Այս հոդվածում հայազգի միլիարդատերեր շարքից հետ ենք վերադառնում հայազգի միլիոնատերերին: Այսօրվա մեր հերոսը աշխարհի ամենաերկար ճոպանուղու նախագիծը ֆինանսավորողն է, նույն ինքը` «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանը ուղղակի շատ հարուստ մարդ չէ, նա նախկին սովետական տարածքի այժմյան լավագույն մենեջերներից մեկն է: Եվ ինչը պակաս կարևոր չէ, նա չի մոռանում Հայաստանը և փորձում է օգտակար գտնվել իր ժողովրդին: Տաթևից բացի, նա բարեգործական ծրագրեր է իրականացնում նաև Արցախում, որտեղ ֆինանսավորում է 250 երիտասարդ ընտանիքների: Ինձ թվում է, որ եթե Ռուբենի օրինակին հետևեն նաև մեր հայաստանյան գործարարները, ապա այդ դեպքում մեր երկիրն ավելի արագ ոտքի կկանգնի:
Կենսագրությունը: Ծնվել է 1968 թվականին Երևանում, մանկավարժների ընտանիքում: Սովորել է Դզերժինսկու անվան դպրոցում: 1992 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 2001 թվականին ավարտել է Հարվարդյան բիզնես դպրոցի ծրագիրը թոփ մենեջմենթի համար: Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Կարողությունը: Ռուբեն Վարդանյանի կարողությունը միլիարդի դեռ չի հասնում, բայց դա երևի ժամանակի հարց է, քանի որ այժմ Ռուբեն Վարդանյանը բավական շատ ժամանակ է անցկացնում կրթական և բարեգործական ծրագրերում: Հետաքրքրասերների համար ուղղակի նշեմ, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը «Սբերբանկ»-ին 1 միլիարդ դոլարով վաճառելուց հետո Ռուբենի կարողությունը գնահատվում է 500 միլիոն դոլար:
Գործունեությունը: «Տրոյկա Դիալոգ»-ը Ռուբեն Վարդանյանի առաջին աշխատավայրն էր, որը և դարձրեց նրան մուլտիմիլիոնատեր (այս օրինակը ցույց է տալիս, որ մեծ հաջողության հասնելու համար թերևս սեփական բիզնես դնելը պարտադիր չէ, հնարավոր է նաև դառնալ սեփականատերը այն ընկերության, որում դուք աշխատում եք: Ճիշտ է դա դժվար է և ոչ միշտ է հնարավոր, բայց նման դեպքեր լինում են): Ռուբեն Վարդանյանի գործունեությանը նվիրված հոդվածներ դեռ շատ կլինեն:
Մեջբերումներ
- Ռիսկը միշտ էլ առկա է, ոչ ռիսկային ներդրումները պատրանք են:
- Եթե մարդ չի կարողանում «համոզել» ոչ-ոքի` ոչ ընկերներին, ոչ հարազատներին, ոչ բանկերին, որ իրեն կարելի է պարտքով փող տալ, դա նշանակում է, որ նա չի կարող գործարար լինել:
- Կապիտալիզմը մեծ ֆունդամենտալ խնդիր է: Երբ փողը հաջողության ունիվերսալ ցուցիչ է համարվում, համակարգը դառնում է անկատար և շատ բաներ են տուժում, հատկապես բարոյականության տեսանկյունից:
- Ոչ կայուն ժամանակներում նրանք, ովքեր քիչ փող ունեն, ավելի լավ է դրանք ծախսեն, քան կուտակեն:
- Մարդը պետք է հավատա սեփական ուժերին, հավատա, որ կյանքում ամեն ինչ կախված է իրենից ավելի շատ, քան արտաքին հանգամանքներից:
Ay nman temaner@ aveli shat em sirum.
Anhamberutyamb spasum em ayn orvan, er es el Ralf Yirikyani kam Ruben Vardanyani nman baregorcutyun kanem 🙂
Դա էլ է մեծ մոտիվացիա Զառա ջան` այնքան աճել, որ կարողանալ լուրջ բարեգործություններ անել ու շատ մարդկանց օգնել:
ayo
Es txun es shat em sirum. Manavand erb sksec Hayastanum nerdrumner anel aveli shat.
Mihat el shat lav mitq uni mutavorapes espes e hnchum:
Es vorosheci dzerq berel giteliqner, voronq poxi konvertacia klinen ashxarhi cankacac erkrum.
Shat lav mitqa inq@ ira glux@ u karieran diversifikacia e arel 🙂
ba es mardy Hayastanum a bnakvum?
Ռուսաստանում Geneross ջան:
apsos
խորուրդ կտամ դիտել
http://www.shanttv.com/am/programs/ashxarhi-hayer@/videogallery/5995/5996/
Մերսի Գագիկ ջան, անպայման!
Grem karch. Menq shpvel enq Marinayin tun gnelu aritov, qani vor bnakarane imn er, ev metz tpavorutyun staza Dzer mardkayin tesakiz.Yes Mezaguyn hachuykov kashxatem dzer timum, aranz shahekan aknkalumneri.Harganqov-Gagik Tadevosyan.
Es Vardanyans uzum em anzamb kapnvel Ruben Vardanyani het, barebaxtabar chi stacvum, kuzenayi indzi ogneq.