Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Բաժին Հաջողակ մարդիկ

17 Մայ

Ռալֆ Յիրիկյան «Կորպորատիվ ընկերության գաղափարը»

Հեղինակ` zaraavi

«Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին, չճարպոտեց երբեք իմ սիրտը,
Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես»:

Կա մարդու մի տեսակ, ով, որտեղ էլ որ լինի, ինչ պայմաններում էլ որ ապրի, բարձր է պահում իր մարդու տեսակը, չի վաճառվում, չի ստրկանում, չի խաբում, իր ներսի մանկանը չի դավաճանում: Այդպիսին է Ռալֆ Յիրիկյանը: [...]

17 Ապր

Պաուլո Կոելոի ճանապարհը

Հեղինակ` A.T.

Այս հոդվածում ուզում եմ պատմել մի մարդու մասին, ով իր կենսագրությամբ և գրքերով հաճախ ոգեշնչում է ինձ: Պաուլո Կոելոն ծնվել է 1949 թվականին Բրազիլիայում: Նրա հայրը ուզում էր, որպեսզի որդին ընտրի այն նույն մասնագիտությունը, որը ընտրել էր նա, սակայն Կոելոն դեռ մանկուց երազում էր գրքեր գրել: Ծնողներին չենթարկվելու ցանկությունը հանգեցրեց նրան, որ Կոելոն 17 տարեկանում [...]

26 Մար

Հեքիաթի արքան` Հանս Քրիստիան Անդերսոն

Հեղինակ` zaraavi

Տխուր է, երբ շատ նշանավոր մարդիկ ճանաչված և սիրված են դառնում միայն իրենց մահից հետո: Գուցե դա է անմահության գինը:

Այդպիսին է նաև իմ ամենասիրելի հեքիաթագիրներից մեկի` Հանս Քրիստիան Անդերսոնի կյանքը:

Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսոնը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Ֆիոնիա կղզու Օդանս քաղաքում` կոշկակարի և լվացարարուհու ընտանիքում: Առաջին հեքիաթը նա լսել է հորից, ով բացի [...]

23 Մար

Գործարար, միլիարդատեր և արկածախնդիր

Հեղինակ` Luka

Շատերը չեն ճանաչում Ռիչարդ Բրենսոնին: Իսկ ովքեր ճանաչում են, կարծում եմ, հիանում են նրանով: Երբ ես ինձ պատկերացնում եմ որպես գործարար, առաջին հերթին ես ինձ պատկերացնում եմ հենց նրա կերպարով: Ոչ արտաքին տեսքով, այլ ուղղակի նրա ոճով: Ռիչարդ Բրենսոնը աշխարհի ամենահայտնի բրենդի հիմնադիրն է: Նրա բրենդի տակ ստեղծված են հարյուրավոր ընկերություններ: Բայց նա այն լուրջ [...]

14 Մար

Ինչպես են դառնում միլիարդատեր

Հեղինակ` Luka

Միլիարդատեր դառնում են ամենատարբեր ճանապարհներով ու ամենատարբեր ոլորտներում՝ սկսած սննդից վերջացրած նավթով, ֆինանսներով և ներդրումներով: Բայց նորաթուխ մեծահարուստների ամենամեծ տոկոսը բարձր տեխնոլոգիաների ոլորտից են:

Տեխնոլոգիաները երկրորդ տեղում են միլիարդատերերի շարքում, առաջին տեղն արդյունաբերությանն է: Տաս տարվա ընթացքում տեխնոլոգիաները և ծրագրավորումը երրորդ տեղից եկավ երկրորդ տեղը: Այժմ առաջին տասնյակում համար երկու և վեց միլիարդատերերը համապատասխանաբար՝ Բիլ Գեյթսը [...]

14 Մար

Երևանյան լճի հերոսը

Հեղինակ` zaraavi

Երբ կարդացի այս գերմարդու մասին, հասկացա, որ մարդկային հնարա-վորություններն անսահմանափակ են: Ուղղակի կարևոր է, թե որտեղ ես ներդնում այդ հնարավորությունները: Հերոսությունը սկսվում է ինքդ քեզ հաղթելուց: Այս մարդը հաղթահարել էր իր վախը մահվան հանդեպ: Ես ուզում եմ խոսել մեծ լողորդ, հերոս, լավատես մարդու`  Շավարշ Կարապետյանի մասին:

13 Փետ

Նա երգում էր սիրո մասին

Հեղինակ` Luka

«I will always love you», — երգում էր Ուիթնի Հյուսթոնը Քեվին Քոսթներին «Թիկնապահը» ֆիլմում: Երգը դարձավ հիթ, ճանաչվեց հազարամյակի լավագույն սիրային երգերից մեկը և հետագայում հազարավոր սիրահարներ էին կրկնում իրար այդ բառերը:

Ուիթնի Հյուսթոնը ծնվել է 1963 թվականին, երաժշտական ընտանիքում: Երաժշտական միջավայրը ստիպում է նրան վաղ հասակից երգել: Նա հաճախակի համերգային տուրերի էր մեկնում մոր հետ [...]

02 Հուն

Աշխարհի ամենահարուստ հրեան

Հեղինակ` Luka

Ասում են, որ հրեաները աշխարհի ամենախելացի ազգերից մեկն են, որ նրանք զբաղեցնում են ամենաբարձր պաշտոնները տարբեր երկրներում և որ աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից շատերը հրեաներ են: Կարծում եմ, ձեզ հետաքրքիր կլինի՝ իսկ ո՞վ է աշխարհի ամենահարուստ հրեան:

Աշխարհի ամենահարուստ հրեան Շելդոն Ադելսոնն է՝ «խաղային ինդուստրիայի թագավորը», բոստոնցի հասարակ տաքսիստի տղան: Ծնվել է 1933 թվականին, [...]

19 Դեկ

Նա քարոզում էր բարություն ու գթասրտություն: Մայր Թերեզա:

Հեղինակ` Luka

Նա հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդը ստեղծված է սիրո և բարության համար, ստեղծված է, որպեսզի լինի երջանիկ և երջանկացնի ուրիշներին: Նա ծառայում էր աղքատներին և միշտ գտնվում էր նրանց կողքին: Մայր Թերեզան կաթոլիկ միանձնուհի էր, որը 1948թ-ին թույլտվություն է ստանում թողնել մենաստանը և ապրել ժողովրդի մեջ՝ օգնելով աղքատներին, լքվածներին և դժբախտներին, հիվանդներին [...]

06 Դեկ

Աշխարհի ամենահարուստ մարդը

Հեղինակ` Luka

Այս հոդվածում ուզում եմ պատմել Ձեզ վերջին երկու տարիների աշխարհի ամենահարուստ մարդու` մեքսիկացի Կառլոս Սլիմ Էլուի մասին: «Forbes» ամսագրի տվյալներով, 2010 թվականին մեքսիկացին իր ակտիվների շուկայական գնի աճի հետևանքով 500 միլիոն դոլարով առաջ է անցնում Բիլլ Գեյթսից և իր 53,5 միլիարդ դոլարով դառնում է աշխարհի ամենահարուստ մարդը: Իմիջիայլոց նա միակն է, ում հաջողվել է խլել [...]