Մեր օրերում ֆինանսներն ու ֆինանսական գիտելիքները որոշիչ դեր են խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում: Մարդկանց ֆինանսական հնարավորություններից է այսօր կախված նրանց անհոգ ապրելը, նպատակներին հասնելն ու իրենց ապագան կերտելը: Աշխարհը բաժանված է խավերի` հարուստներ, աղքատներ և միջին խավ: Ինչո՞վ են նրանք տարբերվում: Հիմնականում իրենց մտածելակերպով, սովորություններով, բնավորության գծերով, գիտելիքներով: Աղքատ և միջին խավի մարդկանց համար փողն ապրելու միջոց է: Նրանց մեծ մասը կյանքի 1/3-ն աշխատում է հանուն փողի: Քչերին է այդ աշխատանքը հաճույք պատճառում: Բայց…
Նախ հասկանանք, թե ի՞նչ է փողը: Աղքատ և միջին խավի մարդկանց համար փողը նյութական ինչ-որ բան է, այսինքն ֆիզիկական ապրանք, որն ունենալու համար պետք է անընդհատ աշխատել: Եվ նրանք այդպես էլ անում են` ողջ կյանքն աշխատում են հանուն փողի: Իսկ հարուստ և հաջողակ մարդկանց համար փողն ընդամենը պայմանական միավոր է: Դա նրանց հնարամտության և երևակայության արդյունքն է: Վերցրեք աշխարհի ամենահարուստ մարդկանց: Նրանց հսկայական կարողությունները կառուցվել են երևակայության արդյունքում: Բիլլ Գեյթսի միլիարդներն առաջացան այն ժամանակ, երբ նրա մոտ միտք ծնվեց, ողողել աշխարհը համակարգիչներով: Հենրի Ֆորդի հսկայական կարողության սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ նրա մոտ ծնվեց մեքենա ստեղծելու գաղափարը: Coca-Cola-ն ու Facebook-ը նույնպես ծնվեցին երևակայության արդյունքում:
Խնայողություններ և ներդրումներ
Հաջողակ մարդիկ ունեն ևս մեկ ընդհանուր սովորություն: Դա խնայել կարողանալու սովորությունն է: Հարստության ամենահաջող սահմանումներից մեկը, որն ես երբևէ լսել եմ, հետևյալն է` հարստությունը դա այն է, թե որքան երկար դուք կարող եք «ապրել», եթե հանկարծ զրկվեք ձեր եկամտի հիմնական աղբյուրից: Կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը կպատասխանի` ոչ այդքան երկար: Եթե դուք ձեր ամսեկան ողջ եկամուտը ծախսում եք սպառողական նպատակներով, ապա ֆինանսական առումով, դուք մնում եք նույն տեղում: Եթե դուք չունեք խնայողություններ, չունեք ներդրված գումարներ, ապա կարևոր չէ, թե որքան բարձր է ձեր ամսեկան եկամուտը: Միևնույն է, ֆինանսական առումով ձեզ մոտ ոչինչ չի փոխվի: Հաջողակ մարդիկ ձգտում են նրան, որ իրենց փողերն աշխատեն իրենց վրա, այլ ոչ թե հակառակը: Նրանք խնայում են իրենց եկամտի մի մասը, ապա խնայված գումարները ներդնում որևէ եկամտաբեր գործի մեջ: Հիշեք սա: Կարևոր չէ, թե որքան շատ եք դուք աշխատում, կարևորն այն է, թե որքան եք դուք խնայում:
