Մտորումներ

Ի՞նչ է ձեզ համար կատարյալ ազատությունը

Ի՞նչ է ձեզ համար կատարյալ ազատությունը

Ինչո՞վ կզբաղվեիք դուք, եթե շատ փող ունենայիք և փողի մասին չմտածեիք: Ինչպիսի՞ն կլինեիք, եթե մարդիկ ձեզ ընդունեին այնպիսին, ինչպիսին դուք կաք ձեր մտքերում: Որտե՞ղ կլինեիք, եթե ընտրության հնարավորություն ունենայիք: Կաշխատեի՞ք նույն աշխատավայրում, կունենայի՞ք նույն կերպարը, կապրեի՞ք այնտեղ, որտեղ հիմա եք: Ազատությունն այն է, երբ անում ես այն, ինչ ուզում ես, այլ ոչ թե այն, ինչ ստիպված ես` տարբեր հանգամանքներից ելնելով: […]

Հեղ. · Հունվար 22, 2017 · 0 մեկնաբանություն ·

Երբ հասկանում ես, որ դու Մեծ Օրգանիզմի մի մասն ես

Երբ հասկանում ես, որ դու Մեծ Օրգանիզմի մի մասն ես

Սովորաբար մենք տեսնում ենք մեզ առանձին. կանք ԵՍ և շրջակա աշխարհը: Շրջակա աշխարհում կա մեր ընտանիքը, բարեկամությունը, պետությունը, հետո գալիս է մեր մոլորակը՝ Երկիրը, այնուհետև այլ մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ… Գալակտիկաներից հետո գալիս են էլի ինչ-որ բաներ, որոնց մի մասը դեռ ուսումնասիրում ենք, մի մասն անհայտ է, մի մասն էլ երբեք չենք բացահայտի:

Հեղ. · Հունվար 7, 2016 · 0 մեկնաբանություն ·

Ես կարող եմ

Ես կարող եմ

Ժամանակը հավերժություն է, իսկ կյանքը՝ անցողիկ ակնթարթ: Նրա արագավազ ջրերով հոսում են մեր օրերն ու տարիները: Բնության կողմից մեզ տրված է որոշակի ժամանակ և բազմաթիվ անելիքներ, որոնցով իմաստավորվում է մեր կյանքը: Զարմանալի է, որ այսպիսի պայմաններում մարդկանցից շատերը հաճախ ձանձրույթ են զգում: Գուցե միապաղաղությունն անգործության արդյու՞նք է: Ավելի լավ է բողոքել ժամանակի սղությունից, քան՝ ձանձրույթից: Ես կարող եմ այնքան բազմազբաղ […]

Հեղ. · Մարտ 12, 2013 · 17 մեկնաբանություն ·

Տխուր պահերին` մի կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա

Տխուր պահերին` մի կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա

Մի երևույթ, որը պատահում է բոլորի մոտ: Երբ վատ ես զգում քեզ, երբ ինչ-որ վատ բան է պատահել, երբ վիճել ես ինչ-որ մեկի հետ կամ պարզապես տխուր ես` առանց պատճառ, ամենակարևորը` ինքդ քեզ վրա չկենտրոնանալն է: Առաջինը նրա համար, որ եթե օրինակ ընկել ես և կոտրել ձեռքդ, երկար այդ մասին մտածելով` երբեք չես կարող ժամանակը ետ բերել և չընկնել: Կարելի […]

Հեղ. · Մարտ 2, 2013 · 6 մեկնաբանություն ·

Մտորումներ ապագայի մասին

Մտորումներ ապագայի մասին

Երբեմն, երբ տեսնում եմ, թե ինչ արագ տեմպերով է փոխվում մեզ մոտ տեխնոլոգիական և ընդհանրապես` շրջապատող աշխարհը, մտածում եմ. իսկ ի՞նչ նորույթներ կլինեն 20, 30 կամ 50 տարի անց, որ հիմա մտքներովս չի էլ անցնում: Ներկայացնում եմ իմ գուշակություններից մի քանիսը: Երազ կարդացող սարք: Երբևէ հետևել եք մարդուն, ով երազ է տեսնում: Նրա շարժումները, ապրումները… Ապագայում միգուցե ստեղծվի սարք, որի […]

