« »

«Լավ» պարտքերի մասին

Լավ պարտքեր

Այս հոդվածը վերաբերվում է միայն այն մարդկանց, ովքեր ուզում են կյանքում հասնել ֆինանսական լուրջ հաջողությունների կամ պարզապես՝ ցանկանում են դառնալ «ֆինանսապես գրագետ»:

Ընդհանրապես, ես դեմ եմ պարտքերին և ինքս՝ աշխատում եմ երբեք պարտք չվերցնել: Պարտքը մարդուն դարձնում է ավելի անվստահ, «կապում է» նրա թևերը և հաճախ ստիպում է անել այն, ինչը պետք չէր անել: Բայց պարտքի բացասական կողմերի մասին երկար կխոսեմ հաջորդ հոդվածներում, իսկ այժմ, թույլ տվեք պատմել ձեզ պարտքի մի տեսակի մասին, որն ես անվանում եմ «լավ» պարտք:

Ենթադրենք, մի օր ձեր գլխում ինչ-որ լավ միտք է ծնվում: Օրինակ, դուք որոշում եք կայք բացել, որտեղ մարդիկ կարող են օնլայն գիրք գրել: Այդ միտքն անընդհատ պտտվում է ձեր գլխում և ձեզ հանգիստ չի տալիս: Դուք զգում եք, որ «հանճարեղ» ինչ-որ բան եք մտածել և եթե իրականացնեք դա, ապա մեծ հաջողությունների կհասնեք: Բայց դուք գիտեք նաև, որ կայքը զրոյից գրելը բավական մեծ գումար արժե և բացի այդ, դուք պետք է գումարներ ծախսեք կայքը գովազդելու, առաջխաղացնելու և կայքի մարքեթինգով զբաղվելու համար: Եվ այդ ամենն իրականացնելու համար ձեզ անհրաժեշտ է սկզբնական 700 000 դրամ: Բայց դուք չունեք այդ գումարը: Ի՞նչ անել: Կա երկու տարբերակ: Առաջինը: Մոռանալ ամեն ինչի մասին, սպանել «երազանքը», հանձնվել և հետագայում, եթե ինչ-որ մեկն իրականացնի այդ նույն գաղափարն ու մեծ հաջողությունների հասնի, տանջվել, երբ ամեն անգամ ձեր ականջին հասնեն «հաջողակ կայքի» եկամուտների մասին պտտվող լուրերը:

Երկրորդը: Պարտքով վերցնել անհաժեշտ գումարը, ամբողջովին նվիրվել ձեր գաղափարին և սկսել իրականացնել այն: Եվ եթե համոզված եք, որ կայքը մեծ հաջողությունների պետք է հասնի, կվերադարձնեք գումարն այն ժամանակ, երբ դա արդեն տեղի կունենա: Ծայրահեղ դեպքում, եթե նույնիսկ ձեզ մոտ ոչինչ էլ չստացվի, դուք գոնե կիմանաք, որ փորձեցիք, որ մարդկանց մեծ մասի պես միանգամից չհանձնվեցիք և քայլեր ձեռնարկեցիք: Ամեն դեպքում, եթե դուք ապրում եք միջին կենսամակարդակով, ապա կարծում եմ, որ այդ 700 000 դրամը ձեզ համար կրիտիկական չեն և դա անպայման ետ կվերադարձնեք: Իսկ ձեզ կմնան այն անփոխարինելի փորձն ու գիտելիքները, որոնք ձեռք բերեցիք և որոնք, համոզված եմ, հետագայում ձեզ շատ պետք կգան ձեր հաջորդ մտքերն իրականացնելիս:

Միայն այս տիպի պարտքերն եմ ես անվանում «լավ» պարտքեր: Այսինքն, «լավ» պարտքերը դրանք այն պարտքերն են, որոնք կարող են «պոկել» մարդուն իր տեղից, բարելավել նրա կյանքը կամ լուրջ ազդեցություն ունենալ նրա կյանքի վրա:

Մի՛ խուսափեք «լավ» պարտքերից:

The following two tabs change content below.
Մարդու արտաքին տեսքն ինձ համար նշանակություն չունի: Մարդու խոսքերն ինձ համար մեծ նշանակություն չունեն: Ամենակարևորը՝ մարդու գործերն են:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>