Ես հավատում եմ, որ վատ մարդիկ չկան: Կան մարդիկ, ովքեր ունեն վատ սովորություններ, վատ բնավորություն, վատ տրամադրություն, «վատ» մասնագիտություն, ապրում են վատ պայմաններում կամ ունեցել են վատ մանկություն: Կան մարդիկ, ովքեր երբեմն վատն են, բայց դրանով նրանք վատ մարդ չեն: Կան մարդիկ, որոնց չեն հասկանում և հետևաբար նրանք վատն են: Բայց ես գիտեմ, որ ցանկացած մարդու ներսում թաքնված են դրական մի շարք հատկանիշներ` խիղճ, հարգանք, բարություն, վստահություն, համերաշխություն: Պետք է փորձել մարդկանց մեջ բացահայտել այդ գծերը` անտեսելով վատն ու բացասականը: Պետք է կարողանալ դիմացինին զիջել, չմեղադրել, փորձել հասկանալ նրան, հանդուրժող լինել, այլապես, կարծում եմ, որ շատ դժվար կլինի ապրել:
Վատ մարդիկ կան, ցավում եմ բայց կան, և նրանք հավասարակշռում են աշխարհում եղած բարուն… ինչպես կա դրական և բացասական էներգիան այնպես էլ մարդիկ… Ֆիզիկան կյանք է, ուսումնասիրեք այն…
Հասկանում եմ ինչ նկատի ունեք: Բայց “վատ մարդ” էլի իմ կարծիքով չկա: Ինչ-որ մեկը մեկի համար վատն է, մյուսի համար ոչ: Օրինակ, եթե ինչ-որ մեկը մի բան է անում, որը հազարավոր մարդկանց համար լավ է, հազարների համար էլ վատ, ինչպես պետք է անվանել այդ մարդուն? Նկատի ունեմ ամեն ինչ շատ հարաբերական է: Կամ թեկուզ եթե գտնվի մարդ, որը բոլորի համար էլ վատն է, ապա նրան նույնպես կարելի է փոխել: Ցանկացած մարդու հնարավոր է փոխել: Այդպես չեն ծնվում, այդպես դառնում են:
Համամիտ եմ Ամեն ինչ հարաբերական է ասվածի հետ:
Ես լիովին համամիտ եմ
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի չարանում է մեր հանդեպ,դա բոլորովին էլ չի նշանակում,որ նա միշտ է այդպիսին,կամ,որ բոլորի հանդեպ է այդպիսին:Պիտի ուղղակի փորձենք հասկանալ մեզ “Չար” թվացողներին ու աշխատենք ավելի լավը դարձնել նրանց,իսկ եթե դա մեզ մոտ չի ստացվում,առաջարկում եմ նրանց դիտել օրինակ որպես”քամի”,”կարկուտ”,”ջրհեղեղ”………որոնք ուզենք թե չուզենք գոյություն ունեն և մենք անզոր ենք նրանց դեմ,նստում և սպասում ենք մինչև հանդարտվեն :
Իսկ ես,կամ դու չար չենք????
իմ կարծիքով ,եթե անգամ մենք լավն ենք մեզ համարում,ապա միայն որոշների հետ համեմատած ենք այդպիսին…
Լրիվ համաձայն եմ Անուշ ջան!
Մենք մեզ իրավունք չունենք “լավ” անվանենք, որովհետև մենք մեզ կողքից չենք տեսնում ու չգիտենք` ինչ-որ բան անելով միգուցե ուրիշներին վատություն ենք անում? Կարող ենք ուղղակի անել դա ու չգիտակցել: Կամ միգուցե կարող էինք ավելի շատ բան անել ու չենք անում? Կարող ենք միայն ձգտել, որ այդպիսին լինենք, բայց կստացվի, թե ոչ, դա արդեն մենք չպետք է որոշենք:
իմ կարծիքով վատ մարդիկ նրանք են ովքեր չունեն հավատ ‘ ամեն ինչի նկատմամբ
Մարիամ ջան բայց էլի ես կարծում եմ, որ վատ մարդիկ չկան: Եթե մարդիկ կորցրել են հավատը ամեն ինչի նկատմամբ, դրանով նրանք վատը չեն: Նրանց կարելի է օգնել: Մենք չպետք է դիտարկենք մեզ որպես առանձին մասնիկ: Մենք մի ընդհանուրի կտոր ենք: