Հաջողության գաղտնիքներ

Հաջողության գաղտնիքներ Դեյլ Քարնեգիից

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են հաջողության թեմայով, զբաղվում են ինքնազարգացմամբ և ցանկանում են ձեռք բերել մարդկանց հետ շփվելու ունակություններ, կարծում եմ, միշտ պետք է հիշեն Դեյլ Քարնեգիի հետևյալ կանոնները:

6 կանոններ, որոնք թույլ են տալիս դուր գալ մարդկանց

  • Ժպտացեք:
  • Անկեղծորեն հետաքրքրվեք այլ մարդկանցով:
  • Արեք այնպես, որ ձեր զրուցակիցը զգա իր կարևորությունը և արեք դա անկեղծ:
  • Հիշեք, որ մարդու անունն ամենաքաղցր ու ամենակարևոր բառն է իր համար:
  • Կարողացեք լսել: Արեք այնպես, որ դիմացինը խոսի իր մասին:
  • Խոսեք այն թեմայով, որը հետաքրքիր է ձեր զրուցակցին:

12 կանոններ, որոնք թույլ են տալիս «բերել» մարդկանց ձեր տեսակետին

  • Վեճում հաղթելու միակ տարբերակը՝ դրանից խուսափելն է:
  • Եթե դուք սխալ եք, ընդունեք դա միանգամից:
  • Հարգանքով վերաբերվեք զրուցակցի կարծիքին: Երբեք մի ասեք դիմացինին, որ նա սխալ է:
  • Ի սկզբանե պահեք ընկերական տոնը:
  • Ստիպեք զրուցակցին հենց սկզբից պատասխանել՝ այո:
  • Թող ժամանակի մեծ մասը խոսի ձեր զրուցակիցը:
  • Թող ձեր զրուցակիցը կարծի, որ տվյալ միտքը պատկանում է իրեն:
  • Անկեղծորեն փորձեք նայել իրերին դիմացինի աչքերով:
  • Հասկացողությամբ վերաբերվեք ուրիշների մտքերին և ցանկություններին:
  • Կոչ արեք ավելի ազնիվ մղումների:
  • Բեմականացրեք ձեր գաղափարները, ներկայացրեք դրանք արդյունավետ:
  • Մարտահրավեր նետեք՝ դիպչելով նուրբ լարերին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Նա մի խոսք ունի ” Ես շատ եմ սիրում ազնվամորի, սակայն երբ գնում եմ ձկնորսության, ինձ հետ վերցնում եմ որդեր և ճիճուներ, քանի որ դա սիրում են ձկները”:
    Շատեմ սիրում Դեյլ Քարնեգիին: Նկատել եմ, որ հայերի մոտ խոսելու, վիճաբանելու մշակույթ չկա: Շատ է եղել, երբ խոսելու ընթացքում ընդհատել են, և չեմ կարողացել շարունակել միտքս: Դրա համար ես վիճաբանություննեին հանդես եմ գալիս որպես ունկնդիր:
    Շատ ուսուցողական հոդվածներ են, մնում է այս հոդվածները կարդան այն մարդիկ, ովքեր իսկապես փոխվելու կարիք ունեն:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»