Վերջին հոդվածները

Առաջին միլիոնը 16 տարեկանում

Առաջին միլիոնը 16 տարեկանում

16-ամյա դպրոցականը Մեծ Բրիտանիայից հայտարարել է, որ չի հանգստանա, քանի դեռ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ չի աշխատել: Իր առաջին միլիոնը Կրիստիան Օուն արդեն աշխատել է` գործարկելով երկու ինտերնետային նախագծեր` Mac Box Bundle կայքը 2008 թվականին և Branchr գովազդային ծառայությունը դրանից 1 տարի անց: Առաջին նախագիծը, որը նա սկսեց 14 տարեկան հասակում, 2 տարվա ընթացքում 700,000 ֆունտ ստեռլինգի եկամուտ բերեց Կրիստիանին: […]

Հեղ. · Հոկտեմբեր 12, 2010 · 0 մեկնաբանություն ·

Ալբրեխտ եղբայրներ և Aldi

Ալբրեխտ եղբայրներ և Aldi

Հարուստ մարդկանց կյանքը միշտ էլ հեքիաթ է հիշեցնում` ով ով, բայց նրանք հաստատ կարող են իրականացնել իրենց բոլոր երազանքները: «Նրա բախտը ուղղակի բերել է» – գրում են թերթերը: «Երևի լավ կապեր ունի: Ես էլ ունենայի, ես էլ մեծ հաջողությունների կհասնեի», – մտածում են շատերը: Բայց հիմնականում դրանք ուղղակի խոսքեր են, ինքնախաբեություն: Շատերի համար հեշտ է այդպես մտածել: Մարդը վախենում է […]

Հեղ. · Հոկտեմբեր 11, 2010 · 4 մեկնաբանություն ·

Աշխարհի ամենահարուստ կանայք

Աշխարհի ամենահարուստ կանայք

Միշտ համարվել է, որ կնոջ հիմնական առաքելությունը ընտանեկան օջախի պահպանումն է և սերնդի շարունակումը: Եվ դա այդպես է մինչև օրս: Սակայն դա չի նշանակում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Այսօր շատ կանայք նուրբ, բայց նաև ուժեղ և անկախ անհատներ են, որոնք ոչ միայն կարողանում են մեծ հաջողությունների հասնել իրենց մասնագիտական կյանքում, այլ նաև հիմնում են ընկերություններ, ղեկավարում դրանք և […]

Հեղ. · Հոկտեմբեր 10, 2010 · 0 մեկնաբանություն ·

Մի դավաճանեք երազանքները. Սյուզան Բոյլ

Մի դավաճանեք երազանքները. Սյուզան Բոյլ

Միշտ հիշեք` հաջողությունը գալիս է այն մարդկանց մոտ, ովքեր փնտրում են այն: 2009 թվականի ապրիլի 11-ին Շոտլանդական փոքրիկ գյուղերից մեկի բնակչուհի Սյուզան Բոյլը ցնցեց բոլորին: 3 րոպեի ընթացքում նա կարողացավ գրավել ողջ Մեծ Բրիտանիան, մեկ շաբաթվա ընթացքում` ողջ աշխարհը: Այդ օրը Britains Got Talent (Բրիտանիան փնտրում է տաղանդներ) հեռուստամրցույթի ժամանակ, երբ բազմահազարանոց դահլիճի առջև վստահ քայլերով բեմ դուրս եկավ ոչ […]

Հեղ. · Հոկտեմբեր 4, 2010 · 10 մեկնաբանություն ·

Կրիս Գարդներ. հաջողության պատմություն

Կրիս Գարդներ. հաջողության պատմություն

– Մի՛ լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու ինչ որ բան չես կարող, նույնիսկ ինձ: Եթե երազանք ունես, պահիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կփորձեն համոզել քեզ, որ քեզ մոտ էլ ոչինչ չի ստացվի: Եթե նպատակ ես դրել, հասիր դրան և վե՛րջ: Այսպես է ասում “Երջանկության փնտրումներ” ֆիլմի դրվագներից մեկում գլխավոր հերոս Կրիս Գարդներն իր 5-ամյա որդուն: […]

Հեղ. · Հոկտեմբեր 1, 2010 · 2 մեկնաբանություն ·

Կլիֆֆ Յանգ. չկա անհնար ոչինչ

Կլիֆֆ Յանգ. չկա անհնար ոչինչ

Աշխարհում վազքի ամենադժվար մրցույթներից մեկը անց է կացվում Ավստրալիայում: Վազքուղին անցնում է Սիդնեյից մինչև Մելբուռն: Դա 875 կիլոմետրանոց ճանապարհ է թեժ անապատի միջով: Մարաթոնում վազորդների ընտրություն չկա: Մասնակցելու համար ընդամենը պետք է հայտնել, որ դուք ուզում եք վազել: Սակայն պետք է խելագար լինել, որպեսզի այդպիսի բան անել: Մարաթոնը սկսվում է Սիդնեյի մարզադաշտում: Մարզիկները մոտ 3 ժամ վազում են մարզադաշտի շուրջը, […]

Հեղ. · Սեպտեմբեր 27, 2010 · 2 մեկնաբանություն ·

Մտածիր և հարստացիր. Նապոլեոն Հիլլ

Մտածիր և հարստացիր. Նապոլեոն Հիլլ

Նապոլեոն Հիլլը ամերիկացի փիլիսոփա է, հոգեբան և լրագրող, որն առաջիններից մեկն էր, որն իր ողջ կյանքը նվիրեց հաջողության բանաձևի դուրսբերմանը: Իր ուսումնասիրությունների 20 տարիների ընթացքում, նա կարողացել է ուսումնասիրել հարյուրավոր հայտնի մարդկանց կյանքն ու գործունեությունը: Արդյունքները նա ներկայացրել է հասարակությանը իր “Մտածիր և հարստացիր” գրքի միջոցով, որն անմիջապես դարձավ թեմայում լավագույն գրքերից մեկը ողջ աշխարհում: Գրքում նա ներկայացրել է 13 […]

Հեղ. · Սեպտեմբեր 20, 2010 · 2 մեկնաբանություն ·

Հանճարի մասին: Թոմաս Էդիսոն:

Հանճարի մասին: Թոմաս Էդիսոն:

1914 թվականի դեկտեմբերին ամբողջությամբ այրվում է 67-ամյա Թոմաս Էդիսոնի լաբորատորիան: Հրդեհի հասցրած վնասները հսկայական էին: Եթե նշենք դրա գումարային համարժեքը մեր օրերում, ապա կստացվի մոտ 2 միլիոն դոլար: Դրա համեմատ ապահովագրությունը կազմում էր գրոշներ: Բայց դա չէր ամենացավալին: Հրդեհը իր հետ տարել էր նրա ողջ կյանքի գիտական հետազոտությունների արդյունքները` նրա նշումները, գրառումները, գիտական աշխատանքները: Այրվել էր ամեն ինչ: Էդիսոնի տղան […]

Հեղ. · Սեպտեմբեր 20, 2010 · 5 մեկնաբանություն ·

Հաջողության պատմություն. Քըրք Քըրքորյան

Հաջողության պատմություն. Քըրք Քըրքորյան

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ով ինքն է իրեն ստեղծել: Ունենալով միայն 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և հնարամտության շնորհիվ կարողանում է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ծավալած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի «արծիվ»: Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն է: Ամերիկյան բանկերը […]

Հեղ. · Սեպտեմբեր 20, 2010 · 16 մեկնաբանություն ·

Ռիչարդ Բրենսոն. վերցրու կյանքից ամեն ինչ

Ռիչարդ Բրենսոն. վերցրու կյանքից ամեն ինչ

«Կարող եմ ձեզ ասել երիտասարդ, որ դուք կամ կհայտնվեք բանտում կամ միլիոնատեր կդառնաք» – այդպես էր ասել պատանի Ռիչարդ Բրենսոնին Staw-school հատուկ մասնավոր դպրոցի տնօրենը: Նա մտքում պահեց այդ «դատավճիռը» և սկսեց իրագործել այն մեծ երևակայությամբ: Ռիչարդ Բրենսոնը հանդիսանում է ֆենոմենալ անձնավորություն: Նա կարողացել է ստեղծել աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը` Virgin-ը, որն իր մեջ ներառում է տասնյակ ընկերություններ, սկսած երաժշտական […]

