Անորոշություն

Հաղթահարել անորոշությունը

Մեզանից յուրաքանչյուրին ժամանակ առ ժամանակ այցելում է այդ խորհրդավոր ու մշուշապատ դեմքով անծանոթը՝ անորոշությունը: Նրա անտեսանելի ուժին է ենթարկվում ողջ մարդկությունը: Գիշերվա մեջ աստղերը չգիտեն, թե որն է դեպի առավոտ տանող ճանապարհը: Նրանք հետզհետե հալվելով են արարում առավոտը: Մարդը նույնպես ստիպված է ստեղծել իր կյանքի բոլոր ճանապարհները, որոնք երբեմն թվում են հարթ, երբեմն՝ անանց ու խորդուբորդ: Իհարկե, այս ամենի հիմքում ընկած են մարդկային վախերն ու կասկածները: Հանդիպելով անորոշությանը, մենք ասես թակում ենք անծանոթ դռներ: Մենք վախենում ենք սխալ ընտրություն կատարելուց: Բախվելով յուրաքանչյուրին, անորոշությունը դառնում է ողջ մարդկության խնդիրը: Այն կարծես դարձել է կյանքի ստվերն ու անընդհատ հետապնդում է նրան:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Հաջողության գաղտնիքներ | 1 մեկնաբանություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուշադրություն

Հաճախ մենք մարդկանց վրա ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, երբ նրանք հիվանդ են կամ ինչ-որ խնդիրներ ունեն: Բայց երբ նրանք առողջ են և նրանց մոտ ամեն ինչ լավ է, մենք զրկում ենք նրանց ուշադրությունից: Բայց ուշադրությունը դրական էներգիա է: Եթե մենք չենք տալիս մարդկանց այն, մենք չենք լիցքավորում նրանց: Ուշադրության արժանանալու կարիքը մարդու մոտ գալիս է դեռ փոքր տարիքից: Եթե երեխայի մոտ ամեն ինչ լավ է և նրա վրա ուշադրություն չեն դարձնում, նա ինքն է իր համար «խնդիրներ ստեղծում», որպեսզի իր վրա ուշադրություն գրավի: Ուշադրության արժանանալու ձգտումը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է դրսևորվում: Որոշ մարդիկ նույնիսկ հանցագործություն են կատարում միայն նրա համար, որպեսզի ուշադրության արժանանան:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Հաջողության գաղտնիքներ | 2 մեկնաբանություններ

Պարզ ընտրություն, որ ի զորու է փոխել օրը…

Պարզ ընտրություն

Թերևս կան բաներ աշխարհում, որ բացառապես բոլոր մարդկանց իրար նման են դարձնում. դրանցից մեկը երջանկության ձգտումն է: Բոլորս էլ ապրում ենք այդ Մեծ Երջանկությանը որոնելով, բայց արդյո՞ք բոլորս ենք ընդունում կամ ընկալում, որ այն մեզ տրվում է  փոքրիկ – փոքրիկ չափաբաժիններով. այն ստանում ենք անհավասար ` երբեմն շատ ավելի քիչ, երբեմն ` շատ ավելի շատ:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Հաջողության գաղտնիքներ | 10 մեկնաբանություններ

Առաքելյան Հ. | Հոգեբանի անկյուն

«SONY»-ի հիմնադիրը երեխաների զարգացման մասին

Մտածիր ««SONY»-ի հիմնադիրը երեխաների զարգացման մասին

Ճիշտ է, «հաջողության բլոգը» ընթերցում են առավելապես երիտասարդները, սակայն ամենայն հավանականությամբ մոտ կամ հեռու ապագայում նրանք ևս ծնողներ կդառնան: Վստահ եմ, որ նրանց կարևորագույն նպատակը կլինի այն, որ իրենց երեխաները իրենցից էլ մեծ հաջողություն ունենան կյանքում: Հենց այս նպատակը կանգնեց իմ առջև մոտ մեկ տարի առաջ, երբ ծնվեց իմ դուստրը: Ես սկսեցի ուսումնասիրել երեխաների զարգացման հիմնախնդրին նվիրված գրականությունը և հանդիպեցի շատ հետաքրքիր և օգտակար մեթոդների և տեխնիկաների: Եվ ես չեմ չափազանցի, եթե գրեմ, որ երջանիկ եմ, որ ուսումնասիրման ընթացքում ինձ հանդիպեց մի շատ յուրահատուկ գիրք: Այն շրջեց իմ ողջ պատկերացումը երեխայիս դաստիարակության վերաբերյալ:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Հաջողության գաղտնիքներ | Թողնել մեկնաբանություն

