Նապոլեոն Հիլլը ամերիկացի փիլիսոփա է, հոգեբան և լրագրող, որն առաջիններից մեկն էր, որն իր ողջ կյանքը նվիրեց հաջողության բանաձևի դուրսբերմանը: Իր ուսումնասիրությունների 20 տարիների ընթացքում, նա կարողացել է ուսումնասիրել հարյուրավոր հայտնի մարդկանց կյանքն ու գործունեությունը: Արդյունքները նա ներկայացրել է հասարակությանը իր “Մտածիր և հարստացիր” գրքի միջոցով, որն անմիջապես դարձավ թեմայում լավագույն գրքերից մեկը ողջ աշխարհում: Գրքում նա ներկայացրել է 13 հստակ քայլեր, որոնց միջոցով ցանկացած մարդ կարող է հասնել հաջողության և հարստության: Այս գիրքը ցնցում է յուրաքանչյուրին իր կենսական էներգիայով, սովորեցնում է գործել, շարժվել առաջ, լինել երջանիկ և հասնել նպատակներին:
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Նպատակներին հասնելու և երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ մեծ, այրիչ ցանկություն: Սակայն երազանքներն իրականանում են միայն այն ժամանակ, երբ ցանկությունը վերածվում է գործողության: Ցանկանալ, նշանակում է ընտրել հստակ նպատակ ու ողջ էներգիան և ուժերը ներդնել դրան հասնելու համար: Եվ չպետք է լինի նահանջի ճանապարհ: Խնդրեք կյանքից շատ բան և կյանքը դա ձեզ կտա:
Շատ տարիներ առաջ մեծ զորավարներից մեկը կանգնած էր ընտրության առջև` նա պետք է որոշում ընդուներ, որից կախված էր նրա հաղթանակը: Իսկ դիմակայում էր զորավարին թշնամի, որի բանակը շատ անգամ գերազանցում էր իր սեփականը: Եվ հրամայեց նա իր զինվորներին բարձրանալ նավերը և ուղարկեց նրանց դեպի թշնամու ափերը: Իսկ այնտեղ հասնելուն պես հրամայեց այրել նավերը: Կռվից առաջ զորավարը դիմեց իր զինվորներին. “Տեսնու՞մ եք դուք մեր նավերից բարձրացող ծուխը: Դա նշանակում է, որ կամ մենք կհաղթենք կամ չենք կարող լքել այս ափերը: Ընտրությունը միակն է` հաղթել կամ զոհվել:”
Եվ նրանք հաղթեցի՛ն:
Հաղթել ցանկացողը պետք է այրի բոլոր կամուրջներն իր ետևում, պետք է փակի նահանջի բոլոր ճանապարհները: Միայն այդպես կարելի է պահպանել հաղթանակին հասնելու այրիչ ցանկությունը, որն այդքան կարևոր է հաջողության համար:
… Չիկագոյի մեծ հրդեհի հաջորդ առավոտը առևտրականների մի մեծ խումբ կանգնած էր Սթեյթ-սթրիթում` դեռևս ծխացող հարստության մնացորդների առաջ: Նրանք խորհրդակցում էին` վերականգնե՞լ հրդեհից ոչնչացածը, թե՞ թողնել Չիկագոն և հեռանալ դեպի ուրիշ` ավելի երջանիկ վայրեր: Եվ բոլորը որոշեցին հեռանալ: Բոլորը` բացի մեկից:
Մարշալ Ֆիլդը` առևտրական, որն որոշեց մնալ Չիկագոյում, ասաց. “Պարոնա՛յք, այս նույն տեղում ես կկառուցեմ լավագույն խանութը ողջ աշխարհում և ինձ համար միևնույնն է, քանի անգամ այն կայրվի:”
Դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ: Խանութը կառուցվեց: Այն կանգուն է մինչ այսօր` որպես հիշատակ մի երևույթի, որն անվանում են հաղթելու ցանկություն:
Իհարկե Մարշալ Ֆիլդին ավելի հեշտ էր հեռանալ Չիկագոյից: Բայց դրանով էր նա տարբերվում մյուս առևտրականներից, ինչով գրեթե միշտ տարբերվում են հաջողության հասնողը և պարտություն կրողը:
Ոչինչ չպետք է ազդի ձեր երազանքների վրա: Եթե այն, ինչը դուք ուզում եք, լավ է և գլխավորը դուք հավատում եք դրան` մի կասկածեք, գործե՛ք: Եվ կարևոր չէ, թե ինչ կասեն “նրանք”, եթե ձեզ մոտ հանկարծակի անհաջողություններ լինեն, քանի որ “նրանք” չգիտեն, որ ցանկացած անհաջողություն` դա սերմ է հետագա հաջողությունների համար:
Թոմաս Էդիսոնը երազում էր էլեկտրական լամպի մասին: Նա անմիջապես սկսեց իր փորձերը և չնահանջեց նույնիսկ տաս հազար անհաջող փորձերից հետո, մինչև երազանքը ձեռք բերեց իրական ուրվագծեր: “Ես չեմ ունեցել անհաջողություններ” — ասել է Էդիսոնը,- “ես ընդամենը գտել եմ տաս հազար տարբերակներ, որոնք չեն աշխատում”:
Ուելան երազում էր ծխախոտի խանութների ցանցի մասին և այժմ նրա ընկերության խանութները գտնվում են Միացյալ Նահանգների բոլոր անկյուններում:
Ռայտ եղբայրները երազում էին թռչող սարքի մասին: Այսօր յուրաքանչյուրը կարող է համոզվել, առո՞ղջ էր արդյոք նրանց երազանքը, թե՞ ոչ:
Մարկոնին երազում էր օդով ազդանշաններ փոխանցելու մասին: Եվ ի ապացույց նրան, որ նրա երազանքները իզուր չէին, այսօրվա ռադիոն է և հեռուստատեսությունը: Հետաքրքիր է, որ Մարկոնիի “ընկերները” ուղարկեցին նրան հոգեբուժարան և ստուգման ենթարկեցին, երբ նա հայտարարեց, որ բացահայտել է օրենքը, որի օգնությամբ ազդանշանները կարող են փոխանցվել օդով` առանց լարերի և այլ ֆիզիկական սարքերի: Արդյո՞ք ճիշտ չէ, որ նման մարդկանց այսօր վերաբերվում են ավելի լավ:
Միշտ հիշեք, որ աշխարհի ամենահաջողակ մարդիկ, որոնք հասել են եզրագծին առաջինը, սկսել են անհաջողությունից: Շրջադարձային պահը նրանց կյանքում սովորաբար համընկել է որոշակի ճգնաժամի հետ, որից նրանք դուրս են եկել արդեն լիովին ուրիշ:
Այս գիրքը որտեղից գտնեմ Էլեկտրոնային?
Գիրքն անգամ հայերեն թարգմանած կա: Չնայած մանրամասն չեմ նայել, մի քանի բան թարգմանության մեջ ինձ դուր չի էկել: Յութուբում անգլերեն էլ, ռուսերեն էլ կան աուդիոգրքեր:
Ցավոք կայքը թույլ չի տալիս հղում տեղադրել, ուստի հետաքրքրվողներին կառաջարկեմ կամ գրել ինձ (sevak2009@hotmail.com), կամ փնտրել Issuu կայքում: Հայերեն վերնագիրը. Խորհիր և Կհարստանաս:
Գուգլով էլ սըրչ անելուց կբերի առաջին էջում: