«Փոխիր կյանքդ-2» գիրքը մտածելակերպի փոփոխության, կյանքին դրական նայելու, սեփական յուրօրինակությունը գիտակցելու, հնարավորությունները, այլ ոչ թե խնդիրները նկատելու, մեծ մտածելու, կյանքը փոխելու որոշումներում հաստատակամ դառնալու, և ամենակարևորը՝ առաջին քայլը կատարելու մասին է:

Գրքում չկան տեսական, չփորձված խորհուրդներ, հորինված պատմություններ, այլ գրքերից քաղվածքներ, ոգեշնչման կեղծ պաշար: Այն ամենը, ինչ Դուք կգտնեք գրքում, հիմնված է հեղինակի անձնական փորձի, ապրելակերպի վրա, ով ապրում է Հայաստանում և մի օր որոշեց փոխել իր կյանքը:

Պատվիրել ↓



Պատվերը հաստատելու համար մենք Ձեզ նախապես կզանգահարենք:

Գիրքը պատվիրելու համար գրեք մեզ ֆեյսբուքում   կամ լրացրեք վերևում գտնվող դաշտերը:

  •   Գինը՝ 3500 դրամ,
  •   Առաքումը Երևանում՝ անվճար, մարզեր՝ 500 դրամ,
  •   Վճարումը կանխիկ՝ գիրքը ստանալուց հետո:

Առաքումն կատարվում է աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00: Երևանում՝ 1-3 աշխատանքային օրում, մարզեր և Արցախ՝ 4-7:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյանը անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ է: Նա Հաջողության բլոգի հիմնադիրն է, «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքի հեղինակը և օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» հարթակի համահիմնադիրը:

Հրաչյա Մանուկյան

Ցանկացած փոփոխություն սկսվում է որոշակի կետից, որտեղ մենք գտնվում ենք: Երբ ընդունում ես այդ կետը, փոփոխությունն իրականացնելն ավելի հեշտ է դառնում: Պարտադիր չէ, որ այդ կետում գտնվելը հարմարավետ կամ հաճելի լինի: Ընդհակառակը, հաճախ ամենակարևոր փոփոխությունները սկսվում են մի կետից, որտեղ դժվար է, անհարմար, երբեմն անհնար, սակայն դա այն է, ինչ ունենք:
Հ. Մանուկյան

Հատված գրքից

Կյանքում մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ բան է փնտրում: Մեկը` երջանկություն, մյուսը` փող, երրորդը` ընտանիք, չորրորդը` սոցիալական արտոնություններ, մի մասը` հանգստություն ու խաղաղություն, մյուսները` ճանաչում, հարգանք, և այդպես շարունակ:

Առօրյայում էլ մենք հաճախ ինչ-որ բան ենք փնտրում՝ կորած հողաթափը, հեռախոսի լիցքավորման լարը, մեքենայի բանալիները կամ մեկ այլ իր: Ի՞նչ ենք անում մենք, երբ փնտրում ենք մեքենայի` սենյակում կորցրած բանալիները: Նախ՝ սկսենք նրանից, թե ինչ չենք անում: Մենք չենք կանգնում սենյակի անկյունում, ձեռքը դնում ճակատին և հեռվից դիտում` փորձելով գուշակել, թե որտեղ կարող են լինել բանալիները: Չենք պառկում բազմոցին և սպասում, որ բանալիներն իրենք իրենց գան ու մտնեն մեր գրպանը: Չենք սպասում, որ մեկ ուրիշը մեր փոխարեն կգտնի բանալիները: Մենք եռանդով բարձրացնում ենք բարձերը, հերթով բացում դարակները, փնտրում հագուստի գրպաններում, հարցնում ընտանիքի անդամներին, ամեն ինչ տակնուվրա ենք անում, միայն թե գտնենք բանալիները. չէ՞ որ դրանք մեզ պետք են: Արդյունքում` բանալիները միշտ էլ գտնում ենք, քանի որ ով փնտրում է, նա գտնում է:

Նույն ձևով պետք է փնտրել հաջողությունը կամ երջանկությունը: Պետք է անել դա եռանդով, համառությամբ, այնքան ժամանակ, քանի դեռ սպասված արդյունքը չենք ստացել: Չէ՞ որ երբ մեքենայի բանալիները չեն գտնվում, չենք ասում` «Ինչ արած, ոտքով կգնամ»: Բայց երբ մենք հաջողության չենք հասնում, կամ երջանկությունն իր դռներն անմիջապես չի բացում մեր առջև, հանձնվում ենք, հիասթափվում և հարմարվում: Սակայն այդպես չպետք է լինի: Նա, ով փնտրում է, միշտ էլ կգտնի:

     

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»