Օշոյի փիլիսոփայությունը խնդիրների մասին

Օշոյի փիլիսոփայությունը

Իրենց խնդիրների մասին ինձ պատմել են հազարավոր մարդիկ և մինչ այժմ ինձ չի հանդիպել դրանցից մեկը, որն իրական է: Բոլոր խնդիրները կեղծ են, դուք ստեղծում եք դրանք, քանի որ առանց խնդիրներ ձեզ դատարկ եք զգում: Եթե խնդիրներ չկան, չկա զբաղմունք, չկա ում հետ պայքարել, չկա դեպի ուր շարժվել: Մարդիկ գնում են մի իմաստունից մյուսի մոտ, մի վարպետից մյուսի մոտ, մի հոգեբանից մյուսի մոտ, մի խմբից մյուսը, որովհետև եթե նրանք չանեն դա, ապա իրենց դատարկ կզգան, հանկարծ նրանց կթվա, որ կյանքն անիմաստ է: Դուք ստեղծում եք խնդիրներ, որպեսզի հնարավորություն ունենաք զգալ, որ կյանքը մի մեծ աշխատանք է, աճ, որ դուք ստիպված եք անընդհատ ծանր պայքարել:

Երբևէ դուք տվե՞լ եք ձեզ հիմնական հարցը – խնդիրներն իրո՞ք գոյություն ունեն, թե դուք ինքներդ եք ստեղծում դրանք և այնքան եք դրանց սովորել, որ այլևս չեք կարող առանց դրանց, առանց դրանց դուք ձեզ միայնակ կզգաք: Դուք նույնիսկ համաձայն եք դժբախտ լինել, բայց ոչ դատարկ: Մարդիկ կառչում են իրենց դժբախտություններից, միայն թե չթողնեն դատարկությունն իրենց ներս:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Մտքեր, փիլիսոփայություն | 7 մեկնաբանություններ

Հաջողության բանալին

Հաջողության բանալին

Հաջողությունը՝ շատ փողը չէ: Շատ կարևոր է կյանքում ունենալ ֆինանսական գիտելիքներ և կարողանալ ղեկավարել սեփական ֆինանսները, բայց շատ փող ունենալը պետք չէ գերնպատակ սարքել: Փողը ընդամենը հետևանք է, որն առաջանում է կախված նրանից, թե ինչ ենք մենք ստեղծում, ինչպես ենք աշխատում, ինչքան ենք նվիրվում, ունենք երևակայություն, թե ոչ, հանուն ինչի ենք աշխատում: Միայն շատ փող ունենալով երջանիկ չեն դառնում, միայն շատ փողի համար մարդիկ Ձեզ ավելի շատ չեն սիրում, միայն շատ փողը Ձեր բոլոր խնդիրները չի լուծում: Փողը ընդամենը գործիք է, որը լավ մարդու ձեռքում կարող է լավ գործեր կատարել, իսկ վատի ձեռքում՝ վատ: Ուղղակի այդ գործիքը պետք է կարողանալ օգտագործել:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Հաջողության գաղտնիքներ | 3 մեկնաբանություններ

Ժեստերի լեզուն (մաս 2)

