Արխիվ: Հոկտեմբեր, 2010

Մտքերը ձևավորում են մեր կյանքը

Մտքերը ձևավորում են մեր կյանքը

Այն, որ մեր մտքերն են ձևավորում մեր կյանքը, դուք կարող եք հանդիպել հաջողության հասնելու մասին պատմող բազմաթիվ գրքերում: Դրա մասին խոսում է Նապոլեոն Հիլլը, որն ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կենսագրությունները, հանդիպել նրանցից շատերին և դուրս բերել հաջողության հասնելու որոշակի կանոններ: Դրա մասին նկարահանվել է «Secret» ֆիլմը, որը կարծում եմ` շատերն են դիտել: Դրա մասին խոսում են Բոդո Շեֆերը, Ռոբերտ […]

Հեղ. · Հոկտեմբեր 31, 2010 · 2 մեկնաբանություն ·

Ինչպես հասնել հաջողության կամ Aiki-փիլիսոփայություն

Ինչպես հասնել հաջողության կամ Aiki-փիլիսոփայություն

Այն, թե ինչպես ենք մենք լուծում մեր առջև դրված խնդիրները, բնորոշում է ոչ միայն մեզ, այլև այն ազդեցությունները, որոնց մենք տրվում ենք: Այդ ազդեցությունները ձևավորում են մի միջավայր, որը դժվար կառավարելի է նրանց համար, ովքեր հակված են հետևելու, այլ ոչ առաջնորդելու` լինի դա անձնական, խմբային թե ավելի լայն մակարդակներում: Այսպես, օրինակ, ժամանակակից աշխարհում մոդայի, ծխելու գրավչության, թանկագին իրերի և այլնի […]

Հեղ. · Հոկտեմբեր 30, 2010 · 3 մեկնաբանություն ·

Մեկ միլիոն դոլար` ընդամենը 6 ամսում

Մեկ միլիոն դոլար` ընդամենը 6 ամսում

Այս պատմության մասին լսած կլինեն շատերը: Բրիտանացի ուսանող Ալեքս Տյուի հաջողության մասին պատմող բազմաթիվ հոդվածներ են գրվել տարբեր թերթերում և կայքերում, բայց մենք նույնպես ցանկանում ենք անդրադառնալ դրան: Երիտասարդ տղայի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց այն, որ միլիոններ աշխատել կարող է ցանկացած մարդ: Դրա համար պետք չէ ունենալ փայլուն կրթություն, լավ կապեր կամ նախնական մեծ գումար: Պետք չէ մեծ հայտագործություն […]

Հեղ. · Հոկտեմբեր 28, 2010 · 5 մեկնաբանություն ·

Ուոլտ Դիսնեյ. մանկական երազանքից մինչև միլիոններ

Ուոլտ Դիսնեյ. մանկական երազանքից մինչև միլիոններ

Հաճախ հայտնի և հաջողակ մարդիկ ունենում են ոչ երջանիկ մանկություն: Միգուցե դա է պատճառը, որ չնայած բոլոր դժվարություններին, նրանք հետագայում ձգտում են հասնել հաջողության, որպեսզի լրացնեն իրենց կյանքի սկզբնամասում բաց թողնվածը: Ուոլտ Դիսնեյը բացառություն չէ: Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր: Ուոլտի հայրը խիստ մարդ էր և անընդհատ ծեծում էր երեխաներին: Ընտանիքը աղքատ էր ապրում և երեխաները միշտ էլ խաղալիքների պակաս […]

Հեղ. · Հոկտեմբեր 26, 2010 · 2 մեկնաբանություն ·

Ինչպես հասնել հաջողության

Ինչպես հասնել հաջողության

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է հասնել հաջողության, սակայն դա հաջողվում է ոչ բոլորին: Դա պայմանավորված է ոչ թե այդ մարդկանց մոտ տաղանդի և կամքի ուժի բացակայությամբ, այլ դրանց ոչ ճիշտ օգտագործմամբ: Շատ դեպքերում մարդիկ առաջնորդվում են ինտուիցիայով, առանց ձեռք բերված հաջողությունների և անհաջողությունների վերլուծության: Բավական բարդ և միաժամանակ շատ կարևոր է դառնալ հաջողակ մարդ, իսկ դրան հասնելու համար պետք է հստակ […]

Հեղ. · Հոկտեմբեր 22, 2010 · 2 մեկնաբանություն ·

Մենք այն ենք, ինչի մասին մտածում ենք

Մենք այն ենք, ինչի մասին մտածում ենք

Ոչ հաջողակ մարդիկ հավատում են հաջողությանը, հաջողակները` իրենք իրենց (Ալֆրեդ Դանիել Բրյունե): Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը բարձր ինքնագնահատականն է: Ինքնագնահատականը դա այն է, ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ, ինչպես ենք մեզ տեսնում և ում ենք մեր մեջ տեսնում: Այդ հատկանիշը ձևավորվում է մեզ մոտ փոքր տարիքից և կախված տարբեր հանգամանքներից` կյանքի ընթացքում անընդհատ կարող է փոխվել: Շատ մարդիկ […]

Հեղ. · Հոկտեմբեր 20, 2010 · 3 մեկնաբանություն ·

Ջոան Ռոուլինգ. հաջողության պատմություն

Ջոան Ռոուլինգ. հաջողության պատմություն

«Եթե ինչ-որ մեկը հարցնի ինձ հաջողության հասնելու իմ եղանակի մասին, ապա ես կպատասխանեմ, որ նախ պետք է հասկանալ, թե ինչով է ձեզ ամենաշատը դուր գալիս զբաղվել կյանքում, ապա գտնել նրան, ով կվճարի ձեզ դրա համար: Ես մեծ հաջողություն եմ համարում այն, որ զբաղվում եմ իմ սիրած գործով»: Ջոան Ռոուլինգ: Այսօր Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է: Նրա անունը հայտնի է […]