Հեղ. · Դեկտեմբեր 30, 2012 · 3 մեկնաբանություն ·

Ձյունե եղևնին

Ձյունե եղևնին

Ամեն տարեմուտ անցած ամանորյա օրերի հիշողությունն է, որը պարուրում է մեզ նորանոր երազներով: Այդ հիշողությունները մեզ համար այնքան թանկ են, որքան գալիք երջանկության սպասումները: Իմ մանկության տարիներին ես հաճախ էի այցելում տատիկիս, ով ապրում էր գյուղում: Տատիկիս տան կողքին կար մի եղևնի, որի ճյուղերը տարածվում էին տանիքից բարձր: Մի անգամ, երբ գիշերն առատ ձյուն էր տեղացել, ես մայրիկիս հետ գնացի […]

Հեղ. · Դեկտեմբեր 29, 2012 · 7 մեկնաբանություն ·

Տաղանդավոր ծնվում են, թե՞ դառնում…

Տաղանդավոր ծնվում են, թե՞ դառնում…

Աշխարհում կան տաղանդավոր շատ մարդիկ: Նման մարդիկ կան հենց մեր շրջապատում: Մեկը տաղանդավոր երգիչ է, մյուսը տաղանդավոր դերասան, բանաստեղծ, քանդակագործ, լրագրող կամ հոգեբան: Շատերի կարծիքով տաղանդը տրվում է ի ծնե, այսինքն, եթե որոշված է, որ դու երգիչ ես դառնալու, ուրեմն դու երգիչ կդառնաս և վերջ: Իսկ եթե չունես այդ տաղանդը, ապա ինչ էլ ուզում ես արա, դու երգիչ չես դառնա: […]

Հեղ. · Դեկտեմբեր 6, 2012 · 1 մեկնաբանություն ·

Ուզում եմ սովորել

Ուզում եմ սովորել

Մենք սովորում ենք կյանքի դպրոցում, որտեղ մեր ուսուցիչները ժամանակն ու մարդիկ են: Այնքան բան ունենք սովորելու և ավելի քիչ ժամանակ՝ դրանք կիրառելու համար: Մարդիկ ու բնությունը հիանալի ուսուցիչներ են, իսկ մեզ մնում է լինել կարգապահ աշակերտներ: Այս հոդվածը նման է ցանկությունների մատյանի, որտեղ ներկայացված է այն ամենը՝ ինչը ես ուզում եմ սովորել: Գրառման մեջ ամփոփված է իմ ունեցած կենսափորձը, համոզմունքները […]

Հեղ. · Դեկտեմբեր 5, 2012 · 17 մեկնաբանություն ·

Գունդը / Сфера

Գունդը / Сфера

Բարև Ձեզ: Վերջերս կրկին դիտեցի մի հրաշալի ֆիլմ, որն առաջին անգամ դիտել էի շատ վաղուց: Մի կողմ թողնելով հրաշք դերասանական կազմը, որն իրոք հիանալի է (Դաստին Հոֆման, Շերոն Սթոուն, Սամուել Էլ. Ջեքսոն և այլոք), պատմեմ սյուժեն նրանց համար, ովքեր ծանոթ չեն ֆիլմին: Խաղաղ օվկիանոսի հատակին զինվորականների կողմից հայտնաբերվում է տիեզերանավ, որն այնտեղ գտնվում էր 300 տարի: Հետազոտող գիտնականները, որոնցից յուրաքանչյուրն […]

Հեղ. · Դեկտեմբեր 2, 2012 · 4 մեկնաբանություն ·

Թաքնված երազանքների մասին

Թաքնված երազանքների մասին

Բոլոր մարդիկ ունեն թաքնված երազանքներ: Ես նույնպես բացառություն չեմ: Այսօր որոշեցի մի փոքր խոսել դրանց մասին: Նաև հետաքրքիր կլինի տարիներ անց կարդալ այս գրառումը, երբ դրանք իրականացած լինեն: 🙂 Իրականում երազանք ասելով հասկանում ես անիրականանալի, գրեթե անհնար ինչ-որ բան: Սակայն կյանքիս փոքր փորձով արդեն հասցրել եմ համոզվել, որ երազանքներն ինչ-որ պահի դառնում են ցանկություն, միգուցե մեծ ցանկություն, բայց արդեն ավելի […]