Հեղ. · Սեպտեմբեր 6, 2010 · 3 մեկնաբանություն ·

Ամենահայտնի ըմպելիքն աշխարհում. Coca-Cola

Ամենահայտնի ըմպելիքն աշխարհում. Coca-Cola

Այսօր Coca-Cola-ն աշխարհի ամենահայտնի ոչ ալկոհոլային ըմպելիքն է: Coca-Cola ապրանքանիշը համարվում է ամենահաջողակ-ներից և ճանաչվածներից մեկը աշխարհում և գնահատվում է ավելի քան 80 միլիարդ դոլար: Այն ճանաչում են երկրի բնակչության 98 տոկոսը: Coca-Cola-ն վաճառվում է աշխարհի մոտ 200 երկրներում: Այն կարելի է տեսնել ամենուր` խանութներում, փողոցներում, հեռուստատեսությամբ և նույնիսկ ձեր սեղանին: Եթե Coca-Cola-ի պատմության ընթացքում արտադրված ողջ ըմպելիքը շշերով բաժանեին […]

Հեղ. · Սեպտեմբեր 4, 2010 · 2 մեկնաբանություն ·

AliBaba.com` խոշորագույն կայքը B2B տիրույթում

AliBaba.com` խոշորագույն կայքը B2B տիրույթում

Alibaba.com կայքը այսօր հանդիսանում է աշխարհում խոշորագույն ռեսուրսը B2B(բիզնեսը բիզնեսի համար) տիրույթում: Այն ուղղակի պաշտում են ամերիկյան և եվրոպական ընկերությունները, որոնք անընդհատ գտնվում են չինացի արտահանողների փնտրտուքների մեջ: Բացի այդ Alibaba-ն, աշխատելով Yahoo-ի հետ համատեղ, հանդիսանում է նաև խոշոր որոնողական համակարգ: Alibaba.com-ի հիմնադիր Ջեկ Ման այն մարդկանցից է, որոնք մեծացել են Չինաստանում մշակույթային հեղափոխության ժամանակ: Երբ Չինաստանի տնտեսությունը դառնում է […]

Հեղ. · Սեպտեմբեր 3, 2010 · 8 մեկնաբանություն ·

Google` նա գրավում է աշխարհը:

Google` նա գրավում է աշխարհը:

Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google ընկերության հիմնադիրներն են: Այս երկու ընկերների պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային տաղանդը, ստեղծագործ մոտեցումը, գործին նվիրվածությունն ու խիզախությունը կարող են դառնալ հաջողության գրավական: Նրանք տաղանդավոր երիտասարդներ են, որոնք Միացյալ Նահանգներում հանդիսանում են «ամերիկյան երազանքի» մարմնավորում:

Հեղ. · Սեպտեմբեր 3, 2010 · 5 մեկնաբանություն ·

Արիստոտել Օնասիս` հույն նավատորմային արքան

Արիստոտել Օնասիս` հույն նավատորմային արքան

Արիստոտել Օնասիսը ծնվել է 1906 թվականի հունվարի 5-ին Թուրքիայի Սմիրն քաղաքում (այժմյան Իզմիր), ծխախոտի բիզնեսով զբաղվող ընտանիքում: 1922 թվականին թուրքերը գրավում են այդ ժամանակ դեռևս հունական քաղաք Սմիրնը և Օնասիսի ընտանիքը, կորցնելով իր ողջ կարողությունը, ստիպված փախչում է, իսկ Արիստոտելը, լավագույն կյանք գտնելու նպատակով, մեկնում է ամերիկյան մայրցամաք, Արգենտինա, Ռիո Դե Ժանեյրո: Ինչ մասնագիտությամբ ասես նա չի աշխատում Ռիո Դե […]

Հեղ. · Սեպտեմբեր 3, 2010 · 2 մեկնաբանություն ·

Ուորեն Բաֆֆեթ` Օմահայի օրակուլը

Ուորեն Բաֆֆեթ` Օմահայի օրակուլը

Ուորեն Բաֆֆեթը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում` արժեթղթերի բրոքեր և քաղաքական գործիչ Հովարդ Բաֆֆեթի ընտանիքում: Կարդալ մանուկ Բաֆֆեթը սկսում է վաղ հասակից: Արդեն դպրոցական տարիքում նա յուրացնում է մաթեմաթիկայի հիմունքները և ցանկացած ինֆորմացիա կլանում էր անմիջապես: Քաղաքում նրան ճանաչում էին որպես հատուկ օժտվածությունների տեր երեխա: 1936 թվականին պապիկի խանութում նա 25 ցենտով գնում է […]

