Հաջողակ ընկերություններ

AliBaba.com` խոշորագույն կայքը B2B տիրույթում

Alibaba.com կայքը այսօր հանդիսանում է աշխարհում խոշորագույն ռեսուրսը B2B(բիզնեսը բիզնեսի համար) տիրույթում: Այն ուղղակի պաշտում են ամերիկյան և եվրոպական ընկերությունները, որոնք անընդհատ գտնվում են չինացի արտահանողների փնտրտուքների մեջ: Բացի այդ Alibaba-ն, աշխատելով Yahoo-ի հետ համատեղ, հանդիսանում է նաև խոշոր որոնողական համակարգ:

Alibaba.com-ի հիմնադիր Ջեկ Ման այն մարդկանցից է, որոնք մեծացել են Չինաստանում մշակույթային հեղափոխության ժամանակ: Երբ Չինաստանի տնտեսությունը դառնում է բաց ողջ աշխարհի համար, նա ինքնուրույն սովորում է անգլերեն լեզուն, ապա յուրացնում ինտերնետ տեխնոլոգիաները: Ման ինքն է պատմում իր հաջողության մասին:

«Երբ 12 տարեկան էի, սկսեցի զբաղվել անգլերեն լեզվի ուսուցմամբ: 8 տարվա ընթացքում, ամեն առավոտ` անձրև լիներ թե ձյուն, ես իմ հեծանվով 40 րոպե գնում էի Խանչժոու քաղաքից ոչ հեռու գտնվող հյուրանոցներից մեկը: Չինաստանը այդ ժամանակ բաց էր ողջ աշխարհի համար և շատ արտասահմանյան զբոսաշրջիկներ էին ժամանում այստեղ: Ես անվճար ծանոթացնում էի նրանց տեղանքի հետ և միաժամանակ բարելավում էի անգլերենս: Այդ 8 տարիները ինձ լուրջ փոխեցին: Ես այլ երկրների մասին ավելի շատ գիտեի, քան չինացիների մեծ մասը: Այն, ինչ ես սովորել էի իմ ուսուցիչներից ու գրքերից, ամբողջությամբ տարբերվում էր նրանից, ինչ ինձ պատմում էին արտասահմանից եկած հյուրերը:

Մեկ այլ իրադարձություն, որը լիովին փոխեց իմ կյանքը, տեղի ունեցավ 1979 թվականին, երբ ես հանդիպեցի Ավստրալիական մի ընտանիքի, որում 2 երեխաներ կային: Մենք անընդհատ հանդիպում էինք և անցկացրեցինք 3 օր միասին: Մենք ընկերներ դարձանք: 1985 թվականին նրանք ինձ հրավիրեցին Ավստրալիա` ամառային հանգիստը անցկացնելու: Ես մեկնեցի հուլիսին և այնտեղ անցկացրած 31 օրերը փոխեցին իմ կյանքը: Չինաստանից դուրս գալուց առաջ ես տեղեկություններ էի ստանում, որ մեր երկիրը ամենահարուստն ու ամենաերջանիկն է աշխարհում: Այդ պատճառով, երբ ժամանեցի Ավստրալիա, ես մտածեցի, Աստված իմ, այս ամենը այնքան է տարբերվում նրանից, ինչ ես լսել եմ: Այդ պահից սկսած ես սկսեցի այլ կերպ մտածել:

Սկզբում ես 2 անգամ ձախողեցի ընդունելության քննությունները, մինչև ինձ վերցրեցին Hangzhou Teachers University: Ես սովորում էի, որպեսզի դառնայի անգլերենի ուսուցիչ: Համալսարանում ինձ ընտրեցին ուսանողական խորհրդի նախագահ, ապա ես դարձա քաղաքի ուսանողների միության նախագահ:

Ուսումն ավարտելուց հետո ես այն 500 ուսանողներից մեկն էի, որոնց նշանակեցին համալսարանում դասավանդելու համար: Իմ աշխատավարձը կազմում էր 100-120 ռենմինբի, որը համարժեք էր 12-15 դոլլար ամսեկան: Ես միշտ երազում էի ինչ-որ բիզնես ունենալ ուսումս ավարտելուց հետո: 1992 թվականին երկրում բիզնես-միջավայրը սկսեց լավանալ: Ես դիմեցի մի շարք աշխատանքների համար, սակայն ինձ ոչ մի տեղ չվերցրեցին:

1995 թվականին ես ուղևորվեցի Սիեթլ` որպես առևտրային պատվիրակության թարգմանիչ: Ընկերս առաջին անգամ ինձ ցույց տվեց ինտերնետն այնտեղ: Մենք փնտրում էինք “գարեջուր” բառը Yahoo-ում, և հայտնաբերեցինք, որ չկա ոչ մի տվյալ Չինաստանի մասին: Այդ ժամանակ որոշեցինք կայք ստեղծել և գրանցեցինք China Pages անվանումը:

Ես 2000 դոլլար պարտք վերցրեցի ընկերությունը ստեղծելու համար: Ես ոչինչ չգիտեի համակարգիչների կամ էլէկտրոնային փոստի մասին, երբեք չէի դիպչել ստեղնաշարին նախկինում:

Մենք մոտ մեկ տարի մրցում էինք China Telecom-ի հետ: Հետո նրանք առաջարկեցին ստեղծել համատեղ կազմակերպություն, որում պատրաստ էին ներդնել 185 հազար դոլլար: Ես երբեք այդքան փող չէի տեսել: Բայց ցավոք China Telecom-ը 5 տեղ ստացավ տնօրենների խորհրդում, իսկ մենք` ընդամենը 2: Այն ամենը, ինչ մենք առաջարկում էինք, նրանք մերժում էին: Ես հրաժարական տվեցի: Հետո առաջարկություն ստացա ժամանել Պեկին և ստեղծել նոր կառավարական խումբ` էլէկտրոնային առևտրին աջակցելու նպատակով:

Իմ երազանքն էր ստեղծել սեփական e-commerce ընկերություն: 1999 թվականին ես 18 հոգի մարդ հավաքեցի իմ բնակարանում և 2 ժամ խոսեցի նրանց հետ իմ տեսության մասին: Նրանցից յուրաքանչյուրը սեղանին դրեց իր փողեր և մենք ստացանք 60 հազար դոլլար, որպեսզի հիմնենք Alibaba-ն: Ես ցանկանում էի միջազգային ընկերություն ունենալ, այդ պատճառով էլ ընտրեցի այդ անվանումը: Alibaba հեշտ է գրվում և աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ կապում են այն “Բացվիր”, “Սեզամ” բառերի հետ:

Մենք ստեղծեցինք մի միջավայր, որտեղ չինացի արտահանողները կարող էին հանդիպել ամերիկյան գնորդների հետ օնլայն (այսօր անտեղ է ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև մնացած աշխարհը): Այդ մոդելն աշխատեց: 2002 թվականին մեր եկամուտը կազմեց 1 միլլիոն դոլլար: Հետագա տարիների ընթացքում այն անընդհատ աճում էր: Այսօր Alibaba-ն շատ եկամտաբեր նախագիծ է: Ես ցանկանում եմ ստեղծել 1 միլլիոն աշխատատեղ, փոխել սոցիալ-տնտեսական վիճակը Չինաստանում և սարքել այն խոշորագույն ինտերնետ-շուկան աշխարհում»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»