Հեղ. · Նոյեմբեր 15, 2012 · 6 մեկնաբանություն ·

Մենք միշտ ժամանակից ետ ենք

Մենք միշտ ժամանակից ետ ենք

Եթե 500 տարի առաջ մարդկանց ասեին, որ մի օր իրենք ոչ թե ձի են քշելու, այլ մեքենա, թռնելու են օդով և աշխարհի մի ծայրից մյուսը խոսելու են հեռախոսով, մարդիկ միգուցե ասողին խելագար անվանեին, իսկ միգուցե նաև այրեին խարույկի վրա 🙂 Դա շատ զարմանալի է, թե ինչպես է մարդկությունն անընդհատ ինքնակատարելագործվում: Այն, ինչ հիմա մեզ գերժամանակակից է թվում, տարիներ անց սերունդների […]

Հեղ. · Նոյեմբեր 13, 2012 · 1 մեկնաբանություն ·

Առակ տղայի և ծառի մասին. «գնահատիր այն, ինչ այս պահին ունես» շարքից

Առակ տղայի և ծառի մասին. «գնահատիր այն, ինչ այս պահին ունես» շարքից

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառ սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր:

Հեղ. · Նոյեմբեր 6, 2012 · 4 մեկնաբանություն ·

Իմ սիրելի նարնջագույնը

Իմ սիրելի նարնջագույնը

Այսօր առավոտյան, երբ ես ու մայրս խոհանոցում էինք, որոշեցի գազարով աղցան պատրաստել: Երբ գազարն անցկացրեցի քերիչով, սիրտս այնքան ուրախացավ, տրամադրությունս իսկույն բարձրացավ, և ես ու մայրս սկսեցինք ժպիտով և՛ հաց պատրաստել և՛ խոսել: Ես զգացի, որ մեր կենսախնդությունը պայմանավորված էր այդ «նարնջագույնով»: Որոշեցի պարզել այդ «խորհրդավոր» գույնի գաղտնիքը: Հիմա կկիսվեմ իմ գտած ինֆորմացիայով.

Հեղ. · Հոկտեմբեր 15, 2012 · 8 մեկնաբանություն ·

Արդյո՞ք լինում են կյանքում հրաշքներ

Արդյո՞ք լինում են կյանքում հրաշքներ

Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ տարիքում ունեցել է երազանքներ և միշտ ցանկացել, որ դրանք ի կատար ածվեն: Բայց տարիքի հետ մեկտեղ մենք դադարում ենք երազել և ունենում ենք ուղղակի նպատակներ, որոնց ձգտում ենք հասնել: Իսկ ի՞նչ է երազանքը: Երազանքը մեզանից շատերն ընկալում են որպես անիրականալի մի երևույթ, որը կարող է տեղի ունենալ մեզ հետ: Իսկ ի՞նչ է հրաշքը: Հրաշքներին սկսում ենք չհավատալ […]

Հեղ. · Հոկտեմբեր 12, 2012 · 15 մեկնաբանություն ·

Պետք չէ տխրել, ուրախ եղեք

Պետք չէ տխրել, ուրախ եղեք

Ինչո՞ւ ենք մենք շտապում տխրել մի բանի համար, ինչը դեռ չի եղել, իսկ նախoրոք ուրախանալ չենք կարողանում, նույնիսկ ավելին՝ չենք հասկանում նման մարդկանց՝ երբեմն նրանց «երազողներ» կոչելով: Իսկ ինչպես կկոչենք մեզ՝ վատատե՞ս: Ինչո՞ւ ենք հակված տխրելուն, քան ուրախանալուն: Միթե՞ դա մեզ դուր է գալիս: Չեմ կարծում, որ կգտնվի մի մարդ, ով ուրախության պահը կցանկանա փոխել տխրության հետ:

