Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Սովորություններն այնքան տարածված են հասարակության մեջ և այնքան խորն են մտած յուրաքանչյուրիս առօրյա, որ դրանց հաղթահարման համար գիտակցության որոշակի վիճակ և կամքի ուժ է հարկավոր, ինչը հաճախ մեզ մոտ բացակայում է: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:
Մեկնաբանել