Մարդկանց հետ շփում

Երբեք մի օգտագործեք այդ «սխալ» բառը

Ինչպես ես չեմ սիրում այդ «սխալ» բառը` բացասական, ճնշող ու թուլացնող: Երևի ձեզ ծանոթ է այս տեսարանը: Երկու հոգի խոսում են որևէ թեմայի շուրջ: Հանկարծ նրանցից մեկը ինչ-որ բան է ասում, իսկ մյուսը պատասխանում է` «Ո՛չ, դու սխալ ես»: Մարդիկ անընդհատ իրար մեջ սխալ են փնտրում: Այնպիսի տպավորություն է, որ նրանք սպասում են, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան այնպես չասի, որպեսզի հնարավորություն ունենան «ուղղել» նրան: Նրանք այդպես են անում, երբ դիմացինը չի մտածում այնպես, ինչպես իրենք: Այսինքն, եթե դու համոզված ես ինչ-որ բանում և զրուցակիցդ չի կիսում քո տեսանկյունը, ապա քեզ համար «նա սխալ է»: Բայց իրականում մենք պարտավոր չենք նույն ձև մտածել: Յուրաքանչյուրն ունի իր տեսանկյունը և կյանքի իր ընկալումը: Միթե՞ դրա համար կարելի է դիմացինի կարծիքը «սխալ» անվանել: Մարդու էությունն այնպիսին է, որ երբ նրան ասում են «դու սխալ ես», նա միանգամից չի ընդունում դա և «դիմադրում է» դրան: Դա ասելով` դուք զրուցակցին ձեր դեմ եք տրամադրում և բացասական զգացումներ եք նրա մեջ արթնացնում: Բայց չէ՞ որ կարելի է այնպես անել, որ նա իրեն վատ չզգա: Եթե անպայման ուզում եք մատնանշել դիմացինի «ոչ ճիշտ» լինելը, ապա կարող եք այլ կերպ անել դա: Օրինակ, կարող եք ասել, «Իսկ ես կարծում էի, որ … » կամ «Ի՞սկ ավելի ճիշտ չի լինի, եթե …»: Հավատացեք, մանրուքներ չեն լինում: Ընդամենը բառերի ճիշտ ընտրությունը կարող է շատ բան փոխել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Ինձ թվում է ամեն ինչ կախված է զրուցակիցների ներքին աշխարհից: Եթե մարդն իր սխալը վաղ թե ուշ ընդունելու է, ուրեմն պետք չէ նրան ասել ,,, իսկ եթե մարդն իրեն բարձր է դասում բոլորից և իր կարծքով միայն ինքն է ճիշտ, ոչինիչ չի օգնի,, ոչ մի նորմալ բացատրություն….

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»