Ցանկացած տարիքում, որտեղ էլ որ դուք ապրեք, ինչով էլ որ դուք զբաղվեք, երբեք մի կորցրեք ձեր հետաքրքրասիրությունը: Հետաքրքրասիրությունը թույլ կտա ձեզ նոր հորիզոններ բացահայտել, նոր գիտելիքներ ձեռք բերել և գտնել ձեր իրական տեղը կյանքում: Մի հետաքրքրվեք միայն նրանով, ինչով այս պահին զբաղվում եք: Շաբաթական գոնե մի քանի ժամ հատկացրեք նոր ինֆորմացիա փնտրելու համար, որից ընդհանրապես ոչինչ տեղյակ չէիք:
Այսօր դրա հնարավորությունը ընձեռնում է ինտերնետը: Ժամանակը, հետևաբար նաև ձեր կյանքի մի մասը, սոցիալական ցանցերում «սպանելու» փոխարեն բացեք ձեր սիրելի google-ը և փնտրեք այնտեղ այն, ինչը այս պահին ձեր մտքով անցնում է, ինչը ձեզ համար անհասկանալի է, ինչը ձեզ համար հետաքրքիր է, ինչը միշտ ուզեցել եք իմանալ, բայց չգիտես ինչու հետաձգել եք: Հավատացեք, որ այնտեղ հսկայական ինֆորմացիա կարող եք գտնել: Կարդացեք այդ նյութերը, նշումներ արեք, հարցեր տվեք, էլի փնտրեք, ուրիշների հետ քննարկեք: Ակտիվություն մտցրեք ձեր կյանքում: Մի զլացեք ուսումնասիրել այն թեմաները, որոնք այս պահին ձեզ «խորթ» են թվում: Անընդհատ նորը փնտրեք: Արեք դա ինքնուրույն, աշխատեք ինքներդ ձեզ վրա: Դա կընդլայնի ձեր աշխարհայացքը, թույլ կտա ձեզ ավելի գլոբալ մտածել և կլցնի ձեր կյանքը: Հիշեք, որ այն մարդկանցից շատերը, որոնք կյանքում մեծ հաջողությունների են հասել, արել են դա ոչ թե իրենց հիմնական գործունեության, այլ այն հետաքրքրությունների շնորհիվ, որոնք ժամանակի ընթացքում ձեռք են բերել: Եվ եթե նրանք ոչնչով չհետաքրքրվեին, չփնտրեին ու զբաղվեին միայն իրենց առօրյա գործերով, հնարավոր է, որ նրանց անուններն այսօր աշխարհին հայտնի չլինեին:
1
2