Հաջողության գաղտնիքներ

Ստեղծիր ինքդ քեզ

Երբեմն մարդիկ կրթվելու և ինքնազարգացման իրենց փուլը համարում են ավարտված դպրոցը կամ ԲՈՒՀ-ը ավարտելուն պես: Սակայն դա այդպես չէ: Մարդը պետք է սովորի ողջ կյանքի ընթացքում, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերի, գրքեր կարդա, սեմինարներ հաճախի, զարգանա, աճի: Իմիջիայլոց, գիտելիքներ ասելով ես նկատի չունեմ այն գիտելիքները, որոնք տալիս է դպրոցը: Գիտելիքներ ասելով ես նկատի ունեմ այն գիտելիքները, որոնք մարդը կարող է պրակտիկ կիրառել իր կյանքը բարելավելու և որոշակի արդյունքների հասնելու համար:

Դրանցից են օրինակ ֆինանսական գիտելիքները: Անկախ նրանից, բժիշկ եք դուք, ինժեներ, բանասեր, թե շինարար, դուք բացի ձեր մասնագիտական գիտելիքներից, որոնցով կարող եք ապահովել ձեր մասնագիտական աճը, պետք է ունենաք նաև ֆինանսական բավարար գիտելիքներ, հասկանաք, թե ինչպես է աշխատում փողը, ինչ է խնայողությունը, ինչ է ինֆլյացիան, ինչ է ներդրումը, ինչ է արժեթուղթը, որովհետև մարդկանց մեծ մասը ողջ կյանքն աշխատում են հանուն փողի, սակայն չունեն տարրական ֆինանսական գիտելիքներ: Նաև մի վախեցեք այնպիսի ուղղություններով շարժվելուց, որոնք ընդհանրապես կապ չունեն ձեր մասնագիտության հետ: Եթե, օրինակ, դուք ցանցային ադմինիստրատոր եք կամ բանկի աշխատող, մի բավարարվեք միայն ձեր մասնագիտական գիտելիքներով, ավելի լայն մտածեք: Միգուցե ուղղակի այդպես ստացվել է, որ դուք այժմ զբաղվում եք նրանով, ինչով զբաղվում եք: Միգուցե ձեր ապագան ուրիշ «տեղ» է: Իսկ դա հասկանալու համար դուք պետք է դուրս գաք այդ նեղ շրջանակից: Ուսումնասիրեք ցանկացած ուղղություն, որը ձեզ ինչ-որ չափով հետաքրքիր է:

Եվ վերջում, հիշեք այս գրառման նկարը: Տարբեր ոլորտներում ձեր ստացած գիտելիքները նման են շարժակների: Առանձին վերցրած դրանք կարող են իրենցից ոչինչ չներկայացնել կամ դասավորված լինել ոչ այնպես, ինչպես հարկն է: Սակայն, երբ դուք ընտրում եք ճիշտ «շարժակներ» և դասավորում եք դրանք անհրաժեշտ կերպով, ապա մեխանիզմը սկսում է աշխատել և դուք ՇԱՐԺՎՈՒՄ ԵՔ ԱՌԱՋ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Շնորհակալութոյւն այսպիսի ճիշտ և խելացի մտքեր արտահայտելու համար: Համամիտ եմ Ձեզ հետ, քանի որ յուրաքանչյուր ոք պետք է տեղեկացված լինի և կարողանա շփվել տարբեր բնագավառների մարդկանց հետ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»