Հաջողակ մարդիկ

Հայազգի միլիոնատերեր. Ռուբեն Վարդանյան

Հեղինակ Harust Tga

Այս հոդվածում հայազգի միլիարդատերեր շարքից հետ ենք վերադառնում հայազգի միլիոնատերերին: Այսօրվա մեր հերոսը աշխարհի ամենաերկար ճոպանուղու նախագիծը ֆինանսավորողն է, նույն ինքը` «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանը ուղղակի շատ հարուստ մարդ չէ, նա նախկին սովետական տարածքի այժմյան լավագույն մենեջերներից մեկն է: Եվ ինչը պակաս կարևոր չէ, նա չի մոռանում Հայաստանը և փորձում է օգտակար գտնվել իր ժողովրդին: Տաթևից բացի, նա բարեգործական ծրագրեր է իրականացնում նաև Արցախում, որտեղ ֆինանսավորում է 250 երիտասարդ ընտանիքների: Ինձ թվում է, որ եթե Ռուբենի օրինակին հետևեն նաև մեր հայաստանյան գործարարները, ապա այդ դեպքում մեր երկիրն ավելի արագ ոտքի կկանգնի:

Կենսագրությունը: Ծնվել է 1968 թվականին Երևանում, մանկավարժների ընտանիքում: Սովորել է Դզերժինսկու անվան դպրոցում: 1992 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 2001 թվականին ավարտել է Հարվարդյան բիզնես դպրոցի ծրագիրը թոփ մենեջմենթի համար: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Կարողությունը: Ռուբեն Վարդանյանի կարողությունը միլիարդի դեռ չի հասնում, բայց դա երևի ժամանակի հարց է, քանի որ այժմ Ռուբեն Վարդանյանը բավական շատ ժամանակ է անցկացնում կրթական և բարեգործական ծրագրերում: Հետաքրքրասերների համար ուղղակի նշեմ, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը «Սբերբանկ»-ին 1 միլիարդ դոլարով վաճառելուց հետո Ռուբենի կարողությունը գնահատվում է 500 միլիոն դոլար:

Գործունեությունը: «Տրոյկա Դիալոգ»-ը Ռուբեն Վարդանյանի առաջին աշխատավայրն էր, որը և դարձրեց նրան մուլտիմիլիոնատեր (այս օրինակը ցույց է տալիս, որ մեծ հաջողության հասնելու համար թերևս սեփական բիզնես դնելը պարտադիր չէ, հնարավոր է նաև դառնալ սեփականատերը այն ընկերության, որում դուք աշխատում եք: Ճիշտ է դա դժվար է և ոչ միշտ է հնարավոր, բայց նման դեպքեր լինում են): Ռուբեն Վարդանյանի գործունեությանը նվիրված հոդվածներ դեռ շատ կլինեն:

Մեջբերումներ

  • Ռիսկը միշտ էլ առկա է, ոչ ռիսկային ներդրումները պատրանք են:
  • Եթե մարդ չի կարողանում «համոզել» ոչ-ոքի` ոչ ընկերներին, ոչ հարազատներին, ոչ բանկերին, որ իրեն կարելի է պարտքով փող տալ, դա նշանակում է, որ նա չի կարող գործարար լինել:
  • Կապիտալիզմը մեծ ֆունդամենտալ խնդիր է: Երբ փողը հաջողության ունիվերսալ ցուցիչ է համարվում, համակարգը դառնում է անկատար և շատ բաներ են տուժում, հատկապես բարոյականության տեսանկյունից:
  • Ոչ կայուն ժամանակներում նրանք, ովքեր քիչ փող ունեն, ավելի լավ է դրանք ծախսեն, քան կուտակեն:
  • Մարդը պետք է հավատա սեփական ուժերին, հավատա, որ կյանքում ամեն ինչ կախված է իրենից ավելի շատ, քան արտաքին հանգամանքներից:

Հեղինակի մասին

Harust Tga

12 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»