Հաջողության գաղտնիքներ

Յուրաքանչյուր օր արեք փոքրիկ ինչ-որ քայլ, որը մոտեցնում է ձեզ ձեր նպատակներին

Հաջողության ամենահաջողված սահմանումներից մեկը, որն ես երբևիցե լսել եմ, հետևյալն է՝ հաջողությունը կայանում է նրանում, որպեսզի անել ընդամենը մի քանի ճիշտ բան՝ յուրաքանչյուր օր: Եվ ես դրա հետ լիովին համաձայն եմ: Այստեղ առանցքային պահն է՝ յուրաքանչյուր օր: Պետք է ամեն օր ինչ-որ փոքրիկ քայլ անել, որն ավելի է մոտեցնում ձեզ ձեր նպատակներին: Դրանով, դուք նախ անընդհատ առաջ եք շարժվում, երկրորդը՝ չեք մոռանում ձեր նպատակների մասին և երրորդը՝ չեք պառկում քնելու այն «դատարկ» տրամադրությամբ, որ օրվա ընթացքում ոչ մի կարևոր բան չեք արել:

Իսկ դա, հավատացեք, շատ տխուր է` երբ դու, ամփոփելով քո օրը և վերլուծելով, թե օրվա ընթացքում ինչ կարևոր բան ես արել, ոչինչ չես գտնում: Իսկ երբ ամփոփելով օրը, տեսնում ես, որ գոնե մի կարևոր բան ես հասցրել անել, քեզ լավ ես զգում, հասկանում ես, որ այդ օրն էլ հենց այնպես չապրեցիր և դրանից հետո միայն կարող ես հանգիստ քուն մտնել: Իսկ մեկ տարի հետո, երբ այդ փոքրիկ քայլերը գումարվեն, դուք կհայտնվեք այնտեղ, որտեղ մեկ տարի առաջ չէիք էլ պատկերացնում, որ կարող եք հայտնվել: Այնպես որ, յուրաքանչյուր օր արեք փոքրիկ ինչ-որ քայլ, որը մոտեցնում է ձեզ ձեր նպատակներին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Համամիտ եմ, շատ եմ լսել դրա մասին,, ես ունեմ իմ ուրույն մեկնաբանությունը. Բարձունքի հասնելու համար պետք են աստիճաններ, ամեն օր դա մի աստիճան է, ամեն անգամ մի աստիճան բարձրանալուց մի հօգնեք, այլ ոգևորվեք, որովհետեվ բարձունքը մոտ է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»