Այն հարցին, թե ի՞նչ է կյանքը, փորձել են պատասխանել բազմաթիվ հոգեբաններ, փիլիսոփաներ, հասարակ մարդիկ: Մեզանից յուրաքանչյուրն այս հարցի վերաբերյալ ունի իր առանձնահատուկ դիրքորոշումն ու տեսակետը: Այս հոդվածում Ձեզ կներկայացնեմ կյանքի մասին իմ դիրքորոշումներն ու պատկերացումները, որոնք կմոտեցնեն մեզ հաջողությանը:
Կյանքը մի բարդ խնդիր է, որը մենք ապրելով ենք լուծում: Հաճախ մարդիկ այդ խնդրի համար սխալ լուծումներ են գտնում, դրա համար էլ չեն ստանում ցանկալի արդյունքներ: Կյանքը հրաշալի գիրք է, որը մենք գրում ենք` կամա, թե ակամա: Սակայն գիրքը հնարավոր կլինի կարդալ միայն այն ժամանակ, երբ կավարտենք այն: Գիրքն ընթեռնելի կլինի մեր հաջորդների համար:
Գրեք Ձեր կյանքի գիրքն այնպես, որ այն ինչ-որ բան տա իր ընթերցողներին: Ձգտեք ապրել այնպես, որ երբ մարդիկ կարդան Ձեր կյանքի գիրքը, այնտեղ մի այնպիսի կարևոր բան գրված լինի, որ մնաք մարդկանց սրտերում և ինչ-որ բան տաք աշխարհին: Կյանքը խաղ է, որից չենք կարող հրաժարվել, քանի որ եթե ապրում ենք, ուրեմն արդեն խաղի մեջ ենք: Մնում է այն, թե մենք այդ խաղում կհաղթե՞նք, թե՞ ոչ: Կյանքը քաղցր հեքիաթ է, որն ապրելով պետք է իրականություն դարձնել: Բոլոր մարդիկ իրենց երեխաներին փոքր ժամանակ պատմում են հեքիաթներ, չխոսելով իրական և ավելի հետաքրքիր հեքիաթի ՝ կյանքի մասին, որը մի խորհրդավոր ու զարմանալի ճամփորդություն է դեպի մարդկանց աշխարհ: Այո, անսահման տիեզերքը` լուսնի, արեգակի, աստղերի ու մոլորակների աշխարհն է, իսկ երկիրը՝ մարդկանց:
Ճանաչել կյանքը, նշանակում է ճանաչել մարդկանց, իսկ դա կարծում եմ, որ գրեթե անհնար է: Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այլ մարդկանց, երբ չգիտենք, թե ինչ կարող ենք սպասել ինքներս մեզանից: Կյանքում ոչինչ չի տրվում անվճար: Չէ՞ որ առույգ վիճակով զարթնելու համար՝ նախ պետք է քնել: Իմանալու համար՝ նախ պետք է սովորել: Կյանքը գաղտնիք է, որն ամբողջությամբ բացահայտելու համար անգամ մարդու ողջ կյանքը կարող է չբավականացնել: Կյանքի հետաքրքրությունը հենց դրա մեջ է՝ ապրելով բացահայտել այն: Կյանքը մերթ հանդարտ, մերթ փոթորկուն ծով է, որում կամ լողում են, կամ խեղդվում: Ձգտեք կյանքում լողալ սովորել, որ չխեղդվեք: Այնուհետև փորձեք նավակ ունենալ (բարեկեցություն և ապահովություն): Վերջում, միշտ հիշեք, որ ինչպիսին էլ լինի կյանքը, ոչ թե ինքն է փոխում մեր ուղին, այլ մենք նրանը:
Ալլա ջան, միանգամից ուզում եմ ասել, որ ՀԻԱՆԱԼԻ հոդված էր, բլոգի լավագույն հոդվածներից մեկը, եթե ոչ ամենալավը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Շնորհակալություն ուշադրության և լավ խոսքերի համար:
Կյանքը իմ կարծիքով — նախ ճանաչել քեզ, որպեսզի հասկանաս ու ճանաչես դիմացինիդ: Սա անընդհատ ընթացք է: Մի բան էլ ասեմ. կյանքում միակ անվճար բանը Աստծո ողորմությունն է, մնացածի համար գին պիտի վճարենք 🙂
Бесплатным бывает только сыр в мышеловке…
Կյանքը ամենահրաշալի բան է: Ես հավատում եմ, որ կյանքում չի կարող ամեն բան վատ լինել: Միշտ էլ անձրևից հետո ծիածան է դուրս գալիս և այդ ծիածանը տեսնելու համար հաստատ արժի ապրել:
Joz jan es vonc karam copy anem??
Ines ջան ընդհանրապես մեր կայքի հոդվածների տարածումը կանխելու նպատակով copy-ն փակել ենք (քանի որ հոդվածների 95%-ը հեղինակային հոդվածներ են), սակայն կոնկրետ այս հոդվածի հեղինակը եթե թույլատրի, հոդվածը կարող ենք ուղարկել Ձեզ մեյլով: Եթե ուզեք, այստեղ կարող եք մեկնաբանություն թողնել, եթե Ալլան համաձայնեց, խնդիր չկա:
Խնդրեմ, եթե հարմար եք գտնում, ուղարկեք հոդվածը մեյլով:
shat mersssiiii.)) uxaki shat anhrajesht er ays nyut@, krkin anchap shnorhakalutyun)
Barevner bolorin…shaaaaat shnorhakalutyun ays nyuti hamar.
Havatacheq ays nyut@ kogni bolorin…..shirum em dez))))
ctesutyun/////