Մտորումներ

Ես հավատում եմ, որ վատ մարդիկ չկան

Ես հավատում եմ, որ վատ մարդիկ չկան: Կան մարդիկ, ովքեր ունեն վատ սովորություններ, վատ բնավորություն, վատ տրամադրություն, «վատ» մասնագիտություն, ապրում են վատ պայմաններում կամ ունեցել են վատ մանկություն: Կան մարդիկ, ովքեր երբեմն վատն են, բայց դրանով նրանք վատ մարդ չեն: Կան մարդիկ, որոնց չեն հասկանում և հետևաբար նրանք վատն են: Բայց ես գիտեմ, որ ցանկացած մարդու ներսում թաքնված են դրական մի շարք հատկանիշներ` խիղճ, հարգանք, բարություն, վստահություն, համերաշխություն: Պետք է փորձել մարդկանց մեջ բացահայտել այդ գծերը` անտեսելով վատն ու բացասականը: Պետք է կարողանալ դիմացինին զիջել, չմեղադրել, փորձել հասկանալ նրան, հանդուրժող լինել, այլապես, կարծում եմ, որ շատ դժվար կլինի ապրել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Վատ մարդիկ կան, ցավում եմ բայց կան, և նրանք հավասարակշռում են աշխարհում եղած բարուն… ինչպես կա դրական և բացասական էներգիան այնպես էլ մարդիկ… Ֆիզիկան կյանք է, ուսումնասիրեք այն…

  • Հասկանում եմ ինչ նկատի ունեք: Բայց “վատ մարդ” էլի իմ կարծիքով չկա: Ինչ-որ մեկը մեկի համար վատն է, մյուսի համար ոչ: Օրինակ, եթե ինչ-որ մեկը մի բան է անում, որը հազարավոր մարդկանց համար լավ է, հազարների համար էլ վատ, ինչպես պետք է անվանել այդ մարդուն? Նկատի ունեմ ամեն ինչ շատ հարաբերական է: Կամ թեկուզ եթե գտնվի մարդ, որը բոլորի համար էլ վատն է, ապա նրան նույնպես կարելի է փոխել: Ցանկացած մարդու հնարավոր է փոխել: Այդպես չեն ծնվում, այդպես դառնում են:

  • Ես լիովին համամիտ եմ
    Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի չարանում է մեր հանդեպ,դա բոլորովին էլ չի նշանակում,որ նա միշտ է այդպիսին,կամ,որ բոլորի հանդեպ է այդպիսին:Պիտի ուղղակի փորձենք հասկանալ մեզ “Չար” թվացողներին ու աշխատենք ավելի լավը դարձնել նրանց,իսկ եթե դա մեզ մոտ չի ստացվում,առաջարկում եմ նրանց դիտել օրինակ որպես”քամի”,”կարկուտ”,”ջրհեղեղ”………որոնք ուզենք թե չուզենք գոյություն ունեն և մենք անզոր ենք նրանց դեմ,նստում և սպասում ենք մինչև հանդարտվեն :
    Իսկ ես,կամ դու չար չենք????
    իմ կարծիքով ,եթե անգամ մենք լավն ենք մեզ համարում,ապա միայն որոշների հետ համեմատած ենք այդպիսին…

  • Լրիվ համաձայն եմ Անուշ ջան!
    Մենք մեզ իրավունք չունենք “լավ” անվանենք, որովհետև մենք մեզ կողքից չենք տեսնում ու չգիտենք` ինչ-որ բան անելով միգուցե ուրիշներին վատություն ենք անում? Կարող ենք ուղղակի անել դա ու չգիտակցել: Կամ միգուցե կարող էինք ավելի շատ բան անել ու չենք անում? Կարող ենք միայն ձգտել, որ այդպիսին լինենք, բայց կստացվի, թե ոչ, դա արդեն մենք չպետք է որոշենք:

    • Մարիամ ջան բայց էլի ես կարծում եմ, որ վատ մարդիկ չկան: Եթե մարդիկ կորցրել են հավատը ամեն ինչի նկատմամբ, դրանով նրանք վատը չեն: Նրանց կարելի է օգնել: Մենք չպետք է դիտարկենք մեզ որպես առանձին մասնիկ: Մենք մի ընդհանուրի կտոր ենք:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»