իս, ամենակարևոր պայմանը բարությունն է:

Մի պատմություն եմ ուզում պատմել, վստահ եմ, որ այն շատ բան կփոխի ձեր մեջ:

Աղքատը հարցնում է հարուստին.
— Ի՞նչ անեմ, որ ես էլ քեզ պես հարուստ լինեմ:

Հարուստը պատմում է, թե ինչպես է հարստացել, և խորհուրդներ է տալիս աղքատին: Մեկ տարի անց նրանք կրկին հանդիպում են, բայց աղքատի մոտ ամեն ինչ նույնն է, և նա վրդովված դիմում է հարուստին:

— Ես ամեն բան արեցի ճիշտ այնպես, ինչպես ասել էիր, բայց ոչինչ չստացվեց:
— Իսկ այդ ընթացքում կարիքավորներին օգնե՞լ ես,- հարցնում է հարուստը:
— Ոչ, չեմ օգնել,- պատասխանում է աղքատը:
— Տեսնում ես՝ քո խնդիրը դա է, դու չես ցանկացել օգնել մյուսներին, այդ պատճառով էլ քեզ մոտ չի ստացվել:

Հաջողության ի՞նչ ճանապարհներ կան

Ըստ իս՝ այդ ճանապարհները երկուսն են՝ արդարություն և անարդարություն: Բայց առաջ ընկնելով ասեմ, որ անարդարության ճանապարհի վերջում անդունդ է, պետք չէ այդ ուղին ընտրել:

Եվ այսպիսով՝ հաջողության կարգախոսներից գլխավորը սա է՝ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ:

Մյուս հոդվածում կներկայացնեմ հաջողության երկրորդ բանալին՝ ՄԻՏՔԸ ԵՎ ՆԵՐՇՆՉԱՆՔԸ:

Բարին սիրելու համար պետք է ամբողջ սրտով ատել չարը: Վոլֆ

Հեղինակի մասին

Մարտիրոսյան

Ես Արան եմ, 16 տարեկան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»