Նախագծի մասին

Բարի գալուստ Հաջողության Բլոգ,

Մենք հարթակ ենք, որտեղ մարդիկ կիսվում են հաջողության, ինքնազարգացման, կյանքը ստեղծագործ ապրելու մասին իրենց մտքերով, փորձով և գիտելիքներով:

Մեր նպատակն է երիտասարդության և ավելի հասուն տարիքի մարդկանց շրջանում հաջողակ լինելու ձգտումը սերմանելը, ոգևորելը, սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելը: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են, յուրաքանչյուր մարդ կարող է հասնել այն ամենին, ինչի մասին անգամ երազել չի կարող: Անհրաժեշտ է միայն հավատալ սեփական ուժերին և դասեր քաղել այն մարդկանց փորձից, ովքեր արդեն հասել են մեծ հաջողությունների: Հաջողակ լինելն ապրելակերպ է, սովորույթ: Մենք Ձեզ կծանոթացնենք այն գաղափարներին և մտածելակերպին, որոնցով օժտված են հաջողակ մարդիկ ողջ աշխարհում:

Մենք մեր ուսումնասիրությունների ընթացքում եկել ենք մի եզրակացության, որ հաջողակ մարդ դառնալու համար էական չէ, թե ինչ ազգության ես դու պատկանում, ինչ կրթություն և մասնագիտություն ունես, ինչ ֆինանսական վիճակում ես գտնվում, ովքեր են ծնողներդ, որ երկրում ես ապրում կամ ինչ կրոն ես դավանում: Առաջնահերթը շատ մեծ ցանկությունն է, անընդհատ առաջ շարժվելու ձգտումը, մնացածը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: Կայքում Ձեզ ենք ներկայացրել աշխարհահռչակ գործարարների, հայտնի և հաջողակ մարդկանց, հաջողակ ընկերությունների մասին պատմող նյութեր, փորձել բացահայտել հաջողության մի շարք գաղտնիքներ:

Այն, որ այժմ Դուք գտնվում եք այս կայքում, արդեն ցույց է տալիս, որ ցանկանում եք ինչ-որ բան փոխել Ձեր կյանքում, հասնել ավելի մեծ արդյունքների, դառնալ ավելի հաջողակ:

Մեծ հաջողություններ ենք Ձեզ մաղթում:

42 մեկնաբանություն

  1. Barev BusinessMen jan-yes Google-um voronum ei <>-bacvec – <>
    yes kardaci dzer grac haxordagrutyunner@-ayntexic el mta ays kayq@ (aveli shut-blog) – shat lavna !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  2. Ապրեք !!! շատ հոյակապ կայք ա~

  3. Շատ հիանալի կայք է: Շնորհավորում ենք:
    Աստված Ձեր մեկը հազարն անի:

  4. Շատ հետաքրքիր և պրոֆեսիոնալ հոդվածներ են, շատ ներշնչող են!

    • Մերսի Տաթևիկ ջան: Եթե դրանք ձեզ ներշնչում են, ուրեմն այն, ինչ անում ենք, իզուր չէ:

  5. Շատ հավանեցի ձեր բլոգը, Հաջողության բլոգը իսկապես հաջողված է 🙂

  6. Այն ինչ դուք եք անում շատ անհրաժեշտ է: Պահեք նույն ոճն ու ոգևորությունը: Պետք է ամեն ինչ անել, որ ձեր բլոգի այցելուները շատանան, կարդան ու հասկանան, որ դժվարությունները խոչընդոտ չեն կարող լինել մեր ճանապարհին:

    • Շատ հաճելի է Հայաստանի առաջատար բիզնես կենտրոններից մեկի տնօրենից նման խոսքեր լսել, շնորհակալություն: Իհարկե դժվարությունները չեն կարող խոչընդոտ լինել, դրանք միայն ավելի եռանդ են տալիս: Կամ ինչպես ասում են, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում:

  7. Շատ լավ մտահղացում ունեք ստեղծել Հաջողության Ակումբ, գովելի է: Հետաքրքիր և չկրկնվող կայք է: Ցանկանում եմ Ձեզ հաջողություն….

