Նախագծի մասին

Բարի գալուստ Հաջողության Բլոգ,

Մենք հարթակ ենք, որը գործում է 2009 թ.-ից, որտեղ մարդիկ կիսվում են անձնային աճի, ինքնազարգացման, հաջողության, կյանքը ստեղծագործ ապրելու մասին իրենց մտքերով, պատմություններով, փորձով և գիտելիքներով:

Մեր նպատակն է մարդկանց շրջանում հաջողակ լինելու ձգտումը սերմանելը, ոգևորելը, սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելը: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են, յուրաքանչյուր մարդ կարող է հասնել այն ամենին, ինչի մասին անգամ երազել չի կարող: Անհրաժեշտ է միայն հավատալ սեփական ուժերին և գործել: Իսկ որպեսզի մտածելակերպն ու գործողությունները ճիշտ ուղղությամբ ուղղված լինեն, անհրաժեշտ է դասեր քաղել այն մարդկանց փորձից, ովքեր արդեն անցել են այդ ճանապարհներով: Հաջողակ լինելն ապրելակերպ է, սովորույթ: Մենք Ձեզ կծանոթացնենք այն գաղափարներին և մտածելակերպին, որոնցով օժտված են հաջողակ մարդիկ ողջ աշխարհում:

Մենք մեր ուսումնասիրությունների ընթացքում եկել ենք մի եզրակացության, որ հաջողակ մարդ դառնալու համար էական չէ, թե ինչ ազգության ես դու պատկանում, ինչ կրթություն և մասնագիտություն ունես, ինչ ֆինանսական վիճակում ես գտնվում, ովքեր են ծնողներդ, որ երկրում ես ապրում կամ ինչ կրոն ես դավանում: Առաջնահերթը շատ մեծ ցանկությունն է, անընդհատ առաջ շարժվելու ձգտումը, մնացածը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: Կայքում Ձեզ ենք ներկայացրել արտասահմանյան և հայ գործարարների, տաղանդավոր և ստեղծագործ, հայտնի և հաջողակ մարդկանց, հաջողակ ընկերությունների մասին պատմող նյութեր, պատմություններ, փորձել բացահայտել հաջողության մի շարք գաղտնիքներ, կիսվել անձնային աճի հետ կապված ամենատարբեր գիտելիքներով:

Ուրախ ենք, որ մեր ընթերցողն եք, քանի որ նրանցից շատերն արդեն փոխել են իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հետաքրքիր և օգտակար ժամանաց ենք Ձեզ մաղթում Հաջողության բլոգում:

43 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»