Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ լավ գաղափարն ու դրա հաջող իրականացումը կարող են բերել հսկայական գումարներ: Դա արդեն հասկացել են այն մարդիկ, ովքեր առաջինն են ինչ-որ բան արել ինտերնետում: Եվ չնայած նրան, որ համաշխարհային սարդոստայնը շարունակվում է անընդհատ ընդլայնվել, չզբաղեցրած տարածքներ այնտեղ դեռ շատ կան: Այնպես որ, վաստակել այստեղ կարող են բոլոր նրանք, ովքեր ունեն նոր մտքեր և պատրաստ են դրանք իրագործել: Շատերին այդ մտքերն արդեն բերել են միլիոններ:
10 տարեկան հասակում Ջուլլիետ Բրինդեկը մտածում և գործարկում է մի կայք, որը նվիրված էր այն ամենին, ինչը հետաքրքիր է փոքրիկ աղջիկներին: Արդեն 6 ամիս անց կայքի այցելությունների թիվն անցնում է հարյուր հազարից: Դա կայքի հեղինակներին բերում է խոշոր եկամուտ գովազդից: Նմանատիպ «ուղղվածություն» ունեցող կայքերը հետաքրքիր են հատկապես այն ընկերությունների համար, որոնք վաճառում են ապրանքներ մարդկանց այն հատվածին, ովքեր հանդիսանում են կայքի հիմնական այցելուները: Տվյալ դեպքում դրանք աղջիկներ էին:
Որոշ ժամանակ անց Ջուլիետը հավաքում է կայքի բոլոր նյութերը և դրանց հիման վրա հրատարակում է մի գիրք, որը վաճառվում է 120 000 օրինակով: Այժմ նրա բիզնեսը գնահատվում է 15 միլիոն դոլար:
Այսօր առանց սկզբնական ներդրումների սեփական կայքը ստեղծել կարող է յուրաքանչյուրը: Կան մի շարք անվճար հարթակներ, որոնցում դուք կարող եք ցանկացած պահի բացել սեփական կայքը: Եթե ունեք նոր մտքեր և ցանկանում եք դրանք իրագործել, երկար մի սպասեք: Կայքի հեղինակն անձամբ խորհուրդ է տալիս օգտվել wordpress.com հարթակից: Այն շատ հարմար է հատկապես սկսնակների համար:
es sayt@ bacelu hamar gumar petq chi ardyoq nerdnel skzbnakanum? isk inchpes en imanaum dra masin [email protected] nerdnoxi ogut@?
Կուզանայի տեսնել թե ինչպիի տեսք ունի կայքը.