Հեղ. · Սեպտեմբեր 2, 2010 · 3 մեկնաբանություն ·

Ինգվար Կամպրադ և IKEA

Ինգվար Կամպրադ և IKEA

Ինգվար Կամպրադը IKEA ընկերության հիմնադիրն է: Նա Շվեդիայի ամենահարուստ մարդն է և մտնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակի մեջ: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ 84-ամյա շվեդը ժամանակ առ ժամանակ գլխավորում է այդ աղյուսակը: Ինգվար Կամպրադը ծնվել է 1926 թվականի մարտի 30-ին, Շվեդիայի Սմալանդիա կոչվող փոքրիկ արվարձանում: Բիզնեսով սկսել է զբաղվել մանկուց: 5 տարեկան հասակում Ինգվարը լսում է «լուցկիների արքա» […]

Հեղ. · Սեպտեմբեր 2, 2010 · 1 մեկնաբանություն ·

Բիլլ Գեյթս` Microsoft ընկերության հիմնադիրը

Բիլլ Գեյթս` Microsoft ընկերության հիմնադիրը

Ալֆրեդ Ադլերն ասել է. «Հաջողակ մարդիկ ձգտում են կյանքում լինել առաջինը»: Բիլլ Գեյթսը լիովին համապատասխանում է այդ բնորոշմանը: Նա այն մարդկանցից է, որոնք կարողանում են փոխել աշխարհը: Արդեն 31 տարեկան հասակում նա միլիարդատեր էր և պատմության մեջ կմտնի որպես ամենաերիտասարդ միլիարդատեր, ով ամեն ինչի հասել է սեփական խելքով: Բիլլ Գեյթսը ծնվել է Սիեթլում 1955 թվականի հոկտեմբերի 28-ին: Նա ընտանիքի միակ […]

Հեղ. · Սեպտեմբեր 2, 2010 · 5 մեկնաբանություն ·

20-րդ դարի լավագույն գործարարը: Հենրի Ֆորդ:

20-րդ դարի լավագույն գործարարը: Հենրի Ֆորդ:

Հենրի Ֆորդի կենսագրությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր մարդ կյանքում կարող է հասնել այն ամենին, ինչ ցանկանա: Ծնվելով ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմաներից մեկում 1863 թվականի հուլիսի 30-ին` նա թողնում է դպրոցը 16 տարեկան հասակում և մահանում միլիարդատեր 83 տարեկանում: Նա միացյալ նահանգների մեքենաշինության արքան էր, 20-րդ դարի լավագույն գործարարը, որի համար չկար անհնար […]

Հեղ. · Սեպտեմբեր 2, 2010 · 9 մեկնաբանություն ·

Facebook.Մարկ Ցուկերբերգի հաջողությունը

Facebook.Մարկ Ցուկերբերգի հաջողությունը

2008 թվականին Forbes ամսագիրը հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: 785-րդ տեղը զբաղեցնում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, 23-ամյա Մարկ Ցուկերբերգը: Իր 1,5 միլիարդ դոլարով նա դառնում է պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերը:

Հեղ. · Սեպտեմբեր 2, 2010 · 0 մեկնաբանություն ·

Forbes: 2009թ-ի երկրագնդի ամենահարուստ մարդիկ

Forbes: 2009թ-ի երկրագնդի ամենահարուստ մարդիկ

Ըստ Forbes ամսագրի` միլիարդատերերի ակումբը վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով կորցրել է իր կարողության մոտ կեսը: Forbes-ի ցուցակում գտնվող միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 4,4 տրիլիոն դոլարից կրճատվել է մոտ 2,4 տրիլիոն դոլարի: Գրեթե մեկ երրորդով կրճատվել է նաև աշխարհում միլիարդատերերի քանակը` 1125-ից իջնելով 793-ի: 2009 թվականին Մոսկվան «հարուստների մայրաքաղաք» տիտղոսը զիջել է Նյու Յորքին (1-ին տեղ) և Լոնդոնին […]

Հեղ. · Սեպտեմբեր 2, 2010 · 1 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»