Ժամանակին ես ծխող եմ եղել, բայց արդեն մի քանի տարի է, ինչ չեմ ծխում: Ու հիմա, երբ հիշում եմ այն օրերը, երբ ծխում էի, ինձ շատ լավ եմ զգում, քանի որ կարողացա հաղթահարել մի բան, որն հաղթահարելը այդքան էլ հեշտ չէր: Ու եթե ասեմ, որ ծխելը թողնելը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքի վրա, շատերը միգուցե ծիծաղեն: Իսկ այն մարդկանց համար, որոնք ծիծաղելու ոչինչ չգտան, փորձեմ բացատրել այն, թե ինչպես դա կարող է ազդել ձեր կյանքի վրա: Նաև խորհուրդ այն մարդկանց, որոնք ուզում են թողնել ծխելը, բայց չգիտեն ինչից սկսել: Ոչ մի բանից էլ պետք չէ սկսել: Հենց հիմա թողնում եք ծխելը և վերջ:
Հիմնական պատճառը, որի համար ես թողեցի ծխելը այն չէր, որ «ծխելը վնասակար է առողջությանը»: Չնայած, այդ մասին էլ եմ շատ մտածել: Մի օր պատկերացրեցի, որ արդեն մեծ հաջողությունների եմ հասել, կյանքիցս շատ գոհ եմ ու ամեն ինչ դեռ առջևում է: Ու մի օր էլ պարզվում է, որ թոքերի քաղցկեղ ունեմ: Այդ ժամանակ հաստատ ամեն ինչ կտայի, որ դա չլիներ: Բայց ինչու թողնել դժբախտությանը գալ, նոր սկսել դրա դեմ պայքարել, եթե կարելի է ամեն ինչ նախօրոք կանխել: Շատ մարդիկ, ցավոք, դա չեն հասկանում: Կարծո՞ւմ եք՝ դա ձեզ հետ չի պատահի: Համոզված եմ, որ բոլորն են այդպես կարծում: Իհարկե, ներեցեք այս համեմատության համար, ուղղակի սա շատ կարևոր է պատկերացնել, որպեսզի դրա դեմ պայքարել:
Բայց ինչպես արդեն ասեցի, հիմնական պատճառը, որի համար ես թողեցի ծխելը, դա ծխախոտի վնասակար ազդեցությունը չէր: Իսկ պատճառը հետևյալն էր: Մի օր ես սկսեցի մտածել: «Եթե ես ուզում եմ կյանքում լուրջ հաջողությունների հասնեմ, ապա պետք է սովորեմ ղեկավարել սովորություններս: Ես պետք է ուժեղ և վճռական լինեմ: Երբ ես իմ առջև նպատակ եմ դնում, ես պետք է հասնեմ դրան: Բայց ի՞նչ լուրջ հաջողությունների մասին է խոսքը, եթե ես այնքան կամքի ուժ չունեմ, որ չեմ կարողանում հասարակ ծխելը թողնել: Ինչպե՞ս ես կարող եմ ղեկավարել իմ կյանքը, եթե չեմ կարողանում ազատվել ընդամենը մեկ պարզ սովորությունից»: Այդ օրվանից սկսած արդեն անցել է 2 տարի և ես երբեք ցանկություն չեմ ունեցել ծխախոտին մոտենալ: Դա ինձ օգնեց: Հուսով եմ՝ կօգնի նաև ձեզ:
Հասկացեք, որ այստեղ կարևորը ծխելը թողնելը չէր: Կարևորը այն վստահության ու գիտակցության ձեռք բերումն էր, որ եթե ինչ-որ բան ես ուզում, ինչ-որ բան ես որոշել՝ ուրեմն պետք է դրան հասնես: Պետք է կարողանաս մինչև վերջ գնաս: Իսկ նման վստահության ձևավորումը շատ կարևոր է: Համոզված եմ, որ դա կստացվի նաև ձեզ մոտ:
Ayo! Sakayn kan hangamanqner voronq hashvi cheq arnum, orinak es 23 tarekan em u cxum em arden 5 tari… Erbeq chem mtacel cxel@ toxnelu masin, asem avelin da inz dur e galis!!! bayc ayd “vat” sovorutyun@ chtoxnel@ bacardzak chi nshanakum vor es kamqi uj chunem.
Vstah em vor kan shat mardik ovqer inz pes sirum en cxel, bayc voch pakas hajoxak ev kamayin en irenc bolor voroshumnerum!!!
Անուլ ջան համաձայն եմ, ծխելը հաջողության հետ ոչ մի կապ չունի, ուղղակի ես հոդվածում նկարագրել եմ, թե ինչպես եմ ես թողել ծխելը, միգուցե որոշ մարդիկ էլ, որոնք ցանկանում են թողնել ծխելը, կարդան ու նրանց օգնի:
Կարդալուց հետո ես ել մի պահ սկսեցի մտածել ծխելը թողնելու ուղղությամբ։
Կամքի ուժը չի խնդիրը; պատճառը ամեն մեկը իր մեջ փնտրի !
Շնորհակալություն նյութի համար