Երբեմն, երբ խոսում եմ ծանոթներիս հետ խնայողությունների և ներդրումների մասին, նրանցից շատերը պատասխանում են, որ իրենք չեն կարող խնայել, որովհետև շատ ծախսեր ունեն: Սակայն ես համոզված եմ, որ ցանկացած մարդ կարող է խնայել: Խնայել չի նշանակում ամսվա ընթացքում կատարել մի շարք սպառողական ծախսեր, գումարներ ծախսել ժամանցի և հանգստի վրա և միայն վերջում, եթե ինչ-որ բան մնա, փորձել խնայել: Իհարկե, այդ դեպքում ոչինչ չի ստացվի: Խնայել, նշանակում է ամեն ամիս ձեր եկամուտի կամ աշխատավարձի մի մասը հենց ամենասկզբից «մի կողմ դնել» և միայն նոր պլանավորել ձեր ծախսերը` մնացած գումարին համապատասխան: Կարևոր չէ, թե որքան գումար եք դուք խնայում: Դա կարող է լինել ձեր եկամուտի 5, 10 կամ 30%-ը: Ես գիտեմ մարդկանց, որոնք խնայում են իրենց ամսեկան եկամուտի 40%-ը: Ավելի կարևոր է այն, որ ձեզ մոտ առաջանա այդ սովորությունը:
Նաև պետք է հասկանալ, որ խնայել չի նշանակում չծախսել: Դա չի նշանակում էժան հագուստ գնել, քիչ ուտել կամ չհանգստանալ: Ոչ, դա այդպես չէ: Հանգիստը, ուտելիքն ու արտաքին տեսքը ոչ պակաս կարևոր են յուրաքանչյուր մարդու համար: Խնայել, նշանակում է կրճատել կամ վերացնել «ավելորդ ծախսերը»: Կարծու՞մ եք չունեք այդպիսի ծախսեր: Այդ դեպքում գրանցեք ձեր ամսեկան ծախսերը և ամսվա վերջում վերլուծեք դրանք: Կտեսնեք, որ կան մի շարք ծախսեր, առանց որոնց դուք հանգիստ կհամակերպվեիք: Մեր կյանքում սպառողական ծախսերն այնքան շատ են, որ թվում է դրանց վերջ չկա: Շուկան անընդհատ ողողվում է նորագույն ապրանքներով, որոնք կարծես ասում են` «Գնի՛ր ինձ»: Եթե ձեզ այսօր նոր սառնարան և լվացքի մեքենա է անհրաժեշտ, վաղը դուք կցանկանաք վերանորոգել բնակարանը կամ նոր համակարգիչ ձեռք բերել: Ես նկատի չունեմ հրաժարվել այդ ամենից: Կարող եք ձեռք բերել դրանք, բայց խնայելուց հետո: Դա կստիպի ձեզ ավելի լուրջ վերաբերվել ձեր ֆինանսներին, կավելացնի ձեր ֆինանսական գիտելիքներն ու ձեզ ավելի վստահ կդարձնի: Հարցրեք սովորական, միջին մարդուց, թե որքա՞ն գումար է նա ծախսում սպառողական նպատակներով և որքա՞ն է խնայում: Կարծում եմ, որ մեծ մասը ընդհանրապես չի խնայում: Հիշեք, ձեր ֆինանսների խելացի ղեկավարումը ուժեղ գործիք կարող է դառնալ ձեր ձեռքերում և փոխել ձեր կյանքը դեպի ավելի լավը: Ուշադրություն դարձրեք դրա վրա:
Հաջորդ հոդվածում կխոսեմ այն մասին, թե ինչը կօգնի ձեզ խնայել ձեր գումարները և որտեղ կարող եք ներդնել Հայաստանում:
Շատ օգտակար խորհուրդներ են տեղադրվում այս կայքում, շնորհակալ ենք դրա համար: Կարծում եմ եթե կարողանանք կիրառել դրանք մեր կյանքում, փոխենլ մեր մտածելակերպը, վերաբերմունքը կյանքի նկատմամբ, ապա կունենանք լուրջ ֆինանսական հաջողություններ:
Խնայելը դա հարուստների մենաշնորհն է։
Սա իմ խոսքերը չեն, բայց ես համաձայն եմ։
Աշխատավարձից 50,100,300 հազար դրամ խնայելով
երբեք չես հարստանա, եթե նույնիսկ դա անես
տարիներով և շրջանառես փողերը։ Դե թող Դավիթը կամ
