Հաջողության գաղտնիքներ

Ինչու են հարուստները հարուստ, իսկ աղքատները` աղքատ

Հեղինակ Artur

Հարուստ դառնալը և հարուստ լինելը ավելի հեշտ չէ, քան աղքատանալը և աղքատ լինելը: Միլիոնատիրոջ հարստություններն էլ երկնքից չեն թափվում ու նա էլ ալարկոտ չի սկսում հավաքել դրանք:

Կպնդեք, որ այս խոսքերը հայաստանյան հարուստներին չե՞ն վերաբերվում: Ինչ-որ տեղ համաձայն եմ:

Եկեք մի պահ պատկերացնենք հարուստ մարդ՝ բառիս լավ իմաստով: Միլիոնատեր, ով հասել է այդ անվանը քիչ թե շատ չաղտոտված ճանապարհներով: Ով որպես կարգապահ քաղաքացի վճարել է հարկերը և որպես գործարար` ավելացրել իր ազդեցությունն ու եկամուտները:

Թե ինչու են հարուստները հարուստ, իսկ աղքատները՝ աղքատ, կան բազմաթիվ պատմություններ, այդ թվում գրված և էկրանավորված: Դրանց կողքին կան նաև ասույթներ և թևավոր խոսքեր, որոնք կարճ են, բայց տեղին: Մտածելու տեղիք են տալիս այդ խոսքերը, բայց նաև բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Ես Ձեզ կներկայացնեմ դրանցից առավել դիպուկները, որոնք տարբեր ժամանակներում հավաքել եմ տարբեր աղբյուրներից: Անկախ նրանից, հարուստ եք դուք, թե ցանկանում եք հարստանալ, խորհուրդ կտամ ծանոթանալ այս ասույթներին:

  • Հարուստները մտնում են խաղի մեջ հաղթելու, իսկ աղքատները՝ չպարտվելու համար:
  • Հարուստները մտածում են լայն և նայում են դեպի հեռուն, իսկ աղքատները մտածում են նեղ և կարճաժամկետ:
  • Հարուստները կենտրոնանում են հնարավորությունների վրա, իսկ աղքատները՝ խոչընդոտների և արգելքների:
  • Հարուստները գիտեն, որ իրենք են կերտում իրենց կյանքը, իսկ աղքատները կարծում են, որ իրենց կյանքը տրված է այնպես, ինչպես որ կա:
  • Հարուստները ձգտում են լինել հարուստ, իսկ աղքատները պարզապես ցանկանում են լինել հարուստ:
  • Հարուստները վեր են կանգնում իրենց խնդիրներից, իսկ աղքատները մտնում են այդ խնդիրների տակ:
  • Հարուստները գործում են վախը սրտներում, իսկ աղքատները վախը զգալիս կանգ են առնում:

Հեղինակի մասին

Artur

Ողջույն, ես Վեբ կայքի կատարելագործման բլոգի հեղինակն եմ: Իմ բլոգում տեղ են գտել կայքերի գուգլ-օպտիմալացման, վեբ առաջխաղացման եւ բլոգինգի հարցերին նվիրված ավելի քան 600 հոդվածներ։ Բաժանորդագրվեք իմ բլոգի հոսքերին եւ տեղեկացեք նոր հրապարակումների մասին: Հետեւեք նաեւ իմ ֆեյսբուքին եւ թվիտերին:

11 մեկնաբանություն

  • Շատ լավ հոդված էր Արթուր ջան, մերսի:

    Բոլոր ասույթներն էլ իրոք որ առանցքային են, դրանց ամեն մեկի մասին առանձին հոդված կարելի է գրել:

    • Luka ջան, շնորհակալ եմ: Ուղղակի ցանկացել եմ ընդգծել, որ միայն ներկայիս քաղաքականացված բիզնեսը քննադատելով քո բիզնեսը առաջ չես տանի, եթե, իհարկե, նպատակդ այն չէ, որ արդեն արտոնյալ դարձածներին փոխարինես քեզնով 🙂 Պետք է գործել:

    • Հարգելի Մուշեղ եւ Հակոբ, շնորհակալ եմ Ձեր կարծիքների համար: Թե որ գրքից են, անկեղծ ասած տեղյակ չեմ, ինչպես նշել էի, դրանք վերցրել եմ տարբեր աղբյուրներից, եւ հետաքրքիր է, որ բոլորն էլ նույն գրքից էին 🙂

  • Ասույթները բոլորը հանգում էին մի եզրակացության. հարուստները բոլոր նրանք են, ովքեր անվախ են, գործում են ինքնավստահ և կազմում են հստակ պլաններ, և, որպես արդյունք, հասնում դրանց, որն էլ բերում է ֆինանսական մեծ օգուտներ: Փաստորեն ստացվում է մեզանից յուրաքանչյուրը կարող է հարուստ լինել, եթե հետևենք այս սկզբունքներին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»