Անձնային աճ

Օգտագործիր հնարավորությունները, որոնք ձեռքի տակ են

Մենք միշտ սպասում ենք կյանքում, որ որևէ փողոցի որևէ անկյունում մեզ կսպասի հնարավորությունը և դրանից մեր կյանքը կփոխվի: Մենք հնարավորությունը պատկերացնում ենք մի բան, որը պետք է հանկարծակի գա և ընկնի մեր գլխին: Մենք ավելի շատ հակված ենք տեսնել ուրիշների հնարավորությունները, քան սեփականը: Մենք դժվարությամբ ենք նկատում այն հնարավորությունները, որոնք մեր ձեռքի տակ են, քանի որ դրանք մեզ համար սովորական են դարձել:

Մենք պատրաստ ենք վճարել թանկ դեղամիջոցների համար՝ չխմելով գազարի և բազուկի թարմ պատրաստված հյութ: Մենք պատրաստ ենք գիտելիք ստանալ արտասահմանում՝ հաշվի չառնելով, որ այդ գիտելիքը վաճառվում է մեր քաղաքի գրախանութներում: Մենք պատրաստ ենք գտնել լավագույն վայրն ապրելու համար՝ չգիտակցելով, որ արդեն ապրում ենք այդպիսի վայրում: Մենք պատրաստ ենք տարիներով որոնել այն միակ և անկրկնելի բիզնես գաղափարը՝ չնկատելով, որ արդեն տաղանդավոր ենք ինչ-որ բանում: Մենք պատրաստ ենք սպասել երջանկության՝ չհասկանալով, որ երբ մեր այսօրվա օրերն անցյալում հայտնվեն՝ մենք հիշելու ենք դրանք որպես երջանիկ օրեր:

Վերջին ժամանակների՝ ինքս իմ առջև հիմնական բացահայտումներից մեկն այն է, որ կյանքը հնարավորություն է տալիս մեզ թեստավորել սեփական հնարամտությունը, խելքը, նպատակասլացությունն ու աշխատասիրությունը՝ սկսելով հնարավորություններից, որոնք ձեռքի տակ են: Աճեցնել դրանք և դարձնել հնարավորություններ, որոնք մենք սպասում էինք դրսից. ահա այն խաղն ու մարտահրավերը, որ մեր կյանքը հետաքրքիր է դարձնում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»