Ժեստերի լեզու

Ամենամեծ սխալներից մեկը, որը թույլ են տալիս նորեկները մարդու ժեստերը ուսումնասիրելիս, ձգտումն է մեկնաբանել տվյալ ժեստը առանձին` մնացած ժեստերից և իրավիճակից անկախ: Օրինակ, ծոծրակը քորելը հազար ու մի բան կարող է նշանակել՝ թեփ, քրտնածություն, սուտ խոսել, անվստահություն կամ մոռացկոտություն: Կամ եթե ձմեռային ցուրտ մի օր ավտոբուսի կանգառում դուք տեսնում եք խաչված ոտքերով, ամուր խաչված ձեռքերով և գլուխը կախած մի մարդ, ապա ավելի հավանական է, որ նա ուղղակի սառել է, այլ ոչ թե դա վկայում է նրա քննադատական վերաբերմունքի մասին ինչ-որ բանի հանդեպ: Սակայն եթե մարդը ճիշտ նույն դիրքով նստած է ձեր առջև բանակցությունների սեղանի շուրջ գործարքի կնքման ժամանակ, ապա նրա ժեստերը բացահայտորեն նշանակում են բացասական և պաշտպանողական վերաբերմունք ստեղծված իրավիճակում: Այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ առանձին ժեստերին պետք չէ միշտ վերաբերվել որպես նույն նշանակությունն ունեցող մի բան, այլ դրանք մեկնաբանելիս դուք ինքներդ պետք է կողմնորոշվեք՝ կախված իրավիճակից և հանգամանքներից:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Ժեստերի լեզուն | Թողնել մեկնաբանություն

Մի թողեք որ Ձեզ «սպանեն» կենցաղային խնդիրները

Կենցաղային խնդիրներ

Մեր բոլորիս կյանքում էլ լինում են կենցաղային տարբեր իրավիճակներ՝ սառնարանն է փչանում, համակարգիչն է կախում, վերևից ջուր է կաթում, ճաշը անհամ է ստացվում, անհրաժեշտ է գնումներ կատարել, տունը մաքրել, ջահը փոխել, ինտերնետ քաշել և այլն: Այդ իրավիճակներն անխուսափելի են և առօրյայում միշտ էլ ծագում են նման խնդիրներ, որոնք անկանխատեսելի են: Կենցաղային խնդիրներ: Երբեմն մարդիկ այդ կենցաղային խնդիրներին շատ լուրջ են վերաբերվում: Բայց դա այն չէ, ինչին պետք է լուրջ վերաբերվել: Եթե դուք ուզում եք «գրավել աշխարհը», ապա ինչպես դուք կարող եք անել դա, եթե ձեզ համար լրջություն են ներկայացնում կենցաղային այդ մանրուքները:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Հաջողության գաղտնիքներ | 6 մեկնաբանություններ

Փախուստ բանտից

Փախուստ բանտից

Ովքեր դիտել են «Փախուստ բանտից» սերիալը, կարծում եմ երկար ժամանակ են մնացել դրա տպավորության տակ: Հիշում եմ՝ նոր էի վերադարձել ծառայությունից և իմացա, որ նման սերիալ կա: Սկսեցի նայել առաջին սերիան և այլևս չէի կարողանում կտրվել: Նույնիսկ մի քանի գիշեր չքնեցի՝ մինչև այն վերջացրեցի: Իսկ սերիալը մարդկային ազատության, սեփական ուժերի հանդեպ հավատի, երևակայության և նվիրվածության մասին է: Այն սովորեցնում է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից միշտ էլ ելք կա: Ուղղակի անհրաժեշտ է չհուսահատվել և գործել:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Փաստեր և իրադարձություններ | 4 մեկնաբանություններ

Խնդիրներ և լուծումներ

Խնդիրներ և լուծումներ

Անհնար է լուծել խնդիրը գտնվելով այն նույն մակարդակի վրա, որտեղ այն ծագել է: Պետք է վեր բարձրանալ խնդրից՝ անցնելով հաջորդ մակարդակ (Ալբերտ Էնշտեյն):

Եթե դուք փորձում եք ինչ-որ խնդիր լուծել, արեք դա սիրով: Դուք կհասկանաք, որ ձեր խնդրի պատճառը սիրո պակասն է, քանի որ դա է բոլոր խնդիրների պատճառը (Քեն Քերի):

Եթե չես կարող լուծել սեփական խնդիրները, պետք չէ «լուծել» գլոբալ խնդիրները (անհայտ հեղինակ):

Կարդալ ամբողջը

Բաժինը` Հաջողության գաղտնիքներ, Մտքեր, փիլիսոփայություն | 1 մեկնաբանություն