Հաջողության գաղտնիքներ

Հետևեք ձեր սրտին. Սթիվ Ջոբս

Երբեմն կյանքը խփում է մեր գլխին քարով: Մի՛ կորցրեք հավատը: Դուք պետք է գտնեք այն, ինչը սիրում եք: Ինչպես սիրո մեջ, այնպես էլ այստեղ, դուք կիմանաք թե ինչ էիք փնտրում, երբ կգտնեք այն: Այնպես որ փնտրեք, քանի դեռ չեք գտել: Կա՛նգ մի առեք:

Երբ ես 17 տարեկան էի, պատահական հանդիպեցի մի այսպիսի մեջբերման` «եթե դուք ամեն օր ապրում եք այնպես, կարծես դա ձեր վերջին օրն է, ապա մի օր դուք ճիշտ կլինեք»: Մեջբերումն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Եվ այդ օրվանից սկսած 33 տարի շարունակ, ես ամեն օր նայում եմ հայելու մեջ և հարցնում ինձ` «եթե այսօր իմ վերջին օրը լիներ, կուզենայի՞ ես անել այն, ինչը պատրաստվում եմ այսօր անել»: Եվ եթե մի քանի օր անընդմեջ պատասխանը լինում է` ոչ, ես հասկանում եմ, որ պետք է ինչ-որ բան փոխել:

Հիշելն այն մասին, որ ես մի օր մահանալու եմ, ամենակարևոր գործիքն է իմ կյանքում, որն օգնում է ինձ կայացնել ամենաբարդ որոշումները, քանի որ մնացած ամեն ինչը` այլ մարդկանց սպասումները, գոռոզությունը, վախը սխալվելու և անհաջողության հանդեպ, այդ ամենը նահանջում են մահվան առջև, թողնելով միայն այն, ինչը իսկապես կարևոր է:

Ոչ ոք չի ուզում մահանալ: Նույնիսկ մարդիկ, որոնք ուզում են ընկնել դրախտ, չեն ուզում մահանալ` դրախտ ընկնելու համար: Եվ չնայած դրան` բոլորիս վերջն էլ մահն է: Ոչ ոքի դեռ չի հաջողվել դրանից խուսափել: Այնպես որ, ձեր ժամանակը սահմանափակ է: Մի վատնեք այն` մեկ ուրիշի կյանքն ապրելով: Մի ընկեք այն թակարդը, որը սովորեցնում է ապրել ուրիշ մարդկանց կարծիքներով: Մի թույլատրեք ուրիշների կարծիքների աղմուկին խլացնել ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը` քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտի թելադրանքին և կանխազգացմանը: Նրանք արդեն ինչ-որ կերպ գիտեն, թե ինչ եք դուք ուզում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Շնորհակալություն :
    Շատ անհամբերությամբ եմ սպասում նոր էջերին:
    Շատ հետաքրքիր ու ոգևորիչ են հոդվածները:
    Եվս մեկ անգամ շնորհակալություն

  • Սա մի թեմա է, որի մասին բոլորն են մտածում, սակայն շատ քչերն են բարձրաձայնում: Իհարկե իր ծննդյան առաջին իսկ օրից մարդը մահվան է մոտենում, սակայն դրա գիտակցությունը մեզ չպետք է ետ պահի կյանքում հաջողության հասնելու ձգտումից և նոր նախաձեռնություններից: Թերևս կարևորը երջանկության բանաձևը գտնելն է :))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»