Հեղ. · Հոկտեմբեր 2, 2012 · 0 մեկնաբանություն ·

Մտածիր և պատասխանիր

Մտածիր և պատասխանիր

1. Թվարկեք մոլորակի երեք ամենահարուստ մարդկանց, 2. Թվարկեք «Միսս աշխարհ» մրցույթի վերջին երեք հաղթողներին, 3. Թվարկեք վերջին երեք Նոբելյան մրցանակակիրներին, 4. Թվարկեք վերջին երեք Օսկար մրցանակակիրներին` լավագույն դերի համար: Ստացվե՞ց: Մի քիչ դժվար է, այնպես չէ՞: Մի՛ անհանգստացեք, ծափահարություններն անցնում են, մրցանակների վրա փոշի է նստում: Հաղթողներն էլ են շուտով մոռացվում: Իսկ հիմա. 1. Թվարկեք երեք ընկերների, ովքեր դժվար պահին […]

Հեղ. · Սեպտեմբեր 30, 2012 · 4 մեկնաբանություն ·

100% չսիրել գոյություն չունի. կա միայն սիրում եմ 0%

100% չսիրել գոյություն չունի. կա միայն սիրում եմ 0%

Ի՞նչ կարող են նշանակել այս բառերը… Այս հարցին երկու օր է, ինչ փորձում եմ պատասխանել: Երևի այն մարդը, ով առաջին անգամ արտասանեց սա, նկատի ուներ այն, որ մարդը ընդունակ չէ չսիրելու: Նա սիրում է, անգամ չգիտակցելով դա: Այս արտահայտությունը կարելի է դիտարկել նաև հետևյալ տեսանկյունից: Օրինակ, երբ ասում ենք կես բաժակ ջուր, կարող ենք ասել նաև կիսով չափ դատարկ բաժակ: […]

Հեղ. · Սեպտեմբեր 19, 2012 · 1 մեկնաբանություն ·

Ամենաթանկ բանն աշխարհում

Ամենաթանկ բանն աշխարհում

Այս հոդվածը կրկին ուզում եմ նվիրել կնոջս: Ինչո՞ւ եմ դա անում: Որովհետև եթե չլիներ նա, չէին լինի նաև մնացած հոդվածները 🙂 Ես քիչ եմ մտածում ծերության մասին: Մի քիչ ծիծաղելի էլ կլիներ, եթե 28 տարեկանից մտածեիր ծերության մասին: Բայց երբ մտքովս մեկ-մեկ այդ պատկերներն անցնում են, երբ պատկերացնում եմ ինձ 40-50 տարի անց, առաջին բանը, որ ուզում եմ այդտեղ տեսնել, […]

Հեղ. · Սեպտեմբեր 19, 2012 · 21 մեկնաբանություն ·

Կյանքը` պարզ բաներում

Կյանքը` պարզ բաներում

Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մեկը, ով հասկանում է կյանքի խաղի կանոնները: Մենք պարզապես խաղում ենք այն կանոններով, որոնք գիտենք: Երեկ, ինչ-որ պահի, մոտս նման զգացում առաջացավ ու միանգամից գրեցի այս միտքը: Կյանքի խաղի կանոնները, թվում է, մենք հասկացել ենք: Բայց երբեմն էլ թվում է, որ մենք հասկացել ենք այն կանոնները, որոնք մեր հասկացողության սահմաններում են, բայց կյանքի իրական […]

Հեղ. · Սեպտեմբեր 12, 2012 · 4 մեկնաբանություն ·

Մի հրաշք ծաղիկ

Մի հրաշք ծաղիկ

Երկու օր առաջ, երբ մոտեցա ննջասենյակի պատուհանին, նկատեցի,  որ իմ սիրելի ծաղիկը` շուշանը, ծաղկել է: Այնքան էի ուրախացել:  Որոշեցի` օրվա ընթացքում հենց որ տխրեմ, կգնամ ու կնայեմ այդ քնքուշ ու կատարյալ ստեղծագործությանը: Իսկ ի՞նչ է ծաղիկը: Ինչո՞ւ ենք մենք միշտ ժպտում, երբ տեսնում ենք այն: Ինչքան էլ տխուր լինի մարդը, նա չի կարող անտարբեր անցնել այդ հրաշքի կողքով: Դրա մեջ գերբնական […]

Հեղ. · Սեպտեմբեր 11, 2012 · 2 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»