Հաջողության գաղտնիքներ

Կյանքը սևագիր չէ… Այն մեկ անգամ ենք ապրում

Մենք բոլորս մեկ անգամ ենք ապրում: Թե ինչպես կապրենք, կախված է միայն մեզանից` կյանքի հանդեպ մեր վերաբերմունքից, մեր մտածելակերպից, որոշումներից, արարքներից: Հասկանում եմ, որ երբեմն շատ դժվար է ապրել, չէ՞ որ առօրյայում այդքան շատ խնդիրներ կան: Բայց դա չի նշանակում, որ պետք է «ուղղակի ապրել»: Հագնվելու, ուտելու, աշխատելու և ընտանիք պահելու մեջ չէ մեր կյանքի միակ իմաստը, մեր ուժերի առավելագույն սահմանը: Կարելի է ապրել նաև երևակայությամբ, խանդավառությամբ, ստեղծելով, մարդկանց օգնելով: Ապրել առանց բողոքելու, ատելության, թշնամության, նախանձի, ճնշվածության, վախի:

Կխնդրեմ թողնել Ձեր մեկնաբանությունները հետևյալ հարցերի շուրջ:

Գո՞հ եք Ձեր կյանքից: Ապրու՞մ եք այնպես, ինչպես ուզում եք: Եթե ոչ, ապա ի՞նչ եք կարծում, որոնք են պատճառները: Ի՞նչ եք դուք անում, դա փոխելու համար:

Կարծու՞մ եք, որ կյանքում ամենակարևորը Ձեզ ու Ձեր ընտանիքն ապահովելն է, իսկ մնացած մարդիկ թող իրենք իրենց մասին մտածեն: Դուք այդքան հնարավորություն չունեք, որ ուրիշներին էլ օգնեք: Դուք հազիվ հասցնում եք Ձեր կարիքները հոգալ: Եվ ինչպե՞ս դուք կարող եք այլ մարդկանց օգնել: Եթե ինչ-որ մեկը մի բան առաջարկի, այդ ժամանակ միգուցե մտածեք: Իսկ մինչ այդ՝ ի՞նչ կարող եք դուք անել…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

  • Ճիշտն ասած ես միշտ խուսափել եմ ինքս ինձ այս հարցերը տամ: Ես գոհ եմ իմ կյանքից: Ճիշտն ասած ոչ: Ես այնքան բան եմ ուզում անել ու ըստ այս հոդվածի ես ամեն անգամ հետաձգում եմ:(( Իհարկե ես գոհ եմ, որ ապահոված եմ, բայց դա այն ամենը չի ինչ ես կցանկանայի: Ես ոչինչ չեի անում իմ կյանքը փոխելու համար: Ես մենակ ասում եմ, որ անպայման կանեմ: Վախը, չէ մյուս օրը: Բայց ես հասկացա, որ պետք չի վաղվան թողել այն ինչ կարելի է անել այսօր:

  • Ապրես, դա ընդունելն առաջին քայլնա: Շատ մարդիկ չեն կարողանում կամ չեն ուզում դա ընդունել և ինքնախաբեությամբ են զբաղվում: Բայց միայն դա ընդունելուց հետո է ուղեղդ բացվում գործողությունների համար և միայն դրանից հետո դու կարող ես փոխել քո կյանքը:

    Իսկ երկրորդ ու իմ կարծիքով ամենակարևոր քայլը դա գործելն է: Շատերն են “ուզում”, բայց մարդկանց միայն 5-10%-ն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում: Այսինքն, պետք է ինչ-որ բան անել, կյանքը դեպի ավելի լավը փոխելու համար: Պետք չէ մտածել, որ դրանք ինչ-որ մեծ քայլեր պետք է լինեն: Թող դրանք լինեն փոքր քայլեր, բայց լինեն պարբերաբար: Այդ փոքր քայլերը ժամանակի ընթացքում մեծ արդյունքներ կտան: Ամենակարևոր պահը այստեղ այն է, որ դրանք լինեն պարբերաբար, այսինքն ժամանակի ընթացքում սովորություն դառնան:

  • Կյանքը արժեքավոր է երբ օգնում և աջակցում ես այլ մարդկանց: Կյանքը իմաստավորվում է երբ ձեռք ես մեկնում անծանոթին: Կյանքը կարևորվում է երբ այսօրվա գործը վաղվա չես թողնում: Մի իմաստուն ասել է. “Միայն ժամանակը ժամանակ չի կորցնում”: Միայն երազելով, երազանքը իրականություն չի դառնում: Մի կորցրեք ժամանակը: Գործիր հենց հիմա: Հենց այս պահին:

  • Շատ լավ թեմա է…
    Ես ունեմ ընտանիք, հայր, մայր, 2 քույր: Ընտանիք որը ինձ շատ է սիրում ես էլ իրենց: Հարազատ մարդիկ որոնք միշտ իմ կողքին են: Բայց ես իմ կյանքից այնքան էլ գոհ չեմ, երեևի դա ինձանից է: Ասում են չէ ամեն մարդ իր կյանքի համար է պատասխանատու: Չեմ էլ ուզում ամեն ինչից բողոքել դա սխալ է: Բայց կասեմ մի բան…
    Մեր սովորույթները և մտածելակերպը որ շատ-շատ հարցերում խանգարում է մեզ ու չի թողնում ճիշտ որոշում կայացնել, որովհետև մտածում ենք որ մեզ շրջապատող մարդիկ մեզ ճիշտ չեն հասկանա և դա չի թողնում ազատ ապրել: Դրա պատճառով դառնում ենք բարդույթավորված ամեն մի հարցում: Ուզում եմ որ շուտով այդ ամենը փոխվի: Մարդիկ սկսեն չքննադատել ուրիշներին ու ապրեն այնպես ինչպես իրենց է հարմար…
    Չէ, որ ամեն մեկը լույս աշխարհ գալով ազատ է…

  • Լիլիթ ջան ճիշտ ես պատկերացնում ամեն ինչ: Մտածելակերպն ու շրջապատը շատ մեծ ազդեցություն են թողնում մարդու կյանքի վրա: Երբեմն շրջապատը, առանց դա գիտակցելու, սահմանափակում է մարդուն` չթողնելով իրեն դրսևորել: Այսինքն դու զգում ես, որ շատ բաների ես ընդունակ, բայց չի ստացվում դա անել, քանի որ մնացածը կարող են դա չհասկանալ կամ այլ կերպ հասկանալ: Ուղղակի մի բան հուշեմ: Ոչ մի բան ինքն իրեն չի փոխվի, միայն դու կարող ես ամեն ինչ փոխել: Մտածելակերպը փոխելը շատ բարդ բան չէ, ուղղակի պետք է ցանկություն ու աշխատանք: Իսկ սովորույթները նույնպես հնարավոր է շրջանցել, ուշադրություն մի դարձրա դրանց վրա: Անկախ ամեն ինչից, թեկուզ եթե 95 մարդ քեզ չհասկանան, միշտ էլ կլինեն այն 5-ը, որ միշտ քո կողքին կլինեն:

  • Շնորհավորում եմ այս հոդվածների հեղինակին` կայքի այցելուներին նման կերպ օգտակար լինելու միտքը հղանալու համար: Անձամբ ինձ դրանք շատ օգնեցին ունեցածը գնահատելու և չունեցածը համարձակորեն որոնելու մեջ, շնորհակալ եմ… Սակայն, Ձեր թույլտվությամբ, ուզում եմ մի խորհուրդ տալ. հոդվածները կազմելիս խորհրդակցեք բանասերների հետ, դրանց մեջ բազմաթիվ կետադրական ու ուղղագրական սխալներ կան, որոնք խանգարում են նյութի արժեքը ընկալելու հարցում… Սպասում եմ նոր թեմաների լուսաբանմանը:

    • Եղավ Հայկան ջան, մերսի: Կետադրական և ուղղագրական սխալների վրա, ճիշտ եք ասում, պետք է ուշադրություն դարձնել: Կաշխատենք այդ ուղղությամբ:

  • Նախ բարևներս և հարգանքներս բոլորին…. Կցանկանայի կիսվել կայքի մասին իմ կարծիքով. ասեմ, որ այն լի է զանազան, հետաքրքիր և օգտակար նյութերով: Ողջունում եմ նման մտահաղացման իրականացնողներին….

  • Այն հարցին, թե արդյոք գոհ եմ իմ կյանքից, ես պատասխանում եմ` այո: Բայց կա մի բայց, մենք`մարդիկս, անընդհատ պայքարի մեջ ենք գտնվում կյանքի տարբեր փուլերում և ոչ միշտ է, որ հասնում ենք կամ ստանում ենք մեր սրտի ուզածը և չիրականանալով մեր ցանկությունները` մենք սկսում ենք դժգոհել մեր ապրած կյանքից…..
    Հարգելինե’րս, միշտ հիշեք, որ կյանքը հնարավորություն է ընձեռում միայն ուժեղներին….

    • Գոհ չեմ, ու դրա մեջ միայն առավելություն եմ տեսնում: եթե ես գոհ չեմ, ուրեմն կանեմ ամեն ինչ, որ գոհ լինեմ, կպայքարեմ, կաշխատեմ իմ ու շրջապատիս փոխել, ուղղելով նրանց դեպի երջանիկ լինելու ճանապարհը: Աշխարհում չկա մի մարդ, որ չուզենա երջանիկ լինել: Եկեք երջանիկ լինենք ու երջանկացնենք մնացածներին : Սիրում եմ մարդկանց, սիրում եմ ինձ: Սա թող լինի մեր բոլորիս խոսքը, որով պետք է առաջնորդվենք կյանքում

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»