Հաջողակ մարդիկ

Հայազգի միլիարդատերեր. Սամվել Կարապետյան

Հեղինակ Harust Tga

Այսօր մենք ժամանակավոր հանգիստ կթողնենք հայազգի միլիոնատերերին և կտրուկ անցում կկատարենք հայազգի միլիարդատերերին: Մեր այսօրվա հերոսը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է: Նա փայլուն օրինակն է այն բանի, թե ինչպես զրոյից կարելի է հասնել աննախադեպ հաջողությունների: Օտար երկրում, առանց կապերի, առանց սկզբնական կապիտալի՝ Սամվել Կարապետյանին հաջողվեց դառնալ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Կենսագրությունը: Ծնվել է 1965 թվականին Կալինինոյում (վերանվանվել է Տաշիր՝ Սամվել Կարապետյանի ջանքերով): 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «մեքենաշինության» ֆակուլտետը: Ծանր տարիներին տեղափոխվել է Ռուսաստան և հաստատվել է Կալուգայում: Բացել է սկզբում մեկ խանութ, ապա երկրորդը, երրորդը, տասներորդը և այդպես տարիների ընթացքում զարգացրել է իր բիզնեսը: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կարողությունը: Հետաքրքրասերների համար ասեմ, որ մեր այսօրվա հերոսի կարողությունը գնահատվում է 1,4 միլիարդ դոլար: Այո, նա գտնվում է աշխարհի ամենահարուստ հայերի տասնյակի մեջ (մեզ հայտնի հայերից), իսկ ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է մեծ բարերար Քըրք Քրքորյանը: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց շարքում նա 73-րդն է, աշխարհում` 879-րդը: Անշարժ գույքով զբաղվող գործարարների ցուցակում նա 3-րդ տեղում է: Այսպիսով, 2011 թվականը Սամվել Կարապետյանի համար կարող է համարվել հաջողված:

Գործունեությունը: Ո՞րն է Սամվել Կարապետյանի հաջողության գաղտնիքը: Այն ժամանակ, երբ ռուսական շուկայում գործող բիզնեսների մեծամասնությունը շլացած էր նավթի և մնացած արտահանվող հումքի բարձր գներով, նա հեռատեսորեն պահում էր իր միջոցները «սև օրվա» համար: Այդ «սև օրը» հանդիսացավ Ռուսաստան հասած` Ամերիկյան անշարժ գույքի շուկայի տապալումից սկսված ճգնաժամը: 2009-2010 թվականներին շատ-շատերը չկարողացան փակել նախկինում բավական բարձր տոկոսներով վերցված վարկերը, իսկ նման գործարարների արջի բաժինը զբաղվում էր շինարարական բիզնեսով, ինչի հետևանքով անշարժ գույքի, հատկապես կիսակառույց նախագծերի, գները կտրուկ իջան: Սամվելն օգտագործեց այդ հնարավորությունը և ճիշտ ժամանակին ընդլայնեց իր բիզնեսը` ձեռք բերելով մասնաբաժիններ տարբեր նախագծերում, այդ թվում «Մոսկվա սիթի» երկնաքերերի թաղամասում գտնվող հյուրանոցում: 2011 թվականին անշարժ գույքի գները կրկին սկսեցին վերականգնվել, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանը համալրեց միլիարդատերերի էլիտար ակումբը:

Շարունակելի…

Հեղինակի մասին

Harust Tga

10 մեկնաբանություն

  • Իհարկե հազվագյուտ մարդկանց է հաջողվում հասնել նման հաջողության և ունենալ այդքան մեծ կարողություն: Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ փողի մեջ չէ: Օրինակ Շառլ Ազնավուրը գուցե ավելի քիչ կարողություն ունի, բայց նրա գործն անգնահատելի է, քանի որ նրան հաջողվել է հուզել մարդկանց և ստիպել տեսնել գեղեցիկը: Աշխարհում կան արվեստի գործեր, որոնք մարդուն տալիս են այն, ինչը երբեք փողը չի տալիս: Ինձ համար Սենտ Էքզյուպերիի « Փոքրիկ իշխան»-ը մի գանձ է, որն իր արժեքով գերազանցում է միլիարդ դոլարը:

  • Իհարկե ամեն ինչ փողի մեջ չէ… Հարցը ստեղծելու մեջ է: Մեկը Փոքրիկ Իշխան է ստեղծում, մյուսը՝ երգեր, երրորդը՝ հսկայական ընկերություններ, 4-րդը՝ մեկ այլ բան: Ուղղակի բոլորն էլ պետք է կարողանանք գնահատենք:

  • Ռուսաստանում հնարավորությունները շատ են։ Կարևորը որ քո մերձավորները քեզ չխանգարեն ու մոլախոտի նման չընկնեն քո վզին։ ես մինչև հիմա չեմ կարողանում մարդավարի ապրել իմ եղբայրների ու հոր պատճառով, չնայած 88 թվից չգիտեմ. թե ինչ բան է շաբաթն ու կիրակին։ Ռուսաստանում խելք ու մտքից բացի, կարևորը ժամանակին կաշառք տալն է, այստեղ, փառք աստծո, ցանկացած չինովնիկին կարելի է առնել այնպես, ինչպես պոռնիկին են առնում։ Ռուսաստանի հայազգի հարուստներն էլ լավ սերտել են կյանքի հիմնական օրենքը — Հռոմում պետք է հռոմեացի լինել։

  • Grem karch.Yes tashiri tarazqum exel em Tarazashrjani regional maxayin xekavar 3 tari u ayd entazqum shat shat drakan baner em lsel dzer masin.Mezaguyn hachuykov kashxatem dzer timum, aranz shahekan aknkalumneri.Harganqov-Gagik Tadevosyan.

  • ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՐՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ;ԲԱՅՑ ԿԽՆԴՐԵԻ ԻՆՁ ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՕԳՆԵԻՔ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼ ,ՔԱՆԻ ՈՐ ԴԱԺԱՆ ԿՅԱՆՔԻ ԲԵՐՈՒՄՈՎ ԵՍ ՈՒ ԵՐԿՈՒ ԶԱՎԱԿՆԵՐՍ ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ԱՆՕԹևԱՆ;ՄԵԾ ՏՂԱՍ 4ՏԱՐԻ ԱՇԽԱՏԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՅՑ ՀԱԶԻՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷՐ ՄԵՐ ԱՌՕՐՅԱ ՀՈԳՍԵՐՆ ՀՈԳԱԼ,ՆԱ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ Է ՈՒԶՈՒՄ ,ԲԱՅՑ ՕԹևԱՆ ՉՈՒՆԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՍ ՏԱՆՆ,ՈՐՈՆՔ ՀԱԶԻՎ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ ԵՆ ՀՈԳ ՏԱՆՈՒՄ:ՓՈՔՐ ՏՂԱՍ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ`ՍԱՀՄԱՆԱՊԱՀ Է ,ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼ ,ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱ,ԲԱՅՑ ՆՐԱՆ ԷԼ Է ՇԱՏ ՏԱՆՋՈՒՄ ԱՅԴ ՀԱՐՑՆ ,ԹԷ ՈՒՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱ.ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՕԳՆԵՔ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՄ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ :

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»