Ստորև ներկայացված են Հրաչյա Մանուկյանի գրքերը.

Փոխիր կյանքդ

Փոխիր կյանքդ

Գիր­քը հաջողության, նպա­տա­կաս­լա­ցու­թյան, ի­նք­նա­զար­գաց­ման, ֆի­նան­սա­կան ա­զա­տու­թյան, մարդ­կային մտա­ծե­լա­կեր­պի և փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին է: Հե­ղի­նա­կը պատ­մում է, թե ի­նչ պետք է ա­նել նպա­տակ­նե­րին հաս­նե­լու, ա­նվերջ ի­նք­նա­կա­տա­րե­լա­գործ­վե­լու, կյան­քում ա­ռաջ շարժ­վե­լու և եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար: Գիր­քը գր­ված է Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում և հիմն­ված է հե­ղի­նա­կի անձնա­կան փոր­ձի վրա: Այն նա­խա­տես­ված է եր­կու տե­սա­կի մարդ­կանց հա­մար. նրանց, ով­քեր կյան­քում ո­րոշ չա­փով կա­յա­ցել են, ապ­րում են բո­լո­րի պես, բայց հաս­կա­նում են, որ ի­րենց կյան­քում պետք է ի­նչ­–որ բան փո­խել, և նրանց, ով­քեր դեռ ո­րո­նում­նե­րի մեջ են և դեռ չեն գտել ի­րենց տե­ղը կյան­քում: Գրքում ընդգրկված խոր­հուրդ­նե­րը պարզ են և հաս­կա­նա­լի: Ձեզ մնում է մի­այն ըն­դու­նել դրանք և կի­րա­ռել սե­փա­կան կյան­քում:

Անցնել գրքի էջ >>

Փոխիր կյանքդ-2

Փոխիր կյանքդ-2

Գիրքը հեղինակի «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների օգնությամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` գտնվելով Հայաստանում:

Անցնել գրքի էջ >>

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Կամքի ուժ

Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Սովորությունները ձևավորում են մեր առօրյան և կյանքը, ուստի խոսքը մեր ապրելակերպը հասկանալու և կյանքը ղեկավարելու մասին է: Սովորությունները ղեկավարելու համար Կամքի ուժ է անհրաժեշտ: Ի՞նչ է Կամքի ուժը, ինչպե՞ս է այն ձևավորվում և ձևավորվո՞ւմ է այն արդյոք, թե՞ տաղանդի պես մի բան է, որ պետք է լինի ի ծնե: Գրքում հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես են ղեկավարվում սովորությունները: Գիրքն ընթերցելու ողջ ընթացքում Ձեզ կուղեկցի զգացումը, որ կյանքի գլխավոր փոփոխությունները սկսվում են մեր ներսում, իսկ արտաքին փոփոխություններն ընդամենը դրանց արտապատկերումն են:

✔️ Հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա,
✔️ Որպես օրինակ բերված են 15 հաղթահարված սովորություններ,
✔️ Ընթերցվում է մեկ շնչով:

Անցնել գրքի էջ >>

Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս

Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս

Գրքում հեղինակը ներկայացնում է իր՝ «ոչ ստանդարտ» տեսակետը մարդու մասին. արդյո՞ք մենք մտածելու տիտաններ ենք, արդյո՞ք գտնվում ենք կենդանական աշխարհի բարձրագույն կետում, արդյո՞ք այդքան կարևոր է մեր դերը տիեզերքում, որքա՞ն անհասկանալի Է մարդը և արդյո՞ք հնարավոր չէ վերարտադրել մարդուն: Գիրքը կօգնի Ձեզ մտածել այս և նմանատիպ մի շարք կարևոր հարցերի շուրջ, որոնք սովորաբար մենք մեզ չենք տալիս:

✔️ Հիմնված է բացառապես հեղինակի մտորումների վրա,
✔️ Մեջբերված են հետաքրքիր օրինակներ, փաստարկներ, պատմություններ,
✔️ Շարադրված է «Փիլիսոփայությունը պետք է պարզ լինի» սկզբունքով:

Անցնել գրքի էջ >>

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»