«Կարող եմ ձեզ ասել երիտասարդ, որ դուք կամ կհայտնվեք բանտում կամ միլիոնատեր կդառնաք» — այդպես էր ասել պատանի Ռիչարդ Բրենսոնին Staw-school հատուկ մասնավոր դպրոցի տնօրենը: Նա մտքում պահեց այդ «դատավճիռը» և սկսեց իրագործել այն մեծ երևակայությամբ:
Ռիչարդ Բրենսոնը հանդիսանում է ֆենոմենալ անձնավորություն: Նա կարողացել է ստեղծել աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը` Virgin-ը, որն իր մեջ ներառում է տասնյակ ընկերություններ, սկսած երաժշտական սկավառակների վաճառքի խանութներից` վերջացրած տիեզերական ճանապարհորդություններ կազմակերպող Virgin Galactic’s ընկերությունով: Նա հայտնի է բոլորին իր ոչ ստանդարտ ապրելակերպով: Նա արագության բազմաթիվ միջազգային ռեկորդներ է գրանցել: Կարելի է նշել միայն նրա շուրջերկրյա ճանապարհորդությունը օդապարիկով:
Փոքրիկ Ռիչարդը ծնվեց 1950թ-ի հուլիսի 18-ին անգլիական արիստոկրատ ընտանիքում: Իր առաջին բիզնես փորձերը նա կատարեց 15 տարեկան հասակում: Նրանք դասընկերոջ հետ որոշեցին զբաղվել ամանորյա եղևնիների վաճառքով, սակայն ամեն ինչ անհաջող անցավ: Ապա որոշեցին թութակներ վաճառել, սակայն դրանց պահանջարկը այնքան քիչ էր, որ փորձը կրկին ձախողվեց: Կարդացած չլինելով ոչ մի գիրք, 16 տարեկանում նա սկսում է զբաղվել սեփական “Student” ամսագրի հրատարակչությամբ: 1968թ.-ի հունվարին լույս է տեսնում ամսագրի առաջին համարը: “Student”-ը ժամանակի ընթացքում դառնում է երիտասարդության համար նախատեսված ամենահայտնի ամսագրերից մեկը: Դա պատանի Բրենսոնի առաջին քայլն էր երազանքների իրականացման իր ճանապարհին: Այնուհետև Բրենսոնը հիմնում է Virgin Records ձայնագրման ստուդիան, որն աշխարհին ներկայացրեց այնպիսի երաժիշտների և երաժշտական խմբերի, ինչպիսիք էին Մայք Օլդֆիլդը, Sex Pistols-ը, Culture Club-ը: Այնուհետև, 1982թ.-ին նա հիմնում է Virgin Atlantic ավիաընկերությունը, որը միանգամից սկսում է մրցակցել երկրում ամենախոշոր British Airways ընկերության հետ: 2004թ-ին նա հիմնում է Virgin Galactic’s ընկերությունը, որն առաջարկում է բոլոր ցանկացողներին թռչել տիեզերք 200,000 դոլլարով: Այժմ Բրենսոնին են պատկանում ավելի քան 360 տարբեր ընկերություններ աշխարհի տարբեր ծայրերում:
Հարց է առաջանում, ինչպե՞ս երիտասարդ Բրենսոնը, որն այժմ էլ տառապում է դիզլեկսիա կոչվող հիվանդությամբ (հիվանդության արդյունքում խախտվում է մարդու կոորդինացումը, տառերը և թվերը խառնվում են և դառնում անիմաստ: Այդպիսի մարդկանց գրեթե անհնար է գրել և կարդալ սովորեցնել) տարիների ընթացքում դարձավ աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի հիմնադիրը և միլիարդատեր:
Մարդկանց մեծ մասը չի ապրում սեփական կյանքով: Նրանք անընդհատ հետևում են իրենց շրջապատող մարդկանց և մեծ կարևորություն են տալիս այն բանին, թե ինչ կմտածեն իրենց մասին հասարակությունը, ընկերները, ծնողները: Նրանք վախենում են սխալվելուց, անհաջողություններից, ծաղրված լինելուց և այդ պատճառով ձգտում են կայունության:
Սակայն կայունությունը միշտ ժամանակավոր է լինում և ժամանակի ընթացքում հասկանում ես, որ կյանքդ անհետաքրքիր է և տաղտկալի: Կյանքից պետք է վերցնել ամեն ինչ: Պետք է գործել, ռիսկի դիմել, պայքարել երազանքների համար: Պետք է անել այն, ինչը քեզ իրոք դուր է գալիս: Եվ ընդհանրապես նշանակություն չունի ունես դու համապատասխան գիտելիքներ, փորձ կամ կրթություն: Միակ մարդը, որը խանգարում է մեզ այդ ամենին հասնել, մենք ինքներս ենք: Մենք մեծ կարևորություն ենք տալիս տարբեր պայմանականություններին և կանոններին: Պետք է համարձակության ունենալ իրականացնել մեր բոլոր գաղափարները: Դրանք կարող են սկզբում անհնար թվալ, բայց ցանկացած երկար ճանապարհորդություն սկսվում է առաջին քայլից: Մարդկանց մեծ մասը երբեք չի անում առաջին քայլը: Մարդ կարող է հարյուրավոր պատճառներ բերել, ինչու նա չէր կարող անել դա, սակայն այն ամենը, ինչը նրան պետք է, գտնել ընդամենը մեկ պատճառ, ինչի համար պետք է անել դա: Հաջողությունը սպասում է խիզախներին:
Դեռևս իր հաջողությունների սկզբնամասում, Բրենսոնը կնոջ` Ջոանի, հետ որոշում է հանգստանալ Վիրջինյան կղզիներում: Բայց քանի որ այդ պահին նա ֆինանսական խնդիրներ ուներ, հանգստյան վայրի ընտրության տարբերակները այդքան էլ շատ չէին: Սակայն նա լսել էր, որ եթե լուրջ հետաքրքրություն ցուցաբերես որևէ կղզի գնելու նկատմամբ, ապա տեղի անշարժ գույքի գործակալը ձեզ կտեղավորի հիասքանչ վիլլայում և կցուցադրի վաճառքի դրված բոլոր կղզիները ուղղաթիռից: Միտքը նրան հետաքրքիր է թվում: Ինչպես նա է հետագայում պատմում, նա համարձակորեն զանգահարում է կղզիների վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն, ներկայանում (չմոռանալով հիշատակել Մայք Օլդֆիլդ-ին և Sex Pistols-ին) և հայտնում, որ քանի որ “Virgin Music”-ը ընդլայնվում է, իրենց կղզի է անհրաժեշտ, որտեղ ռոք աստղերը կարող են հանգստանալ և միաժամանակ այնտեղ պետք է ձայնագրման ստուդիա բացվի: Գործակալին այդ ամենը համոզում է: Նրանք կնոջ հետ ժամանում են Վիրջինյան կղզիներից մեկը, որտեղ նրանց դիմավորում են որպես թագավորական ընտանիքի անդամներ և ուղեկցում դեպի շքեղ վիլլան: Հաջորդ օրը նրանք ուղղաթիռով թռչում են բոլոր վաճառքի դրված կղզիների վրայով: Ուղևորության վերջում նրանք ձևացնում են, իբր իրենց բավականին դուր են եկել առաջին երկու կղզիները: Սակայն գործակալը առաջարկում է դիտել ևս մեկ կղզի, որը բավականին հեռու է գտնվում, բայց իսկական դրախտ է երկրի վրա: Բրենսոնը համաձայնվում է: Նրանք կրկին ուղղաթիռ են նստում և շարունակում թռիչքը: Կղզին կոչվում էր Նեկեռև այն իրոք հիասքանչ էր: Որոշ ժամանակ կղզու վրա անցկացնելուց հետո, գործակալը հայտնում է գինը` 3մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն Բրենսոնը կարող էր առաջարկել ընդամենը 150.000 ֆունտ ստեռլինգ: Այդքանով նրանց ճանապարհորդությունն ավարտվում է: Չնայած դրան` նրանք հիանալի են անցկացնում իրենց հանգստյան օրերը: Այդպիսի երևակայության տեր է Ռիչարդ Բրենսոնը: Իմիջիայլոց տարիներ անց նա գնում է Նեկեռ կղզին, որն այժմ էլ պատկանում է նրան:
Ռիչարդ Բրենսոնի կյանքը ընդհանրապես շատ հետաքրքիր է: Բոլորին խորհուրդ կտամ ծանոթանալ նրա կյանքի պատմությանը: