Հաջողության գաղտնիքներ

Մտածեք գլոբալ. մաս 2

Մտածել գլոբալ, նշանակում է մտածել այն մասին, թե ինչպես փոխել աշխարհը: Մտածել այն մասին, թե ինչպես ստեղծել արժեքներ, որոնք կբարելավեն մարդկանց կյանքը: Մտածել այն մասին, թե ինչպես հաղթահարել սեփական հնարավորությունների սահմանները և անել այնպիսի բան, որ մտքովդ անգամ չէր կարող անցնել: Մտածել գլոբալ, նշանակում է ձգտել ապրել այնպես, որ մարդիկ քեզ հիշեն նաև քեզանից հետո:

Գլոբալ մտածող մարդն իր առջև դնում է գլոբալ նպատակներ: Նա ոչ թե ուզում է աշխատել «լավ» ընկերությունում, այլ ձգտում է ունենալ այդպիսի ընկերություն: Նա ոչ թե ուզում է շատ գումար վաստակել հենց հիմա, հենց այստեղ, այլ ուզում է այնպիսի բիզնես ստեղծել, որ եթե նույնիսկ այն սկսի եկամուտ բերել մի քանի տարուց, լինի այնպիսին, որ ապահովի իրեն հետագա ողջ կյանքի ընթացքում, նույնիսկ եթե նա դադարի աշխատել:

Եվ վերջում, մտածել գլոբալ հաստատ չի նշանակում ամբողջ օրը մտածել, թե ինչպես կուշտ ուտել, գեղեցիկ հագնվել, լինել այնպես, ինչպես բոլորը, որ հանկարծ հասարակությունից չտարբերվել, բարձր աշխատավարձով աշխատանք ունենալ, որ կարողանալ միջին կյանքով ապրել կամ անհամբեր սպասել «Կենդանիների աշխարհ» հաղորդմանը, որպեսզի իմանալ, թե ինչպես են կրիաները բազմանում՝ համարելով դա «շատ կարևոր» գիտելիք: Կարծում եմ, եթե իրոք հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ, ապա կարող եմ այլևս չշարունակել: Մտածեք գլոբալ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»