    • Մերսի, նույնը կարող եմ ասել ձեր կայքի մասին: Պարբերաբար կարդում եմ: Շատ լավ հոդվածներ են:

  8. Շնորհակալություն Luka խոսքերիդ, կարծիքիդ ու այս բլոգի համար: Քեզ մի գաղտնիք բացեմ, քո success.am-ի մշտական այցելուն եմ, հայկական կայքերի մեջ այն ինձ համար էտալոնային էր իր բովանդակությամբ, մաքուր հայերենով, գեղեցիկ ու միաժամանակ ծանրակշիռ դիզայնով: Այդ պատճառով էլ քեզանից նման կարծիքի արժանանալը առավել արժեքավոր է))): Քեզ և Հաջողության բլոգիդ մեծ հաջողություններ եմ ցանկանում)): Ուրախ եմ ծանոթության համար:

    • Ես էլ եմ ուրախ Leo ջան: Ինչքան շատ նման կայքեր լինեն ու ինչքան շատ համագործակցենք, այնքան շատ օգուտ կարող ենք տալ:

  9. Իրոք այսօրվա կյաքը ինֆորմացիայի դարաշրջան է, որտեղ կարող ես ձևավորել քո
    կյանքը, ճիշտ քայլեր կատարելով օգտագործելով ճիշտ ինֆորմացիան քո կյանքը դարձնես ազդեցիկ և բարեկեցիկ : Շնորհավորում եմ իրոք այս կայքը արդունավետ է և հաջողված, ցանկանում բազում մտքեր լուսավոր ապագա մեծ նվաճումներ :

  10. Super, shnorhavorum em, stacvel e dzez mot ev shat lav
    Es shat em ogtvum dzer kayqic

  11. Շատ լավ կայք է, շնորհավորում եմ ձեձ, հաջողություն եմ ցանկանում կայքին:

  12. Hayerenov es amen hodvacner@ shat aveli real en @nkalum mardik, nenc vor never never never give up.

  13. Shat lav amen in4 arvas indz ognela gorsarar kyanqum dzer sayt@…..snorhakal em..

  14. Շատ լավ կայք է, ես շատ եմ օգտվում: Իսկապես շատ ոգևորող է: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ բազում հաջողություններ և նպատակների իրականացում:

  15. Ես շատ կուզենայի հասկանալ Ձեր կողմից առաջարկվող <>.սովարաբար նման թեմաներ առաջարկում են նրանք ովքեր զբաղվել են <> տեսական խնդիրներով :Չկարծեք թե ես Ձեզ քննադատում եմ,պարզապես կուզենայի հասկանալ այս էջի տրամաբանությունը,մասնավորապես այն մարդկանց դիմանկարների առկայությունը,որոնք հավանաբար ընկալվում են որպես <> ,այո:
    Եթե առաջարկեք ինչպես հասկանալ` առաջարկված մոդելը,ապա կարծում եմ, որ մենք կարող ենք նաև մոտեցումընդհանուր ունենալ/ կամ մշակել/կայքի շատ ավելի հասուն և իրապես անհրաժեշտ սկզբունքների ներկայացման :
    Եվ բացի այս,պարզապես իմացեք.ընդհանրապես գոյություն չունի <> ասվածը,որովհետև չկա նաև նրա բացատրությունը /կամ`կա,որը տրամաբանական չէ / :

    • Ճիշտն ասած, տեքստը ինչ-որ ընդհատումներով էր, լավ չհասկացա: Կխնդրեի հնարավարության դեպքում նորից գրել:

  16. Միայն դրական էմոցիաներ… Շատ ապրեք, որ ստեղծել եք այս կայքը, որտեղ կարելի է և սովորել, և հանգստանալ, ցանկության դեպքում հասնել հաջողության…

  17. Շատ ողջունելի է, շատ լավ եք աշխատել և աշխատում,ուրախ ենք որ մեր կողքին եք,նյութերը եվ առհասարակ ամեն ինչ ճիշտ են ընտրված…ապագան խոստումնալից է թվում,միայն հաջողություններ:

  18. Օրը հետաքրքիր սկսվում և ավարտվում է այս կայքի հետ… Խոսքեր չկան, ապրեք… Դուք դատապարտված եք հաջողության:

  19. Saaaaat,shaaaaaat em sirum der kayq@ urax em vor kaq, dez hajoxutyun em maxtum…..

  20. Հայկ Վարդանյան says:

    Շատ օգտակար բլոգ է, կանգ մի առեք և շարունակեք ավելի ինտենսիվ, դա մեր բոլորի շահերից է բխում ! 🙂

  21. Հայկական հազվադեպ բլոգներց մեկը,որտեղ հաճելի է ամեն ինչ,լավ աշխատանք,գնահատում եմ միշտ կարդալով ,ապրես ախպեր ջանն։

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»