Հեղ. · Հոկտեմբեր 18, 2010 · 2 մեկնաբանություն ·

Սթիվ Ջոբս. հաջողության հասնելու 12 կանոններ

Սթիվ Ջոբս. հաջողության հասնելու 12 կանոններ

Սթիվ Ջոբսը Apple ընկերության 3 հիմնադիրներից մեկն է: Նա ոչ հարուստ ընտանիքից է, երբեք չի ստացել բարձրագույն կրթություն և այդ պատճառով էլ նրա հաջողությունը Միացյալ Նահանգներում բարձր է գնահատվում: Այսօր Սթիվը իր երկրի խորհրդանիշներից մեկն է, ամերիկյան երազանքի մարմնավորում: Երիտասարդ ընկերություն` հայտնի դարձած տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանի սկզբում, և նույնքան երիտասարդ և համարձակ հիմնադիր: 80-ական թվականների սկզբում Սթիվ Ջոբսը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ […]

Հեղ. · Հոկտեմբեր 13, 2010 · 4 մեկնաբանություն ·

Առաջին միլիոնը 16 տարեկանում

Առաջին միլիոնը 16 տարեկանում

16-ամյա դպրոցականը Մեծ Բրիտանիայից հայտարարել է, որ չի հանգստանա, քանի դեռ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ չի աշխատել: Իր առաջին միլիոնը Կրիստիան Օուն արդեն աշխատել է` գործարկելով երկու ինտերնետային նախագծեր` Mac Box Bundle կայքը 2008 թվականին և Branchr գովազդային ծառայությունը դրանից 1 տարի անց: Առաջին նախագիծը, որը նա սկսեց 14 տարեկան հասակում, 2 տարվա ընթացքում 700,000 ֆունտ ստեռլինգի եկամուտ բերեց Կրիստիանին: […]

Հեղ. · Հոկտեմբեր 12, 2010 · 0 մեկնաբանություն ·

Ալբրեխտ եղբայրներ և Aldi

Ալբրեխտ եղբայրներ և Aldi

Հարուստ մարդկանց կյանքը միշտ էլ հեքիաթ է հիշեցնում` ով ով, բայց նրանք հաստատ կարող են իրականացնել իրենց բոլոր երազանքները: «Նրա բախտը ուղղակի բերել է» – գրում են թերթերը: «Երևի լավ կապեր ունի: Ես էլ ունենայի, ես էլ մեծ հաջողությունների կհասնեի», – մտածում են շատերը: Բայց հիմնականում դրանք ուղղակի խոսքեր են, ինքնախաբեություն: Շատերի համար հեշտ է այդպես մտածել: Մարդը վախենում է […]

Հեղ. · Հոկտեմբեր 11, 2010 · 4 մեկնաբանություն ·

Աշխարհի ամենահարուստ կանայք

Աշխարհի ամենահարուստ կանայք

Միշտ համարվել է, որ կնոջ հիմնական առաքելությունը ընտանեկան օջախի պահպանումն է և սերնդի շարունակումը: Եվ դա այդպես է մինչև օրս: Սակայն դա չի նշանակում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Այսօր շատ կանայք նուրբ, բայց նաև ուժեղ և անկախ անհատներ են, որոնք ոչ միայն կարողանում են մեծ հաջողությունների հասնել իրենց մասնագիտական կյանքում, այլ նաև հիմնում են ընկերություններ, ղեկավարում դրանք և […]

Հեղ. · Հոկտեմբեր 10, 2010 · 0 մեկնաբանություն ·

Մի դավաճանեք երազանքները. Սյուզան Բոյլ

Մի դավաճանեք երազանքները. Սյուզան Բոյլ

Միշտ հիշեք` հաջողությունը գալիս է այն մարդկանց մոտ, ովքեր փնտրում են այն: 2009 թվականի ապրիլի 11-ին Շոտլանդական փոքրիկ գյուղերից մեկի բնակչուհի Սյուզան Բոյլը ցնցեց բոլորին: 3 րոպեի ընթացքում նա կարողացավ գրավել ողջ Մեծ Բրիտանիան, մեկ շաբաթվա ընթացքում` ողջ աշխարհը: Այդ օրը Britains Got Talent (Բրիտանիան փնտրում է տաղանդներ) հեռուստամրցույթի ժամանակ, երբ բազմահազարանոց դահլիճի առջև վստահ քայլերով բեմ դուրս եկավ ոչ […]

Հեղ. · Հոկտեմբեր 4, 2010 · 10 մեկնաբանություն ·

Կրիս Գարդներ. հաջողության պատմություն

Կրիս Գարդներ. հաջողության պատմություն

– Մի՛ լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու ինչ որ բան չես կարող, նույնիսկ ինձ: Եթե երազանք ունես, պահիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կփորձեն համոզել քեզ, որ քեզ մոտ էլ ոչինչ չի ստացվի: Եթե նպատակ ես դրել, հասիր դրան և վե՛րջ: Այսպես է ասում “Երջանկության փնտրումներ” ֆիլմի դրվագներից մեկում գլխավոր հերոս Կրիս Գարդներն իր 5-ամյա որդուն: […]

Հեղ. · Հոկտեմբեր 1, 2010 · 2 մեկնաբանություն ·