«Կամքի ուժ» գիրք

Կամքի ուժ

Մենք միշտ հաջողության կամ երջանկության գաղտնիքը փնտրում ենք մեզնից դուրս: Գուցե այդպես հեշտ է, բայց իրականում բոլոր գաղտնիքները գտնվում են մեր ներսում: Մենք այն ենք, ինչ այս պահին ունենք, և խոսքն ամենևին էլ նյութականի մասին չէ: Մենք մեր մտածելակերպն ենք, սովորությունները, զգացմունքները, վերաբերմունքը: Մենք մեր ֆիզիկական մարմինն ենք: Այս ամենն են ձևավորում մեր անձը, կյանքն ու ապագան: Այս ամենն են ձևավորում այն աշխարհը, որտեղ մենք կուզենայինք ապրել: Յուրաքանչյուրս շրջապատված է իր փոքրիկ աշխարհով: Առանց գրավելու այդ աշխարհը` մենք փորձում ենք տիրել ավելի մեծ աշխարհների: Իրականում գաղտնիքը մեր փոքրիկ աշխարհի մեջ է, որը հասկանալով և ղեկավարելով միայն մենք կկարողանանք ընդարձակել այն և գրավել ավելի մեծ աշխարհներ:

Սովորությունները մեր փոքրիկ աշխարհի գետերն են, որոնք կա՛մ մաքուր են, կա՛մ պղտոր: Պղտոր գետերն աղտոտում են նաև շրջակա միջավայրը` լճերը, ծովերն ու օվկիանոսները: Մաքուր գետերը, ընդհակառակը, մաքրում են միջավայրը, սնում են, նոր կյանք տալիս: Մեր սովորություններն ազդում են մեր կյանքի վրա, ընդ որում` ազդում են զգալի չափով: Գրքի էջերում փորձելու ենք բացահայտել սովորությունները, պարզել, թե դրանցից որոնք են «մաքուր», և որոնք` «պղտոր», ինչպես են դրանք ձևավորվում, ինչու և, ամենակարևորը, ինչպես պետք է դրանք ղեկավարել:

Սկսել կարդալ գիրքը

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»