Ընթերցողների աֆորիզմներ

Ունեք աֆորիզմներ հաջողության, ինքնազարգացման, անձնային շփման, բիզնեսի կամ կից այլ թեմաներո՞վ: Թող մարդիկ նույնպես կարդան դրանք: Ուղարկեք Ձեր աֆորիզմները admin@success.am հասցեին` նշելով Ձեր անուն-ազգանունը:

Ավելի շատ աֆորիզմներ կարդացեք այստեղ:

Եթե այսօր և երեկ միանման են անցել, ուրեմն դուք մեկ օր ենք ապրել: (Հ. Մանուկյան):

Սովորեք ղեկավարել ինքներդ ձեզ և կկարողանաք ղեկավարել ձեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները: (Հ. Մանուկյան):

Միշտ երևացեք ավելի քիչ, քան ձեր իրական հնարավորություններն են: Եվ հակառակը, մի փորձեք երևալ ավելի շատ, քան ձեր իրական հնարավորություններն են (Հ. Մանուկյան):

Որքան շատ բան ես դու անում, այնքան ավելի շատ ես ունակ անել (Հ. Մանուկյան):

Մեկ տարին բավական մեծ ժամանակաշրջան է ամեն ինչ փոխելու և ոչինչ չփոխելու համար (Հ. Մանուկյան):

Երբ ոչ ոք չի պատրաստվում օգնել ձեզ, դուք ձեռք եք բերում հնարավորություն ամեն ինչ անել ինքնուրույն (Հ. Մանուկյան):

Մեզանից խելոք մարդկանց շրջապատում մենք մեզ «անհարմար» ենք զգում: Բայց միայն նման մարդկանց շրջապատում գտնվելով` մենք կարող ենք աճել (Հ. Մանուկյան):

Երջանիկ է այն մարդը, ում մասին բանաստեղծություններ են գրվում, ում մասին պատմություններ են հորինվում, ում մասին խոսում են և անձնվեր սիրում (Նարինա ՅԱՆ):

Սիրելու համար չկան օրենքներ. այն արվեստ է, որտեղ հմտություն է հարկավոր (Նարինա ՅԱՆ):

Սերը բարության ծնունդն է (Նարինա ՅԱՆ):

Սիրած էակի կողքին լինելը նման է հեքիաթի հերոս դառնալուն (Նարինա ՅԱՆ):

Չանել մտքինդ միայն այն պատճառով, որ ոչ ոք չի արել, նշանակում է սպանել ինքդ քեզ (Արմեն Ադամյան):

В жизни многое проходит — но не все, остается то, на чем и основана наша жизнь (Ованнес Саргсян):

Պետք չէ հրաժարվել ամեն ինչից և սպասել մեկին. միգուցե այդ մեկին դու գտնես այնտեղ, ինչից հրաժարվում ես (Վիկտորիա):

Ես երջանիկ եմ, քանի որ գիտեմ, թե ինչ եմ ուզում (Հ. Մանուկյան):

Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մեկը, ով հասկանում է կյանքի խաղի կանոնները: Մենք խաղում ենք այն կանոններով, որոնք գիտենք (Հ. Մանուկյան):

Պետք չէ ասել, որ սեր գոյություն չունի, այլ պետք է նրան սպասել և հավատալ, որ այն գոյություն ունի (Արման Նանայան):

Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բայց ոչ մարդու կոտրված սիրտը (Քրիստինե Ռաֆոյան):

Հաճախ վերջին հույսը մեզ մոտ նկատվում է այն ժամանակ, երբ մենք ամբողջովին անհույս ենք (Tathévik):

Անհաջողակ մարդիկ չկան: Կան հաջողակ մարդիկ և մնացած մարդիկ (Հ. Մանուկյան):

Ապագան կարևոր է, բայց ոչ այնքան, որ դրա հետևից վազելով՝ բաց թողես ներկան (Հ. Մանուկյան):

Խելացի է այն մարդը, ով հասկանում է, որ նա ամենախելացին չէ և կարող է շատ բան սովորել իրեն շրջապատող խելացի մարդկանցից (Հ. Մանուկյան):

13 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»