Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

   

 

Անձնային աճ Հաջողության գաղտնիքներ

Հաջողության չեն հասնում վերելակով

Հաջողության հասնելու մասին բազմաթիվ պատկերացումներ կան՝ «ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին» հայտնվելուց մինչև «անդադար քրտնաջան աշխատանք»: Թե ինչ եղանակով է մարդը հաջողության հասնում, ամեն մարդ ինքնուրույն թող որոշի, սակայն երկու կետ կա, որոնք, կարծում եմ, ընդհանուր են բոլորի համար, ուստի ցանկանում եմ դրանց անդրադառնալ:

Հաջողությունը վերելակ չէ, որում կարող ես նստել և բարձրանալ

Մարդն իր ստեղծման օրվանից ձգտում է այնպես անել, որ հնարավորինս քիչ անհարմարավետություն ունենա: Դեղամիջոցները մենք ստեղծեցինք, որպեսզի հաղթահարենք հիվանդ լինելու «անհարմարավետությունը»: Հորինեցինք մեքենան, որպեսզի ոտքով քայլելու կամ ձիով շարժվելու «անհարմարավետության» մասին մոռանանք: Վերելակն էլ ստեղծել ենք, որպեսզի աստիճաններով բարձրանալու անհարմարավետությունից ազատվենք:

Ենթագիտակցաբար մենք ուզում ենք նույն բանն անել, երբ խոսքը հաջողության հասնելուն է վերաբերվում: Մենք ուզում ենք ազատել մեզ հաջողությանը քայլ առ քայլ հասնելու, աստիճաններով բարձրանալու անհարմարավետությունից՝ փոխարենը փնտրելով վերելակ, որը մեզ կբարձրացնի այնտեղ: Շատերի խնդիրը կայանում է նրանում, որ նրանք փնտրում են մի բան, որը չկա, ուստի զարմանում են, թե ինչպես են մյուսները բարձրանում՝ չգիտակցելով, որ քանի դեռ իրենք վերելակ էին փնտրում, մյուսները զուգահեռ աստիճաններով բարձրանում էին՝ չսպասելով ավելի «հարմարավետ» հնարավորության:

Հաջողությունը գալիս է կրկնությունից

Դպրոցում մենք նոր բան ենք սովորում կրկնելով: Մաթեմատիկական խնդիրները մենք այնքան ենք լուծում, որ սովորում ենք խնդիր լուծել: Բանաստեղծությունը կարդում, կրկնում ենք այնքան ժամանակ՝ մինչև սովորում ենք անգիր արտասանել: Մենդելեևի աղյուսակին, երբ նայում ես առաջին անգամ, թվում է, որ այդ անհասկանալի տառերն ու նիշերը երբեք չես հասկանա: Բայց երբ սկսում ես կրկնել, դրանք դառնում են հասկանալի և յուրացնում ես:

Շատերը հաջողության հասնելու ընդամենը մեկ փորձ են կատարում: Երբեմն երկու, երեք… բայց եթե այդ մի քանի փորձերից հետո արդյունքի չեն հասնում, կարծում են, որ դա իրենց համար չէ: Նրանք չեն փորձում կրկնել այնքան, որպեսզի սովորեն, անգիր անեն: Այն ամենը, ինչ ստեղծել է մարդկությունը, առաջացել է կրկնության արդյունքում՝ էլեկտրական լամպից մինչև վերելակ: Հազվադեպ է ինչ-որ բան ստացվում առաջին փորձից, մենք միշտ էլ կրկնում ենք այնքան ժամանակ՝ մինչև ստացվի: Մի մոռացեք այդ մասին, երբ խոսքը «հաջողությանն» է վերաբերվում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»