Մարկը այդպես հարստանային։ Նրանք նույնիսկ չգիտեն
թե ինչա աշխատավարձով ապրել, ինչի մասինա խոսքը։
Այս թեմայով ես մանրամասն կուզեի բանավիճել Luka – ի
հետ, որի մտածելակերպը ինձ դուրա գալիս։ Ասեմ
ավելին, ես կուզեի բիզնես սկսել նրա հետ, իհարկե լավ
ճանաչելուց հետո։ Իսկ թե ինչպես հարստանալ, ես իմ
տեսակետը ունեմ։ Սաղ գաղտնիքը նրանումա, որ պետք
է քո ստեղծած գործի եկամուտներից խնայես
(և պարտադիր չի քո գործը սկսելու համար
խնայողություն ունենաս, դրա ապացույցները կան),
այլ ոչ թե ուրիշի գործի տված եկամուտներից
նույն ինքը աշխատավարձից։ Ձեր ասած տարբերակով
կապրես լավ բայց, ոչ 11 նիշանոց բանկային դոլլարային
հաշվով։ Դե թող մեկը չհամաձայնի։ Իսկ թե ինչ
բիզնեսներում կարելի է այդպես աճել, ես կասեի ծաղկել,
ես կխոսամ իմ գործընկերների հետ, որոնց դեռ փնտրում
եմ, գուցե իրանք էլ ինձ են փնրում։ Ես հարուստ չեմ( դա
ընդամենը ժամանակի հարց է), չունեմ ոչ խնայողություն,
ոչ էլ աշխատանք(արդեն ձանձրացել եմ ուրիշների
համար աշխատելուց, թե չէ ուրիշ խնդիր չկա, ես
աշխատանք գտնելու գիտությունների դոկտոր
պրոֆեսոր եմ), բայց ունեմ հատընտիր մտքեր –
ամենաթանկ բանը այս բարդ աշխարհում, որոնք ես
կիրագործեմ անկախ ժամանակատարածական
կոնտինիումից ու հանգամանքներից։ Այսքանը։
Sargis jan barev. Indz tvuma es teman mikich sxal du haskacar vorovhetev vochmi marde xnaylov chi harstanum u chie harstace. Im karciqov petqa xnayel mikich jamanak isk yep vor klni hamapatasxan gumar karlia miat nenc gorci mej dnel vore qez aveli shat gumar kberi. Heto mnuma et karanal karavarel vor poqr biznese zargacman puler ancni. Et im karciqner.
aynqan djvar e xnayoxutyunner anel, erb menak ches u kaxvac es vorosh mardkancic: Miak bann e, vor uzum em kargavorel: Sakayn voch mi kerp chi hajoxvum, qani vor koxqinners el chen kargavorum irenc caxser@: Husov em ayd amen@ karox em anel Fransiayum: Inch veraberum e ashxatavardzin, apa ayn inchqan el bardzrana, mek e chi revalu, qani vor pahumner@ shat en socvjar, ekamtahark, himanrki koxmic pahum: Es ashxatavardzi bardzracman vra chem uraxanum, da indz vochinch chi talis:
Զառա ջան Ֆրանսիայում ես էլ եմ կարծում ուրիշ կլինի: Երբ մենակ ես, ինքնուրույն, ազատ որոշումներ ես կայացնում ու անում ես այնպես, ինչպես ճիշտ ես համարում:
ayo, skzbnakan qayls linelu en nerdrumner@, uxxaki chgitem hnaravor e qaxaqaci chlinelov Fransiayum irakanacnel bajnetomseri gnum 120 evroyov
Պետք է փորձել Զառա ջան, դժվար է ասել..
Aseciq vor mardik qiteq vor iranc amsakan yekamti 40% en xnayum, karoxa mikich anhavatali tva bayc yes 50% nem xnayum. Arten amisnera 🙂